Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ-ը մարտահրավերներն ու հնարավորությունները | EUNewsletter

Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ-ը մարտահրավերներն ու հնարավորությունները

21 July 2012

ԵՄ և Հայաստանի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները քննարկվել են hուլիսի 20-ին Երևանում` ԵՄ Խորհրդատվական խմբի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում:
Վերջինիս նպատակն էր վերհանել այդ գործընթացի ընձեռած հնարավորությունները և քննարկել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ճանապարհին առաջացած մարտահրավերները:
Սեմինարի ընթացքում վերանայվել են ԽՀԱԱԳ ստեղծման շուրջ վարվող բանակցությունների գործընթացի առանցքային տարրերը և դրանց ազդեցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների վրա: Իր ելույթի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդգծել է, որ ԽՀԱԱԳ-ն նոր հնարավորություններ կընձեռի, հատկապես տնտեսության արտահանող սեկտորի համար: Իր հերթին ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը նշել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ԽՀԱԱԳ-ն չի կարող միայն «թղթի վրա» մնալ: «Այս համաձայնագրով Հայաստանը կատարել է իր ընտրությունը դեպի Եվրոպա և մենք աջակցելու ենք նրան», – հավելել է Սիմոնսը: ԽՀԱԱԳ-ն կնշանակի ԵՄ ներքին շուկայի հետ ինտեգրում առավելագույն հնարավոր ծավալներով: Դա ենթադրում է ծառայությունների, ներդրումների և առևտրի խոչընդոտների վերացում: Հայ արտադրողներն ու արտահանողներն այդպիսով ազատ մուտք կունենան բարձր եկամուտներ ունեցող մոտ 500 միլիոնանոց սպառողների շուկա: Փորձեգետները կանխատեսում են, որ Հայաստանի արտահանման ծավալները կաճեն շուրջ 30%-ով:

Հաջողության հասնելու համար ԽՀԱԱԳ-ն պետք է լուծում տա մի շարք խնդիրների, այդ թվում` ներմուծման մենաշնորհները, մաքսային ոլորտի արդիականացումը և առևտրի դյուրացումը: Այլ գործոնների թվում են շուկաների արդյունավետ ազատականացումը, սանիտարական և բուսասանիտարական և առևտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտի ԵՄ կանոնակարգերի իրականացումը, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտաքին ներդրողների ներգրավելը:

Բանակցությունների առաջին փուլն ընթացել է Բրյուսելում 2012թ. հունիսի 19-ից 20-ը` հաջորդելով մայիսին տեղի ունեցած «զրո փուլի» նախապատրաստական հանդիպմանը: Հաջորդ երկու փուլերը նախատեսվում են 2012 թ.-ին

Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ-ը մարտահրավերներն ու հնարավորությունները

ԵՄ և Հայաստանի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները քննարկվել են hուլիսի 20-ին Երևանում` ԵՄ Խորհրդատվական խմբի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում: Վերջինիս նպատակն էր վերհանել այդ գործընթացի ընձեռած հնարավորությունները և քննարկել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ճանապարհին առաջացած մարտահրավերները: Սեմինարի ընթացքում վերանայվել են ԽՀԱԱԳ ստեղծման շուրջ վարվող բանակցությունների գործընթացի առանցքային տարրերը և դրանց ազդեցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների վրա: Իր ելույթի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդգծել է, որ ԽՀԱԱԳ-ն նոր հնարավորություններ կընձեռի, հատկապես տնտեսության արտահանող սեկտորի համար: Իր հերթին ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը նշել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ԽՀԱԱԳ-ն չի կարող միայն «թղթի վրա» մնալ: «Այս համաձայնագրով Հայաստանը կատարել է իր ընտրությունը դեպի Եվրոպա և մենք աջակցելու ենք նրան», - հավելել է Սիմոնսը: ԽՀԱԱԳ-ն կնշանակի ԵՄ ներքին շուկայի հետ ինտեգրում առավելագույն հնարավոր ծավալներով: Դա ենթադրում է ծառայությունների, ներդրումների և առևտրի խոչընդոտների վերացում: Հայ արտադրողներն ու արտահանողներն այդպիսով ազատ մուտք կունենան բարձր եկամուտներ ունեցող մոտ 500 միլիոնանոց սպառողների շուկա: Փորձեգետները կանխատեսում են, որ Հայաստանի արտահանման ծավալները կաճեն շուրջ 30%-ով: Հաջողության հասնելու համար ԽՀԱԱԳ-ն պետք է լուծում տա մի շարք խնդիրների, այդ թվում` ներմուծման մենաշնորհները, մաքսային ոլորտի արդիականացումը և առևտրի դյուրացումը: Այլ գործոնների թվում են շուկաների արդյունավետ ազատականացումը, սանիտարական և բուսասանիտարական և առևտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտի ԵՄ կանոնակարգերի իրականացումը, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտաքին ներդրողների ներգրավելը: Բանակցությունների առաջին փուլն ընթացել է Բրյուսելում 2012թ. հունիսի 19-ից 20-ը` հաջորդելով մայիսին տեղի ունեցած «զրո փուլի» նախապատրաստական հանդիպմանը: Հաջորդ երկու փուլերը նախատեսվում են 2012 թ.-ին