Քեթրին Էշթոնն այցելել է Հայաստան | EUNewsletter

Քեթրին Էշթոնն այցելել է Հայաստան

1 Դեկտեմբեր 2011
ashton

Նոյեմբերի 15-17-ը ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը տարածաշրջանային այցով եղել է Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում:
Նոյեմբերի 17-ին Երևանում ռտեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Քեթրին Էշթոնը ողջունեց Հայաստանում իրականացվող եվրաիտեգրման գործընթացները: Ըստ Գերագույն հանձնակատարի` անկախ եվրագոտու ճգնաժամից` ԵՄ-ն կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանում բարեփոխումների իրականացման համար: Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները կմեկնարկեն բոլոր նախապայմաններն իրագործելուց անմիջապես հետո, և այս կարևոր գործընթացը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման կապակցությամբ Գերագույն հանձնակատար Էշթոնն ասել է, որ բանակցությունները կմեկնարկեն առաջիկայում: Քննարկվել են նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները, ղարաբաղյան հարցը և հայ-թուրքական հարաբերությունները:

Քեթրին Էշթոնն այցելել է Հայաստան

Նոյեմբերի 15-17-ը ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը տարածաշրջանային այցով եղել է Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում: Նոյեմբերի 17-ին Երևանում ռտեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Քեթրին Էշթոնը ողջունեց Հայաստանում իրականացվող եվրաիտեգրման գործընթացները: Ըստ Գերագույն հանձնակատարի` անկախ եվրագոտու ճգնաժամից` ԵՄ-ն կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանում բարեփոխումների իրականացման համար: Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները կմեկնարկեն բոլոր նախապայմաններն իրագործելուց անմիջապես հետո, և այս կարևոր գործընթացը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման կապակցությամբ Գերագույն հանձնակատար Էշթոնն ասել է, որ բանակցությունները կմեկնարկեն առաջիկայում: Քննարկվել են նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները, ղարաբաղյան հարցը և հայ-թուրքական հարաբերությունները: