Տեղի ունեցավ CAUCADOC ծրագրի փակումը | EUNewsletter

Տեղի ունեցավ CAUCADOC ծրագրի փակումը

25 February 2014

Սույն թվականի փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցավ «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում/CAUCADOC» ծրագրի փակման արարողությունը:
Ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին «Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական կազմակերպության կողմից և իրականացվել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ: Այն հնարավոր դարձավ իրականացնել ԵՄ-ն, Չեխիայի զարգացման համագործակցության և այլ բարերարների ֆինանսական աջակցության շնորհիվ:
CAUCADOC-ի նպատակն էր դասընթացների, կինոդիտումների, կինոփառատոնների շրջանակներում անցկացվող կլոր սեղանների, աուդիովիզուալ արտադրանքի շուրջ խնդիրների, քննարկումների միջոցով սատարել վավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը Հարավային Կովկասում:
Միջոցառման ընթացքում Պետր Միկիշկան՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը, խոսելով կինոդիտումներից մեկին ներկա գտնվելու իր փորձի մասին, ասաց. «Ինձ անչափ զարմացել էր Վանաձորում կինոդիտմանը ներկաների քանակը և թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը: Համոզված եմ, որ այլ վայրերում ներկաների թիվը նույնքան է եղել: Սա խոսում է մարդկանց՝ վավերագրական կինոյի և մարդու իրավունքների վերաբերյալ հետաքրքրության մասին: Այս երկու գործոնները կխթանեն Հայաստանում մարդու իրավունքերի և ֆիլմարտադրության զարգացումը»:
Շարունակելով իր ելույթը՝ դեսպանը հավելեց, որ CAUCADOC-ը սերտ կապերի մեջ է «One World» կինոփառատոնի հետ, որը շուտով տեղի կունենա Պրահայում: Հայաստանում Լեհաստանի և Չեխիայի դեսպանատներն այժմ աշխատում են ապահովել հայ վավերագրիրների ներկայությունը այս փառատոնին:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Նունե Սարգսյանը, կիսվելով իր տպավորություններով CAUCADOC-ի վերաբերյալ, ասաց. «Անչափ սիրում եմ այս ծրագիրը և համոզված եմ, որ վավերագրական կինոն կփրկի ամբողջ ֆիլմարտադրությունը: Ծրագրի շրջանակներում մենք փորձեցինք կարևորել վավերագրական կինոն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Այն ունեցել է բազմաթիվ բաղադրիչներ՝ աշխատելով ընդհանուր դաշտ ստեղծել վավերագրական ֆիլմի ակտուալիզացայի և վավերագրական ֆիլմը որպես միջոց և արտադրանք հասարակությանը մատուցելու համար»:
Երկու տարի շարունակվող այս ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք ենթածրագրեր՝ վավերագրական ֆիլմերի, հանրային տեսադարանի և հարավկովկասյան արտադրության ֆիլմերի համացանցային կատալոգի ստեղծում, Հարավային Կովկասի 15 տարածաշրջաններում և Հայաստանի 5 հատվածներում վավերագրական ֆիլմերի փառատոնների իրականացում և Հայաստանում ֆիլմարտադրությանն առնչվող օրենսդրության մշակում:
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը CAUCADOC ծրագրի շրջանակներում նաև իրականացրել է «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագիրը: Այն, համատեղելով վավերագրական ֆիլմերը թեմատիկ ինտերակտիվ վարժությունների հետ, օգնում է ուսուցիչներին առավել արդյունավետ դասեր անցկացնել մարդու իրավունքների, ժողովրդավարության, հակամարտությունների և այլ թեմաների շուրջ: Մեթոդն առաջին անգամ կիրառվել է Չեխիայի Հանրապետությունում 2003թ.-ին և այսօր կիրառվում է առավել քան 12 երկրում: Հայաստանում «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագիրը ներդրվել է 2012թ.-ից և այսօր այն կիրառվում է 58 ուսուցիչների կողմից 37 դպրոցներում:
CAUCADOC-ն իրականացվում էր Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի կողմից, որի նպատակն է նպաստել տեղեկատվության և փորձի փոխանակմանը տեղական մշակութային ոլորտի գործիչների և ԵՄ-ի միջև: Արևելյան գործընկերության հինգ տարի տևողությամբ մշակութային ծրագիրը՝ 12 միլիոն եվրո բյուջեով, ծրագրեր է իրականացնում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում

Տեղի ունեցավ CAUCADOC ծրագրի փակումը

Սույն թվականի փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցավ «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում/CAUCADOC» ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին «Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական կազմակերպության կողմից և իրականացվել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ: Այն հնարավոր դարձավ իրականացնել ԵՄ-ն, Չեխիայի զարգացման համագործակցության և այլ բարերարների ֆինանսական աջակցության շնորհիվ: CAUCADOC-ի նպատակն էր դասընթացների, կինոդիտումների, կինոփառատոնների շրջանակներում անցկացվող կլոր սեղանների, աուդիովիզուալ արտադրանքի շուրջ խնդիրների, քննարկումների միջոցով սատարել վավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը Հարավային Կովկասում: Միջոցառման ընթացքում Պետր Միկիշկան՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը, խոսելով կինոդիտումներից մեկին ներկա գտնվելու իր փորձի մասին, ասաց. «Ինձ անչափ զարմացել էր Վանաձորում կինոդիտմանը ներկաների քանակը և թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը: Համոզված եմ, որ այլ վայրերում ներկաների թիվը նույնքան է եղել: Սա խոսում է մարդկանց՝ վավերագրական կինոյի և մարդու իրավունքների վերաբերյալ հետաքրքրության մասին: Այս երկու գործոնները կխթանեն Հայաստանում մարդու իրավունքերի և ֆիլմարտադրության զարգացումը»: Շարունակելով իր ելույթը՝ դեսպանը հավելեց, որ CAUCADOC-ը սերտ կապերի մեջ է «One World» կինոփառատոնի հետ, որը շուտով տեղի կունենա Պրահայում: Հայաստանում Լեհաստանի և Չեխիայի դեսպանատներն այժմ աշխատում են ապահովել հայ վավերագրիրների ներկայությունը այս փառատոնին: «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Նունե Սարգսյանը, կիսվելով իր տպավորություններով CAUCADOC-ի վերաբերյալ, ասաց. «Անչափ սիրում եմ այս ծրագիրը և համոզված եմ, որ վավերագրական կինոն կփրկի ամբողջ ֆիլմարտադրությունը: Ծրագրի շրջանակներում մենք փորձեցինք կարևորել վավերագրական կինոն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Այն ունեցել է բազմաթիվ բաղադրիչներ՝ աշխատելով ընդհանուր դաշտ ստեղծել վավերագրական ֆիլմի ակտուալիզացայի և վավերագրական ֆիլմը որպես միջոց և արտադրանք հասարակությանը մատուցելու համար»: Երկու տարի շարունակվող այս ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք ենթածրագրեր՝ վավերագրական ֆիլմերի, հանրային տեսադարանի և հարավկովկասյան արտադրության ֆիլմերի համացանցային կատալոգի ստեղծում, Հարավային Կովկասի 15 տարածաշրջաններում և Հայաստանի 5 հատվածներում վավերագրական ֆիլմերի փառատոնների իրականացում և Հայաստանում ֆիլմարտադրությանն առնչվող օրենսդրության մշակում: «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը CAUCADOC ծրագրի շրջանակներում նաև իրականացրել է «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագիրը: Այն, համատեղելով վավերագրական ֆիլմերը թեմատիկ ինտերակտիվ վարժությունների հետ, օգնում է ուսուցիչներին առավել արդյունավետ դասեր անցկացնել մարդու իրավունքների, ժողովրդավարության, հակամարտությունների և այլ թեմաների շուրջ: Մեթոդն առաջին անգամ կիրառվել է Չեխիայի Հանրապետությունում 2003թ.-ին և այսօր կիրառվում է առավել քան 12 երկրում: Հայաստանում «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագիրը ներդրվել է 2012թ.-ից և այսօր այն կիրառվում է 58 ուսուցիչների կողմից 37 դպրոցներում: CAUCADOC-ն իրականացվում էր Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի կողմից, որի նպատակն է նպաստել տեղեկատվության և փորձի փոխանակմանը տեղական մշակութային ոլորտի գործիչների և ԵՄ-ի միջև: Արևելյան գործընկերության հինգ տարի տևողությամբ մշակութային ծրագիրը՝ 12 միլիոն եվրո բյուջեով, ծրագրեր է իրականացնում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում