Նոյեմբերի 30-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի փակման արարողությանը, որն իրականացնում էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը՝ համագործակցելով Սպիտակի և Վայքի քաղաքապետարաննե...
Նոյեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-ամյակի կապակցությամբ: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի...
Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին #Գործիրհիմա իդեաթոն-մրցույթի մեկնարկին, որը կազմակերպվել էր Եվրոպակ...
Նոյեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում: Համաժո...
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական մեկնարկը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Եվրոպական միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի` «ՄԱԴԱԴ» ֆոնդի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻ...
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ 2-րդ հանդիպումը, որին ներկա էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և նր...
ԵՄ-Հայաստան գործընկերության ու համագործակցության, ներառյալ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հասանելի է ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզի տեսքով: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ EU4Armenia.am հարթակի պաշտոնական մեկնարկը:...
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ունի նոր դեսպան: Գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը, ով 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը, այսուhետև կգլխավորի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Մինչև այս նշանակումը, դեսպան Վիկտորինը ղեկավարում էր Բելառուսում ԵՄ պատվիրակությունը: Անդրեա Վիկտորինը ծնվել է 1957 թվականին Բոն քաղաքում: 1989 թ....
Սեպտեմբերի 28-ին Ամբերդի (Արագածոտնի մարզ) ամրոցում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրեր 2019-ի պաշտոնական մեկնարկը, որը կազմակերպել էին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այս տարի միջոցառման խորագիրն էր «Արվեստ և ժամանց»: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ կրթ...
Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակում Երևանում անցկացվեց ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ խորհրդակցություն: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գլխավոր տնօրենի...
Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Լեգենդների արահետի բացումը, որը Սյունիքի մարզում կապում է Գորիս ու Կապան քաղաքները: Արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը: Արշ...
Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի մասին:
Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման արարողությունը: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Կարիտաս Ավստրիայի ծրագրի ղեկավար Ռոբերտ Մուսբրուգեր...
Հուլիսի 19-ին ԵՄ աջակցությամբ շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակ...
Հուլիսի 10-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում էր։ ԵԽ նախագահը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև այցելել է Սևանավանք ու Նորատուսի գերեզմանատուն Գեղարքունիաի մարզում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդել է մամուլի ասուլիս, որի ...
ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության շրջանակում հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ՏԶՊԾ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման ընթացքում բացվեց նաև կենսագազի մեծ կայան և ջեր...
ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության շրջանակում հունիսի 18-ին տեղի ունեցավ մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի հիմնարկեք արարողությունը: Էլեկտրակայանը կառուցվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Արևաձոր - ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն օգտագործման միջոցով» ՏԶՊԾ ծրա...
Հունիսի 10-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Հայաստանի կառավարությունը ներկայացրին Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների արդյունավետությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները։ «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ «www.e-request.am» էլեկտրոն...
Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցացվում էին «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Մայիսի 11-ից տոնակատարությունները հյուրընկալել էին Կապանը, Եղեգնաձորը, Իջևանը, Դիլիջանն ու Գյումրին: Եվրոպայի օրվա եզրափակիչ տոկատարությունները հյուրընկալեց Երևանը: Մայիսի 21-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանի պետական...
Ավարտվեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի մարզերում: Իջևանը հյուրընկալեց համաեվրոպական տոնը մայիսի 17-ին, Դիլիջանը` մայիսի 18-ին, իսկ Գյումրին՝ մայիսի 19-ին: Այս օրերը տոնական էին Տավուշի և Շիրակի հարյուրավոր բնակիչների համար՝ երաժշտություն, պարեր, մրցումներ, հյուրընկալություն և նվերներ: Այս տարի հյուրերը հնարավորություն ունեին ծանոթա...
Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները անցկացվում են Հայաստանի 5 քաղաքներում և մայրաքաղաք Երևանում: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի ունեցավ Կապանում մայիսի 11-ին «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Կապանում տոնական միջոցառումները մեկնարկեցին Գ. Նժդեհի անվան հրապարակում: Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օր...
Մայիսի 11-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Կապանում մասնակցել է պլաստիկ թափոններից շինանյութի ստացման արտադրամասի բացմանը: Արտադրամասը բացվել է 2016-ին ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ՏԶՊԾ նախաձեռնության շրջանակում:...
Ապրիլի 30-ին Եվրոպական միությունը հայտարարեց «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ՏԶՊԾ ծրագրի տեխնիկական ավարտի մասին: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացրել է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլ...
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման և խորհրդատվության հաստատությունը, որը Հայաստանում իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, միտված է ՀՀ-ի մասնավոր հատվածի զարգացմանը խորհրդատվական ծառայությունների մատուցման և տեղական ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը ընդայնելու միջոցով...
Մարտի 14-ին լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը։ Ծրագիրն իրականացնելու համար ՀԿ-ն ֆինանսավորում ստացել է դիմելով Եվրոպական միության «ՔՀԿամուրջ» ծրագրի դրամաշնորհային ծրագրին: «ՔՀԿամուրջ» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորում է Եվ...
Մարտի 23-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի մասնակցությամբ մեկնարկեց ԵՄ ֆինանսավորմամբ պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավման ներառական մոտեցումները խթանելուն: Միջոցառումը տեղի ունեցավ Աշոցքի դահուկային կենտրոնում (Շիրակի մարզ), որը այս տարվա սկզբին բացվել է ԵՄ...
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մարտի 15-ին կազմակերպել էր տեղեկատվական այց՝ հանդիպելու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած նորարարական մի շարք ընկերությունների և ստարտափների՝ ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտ...
Մարտի 19-ին Եվրոպական միությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեկնարկեցին «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ը՝ Հայաստանում երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի ստեղծման համար: Ծրագրի համար Եվրոպական միության հատկացրել է 12.5 միլիոն եվրո: Կենտրոնի ...
Մարտի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացող «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնության պաշտոնական մեկնարկը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը, ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխ...
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում դեսպանն անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին. «Մենք շատ ինտենսիվ ենք սկսել տարին և պատրաստվում ենք շարունակել բարձր մակարդակի հանդիպումներն ու միջոցառումները: Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են կառուցողական, և այդ հարաբերություններ...
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի գյուղատնտեսությանը որպես տնտեսության հիմնական ոլորտներից մեկը, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը և ապահովում է աշխատուժի մոտ 36 տոկոսը: Գյուղատնտեսությունը և գյուղական զարգացումը Հայաստանում կայունության ապահովման ավելի լայն օրակարգի հիմնաքարերից են, ինչպես նշված է 2014-2025 թվականների Հայաստանի զարգացման ռ...
Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ (որոնց անդամակցում են շուրջ 250 կառույցներ) համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը: Հռչակագիր...
Փետրվարի 20-ին Հայաստանում միջազգային հանրության ներայացուցիչները` հանձինս Եվրոպական միության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Շվեդիայի դեսպանությունների, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակների պատվիրակների, Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թ...
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ՍԵՅ ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը (ծրագրի համաֆինանսավորող և իրականացնող) «Այբ» կրթական հիմնադրամի և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի հետ հայ երիտասարդների մասնագիտական կրթությանն ու կողմնորոշմանն օժանդակող հայալեզու բարձրոր...
Հունվարի 30-ին YES Armenia ծրագիրը պաշտոնապես ավարտվեց: 2017 թվականի դեկտեմբերին մեկնարկած ծրագիրը եզակի հնարավորություն էր ընձեռել 21 երիտասարդ փորձագետի աշխատել տարբեր նախարարություններում և պետական հաստատություններում՝ շոշափելի փոփոխություններ բերելով հանրային ոլորտում: Ընտրված փորձագետների գրեթե կեսը հայկական սփյուռքից էին, ովքեր Հայաստան բերեց...
«Ես օրինակ ունեմ մի քանի տարի առաջ առած, բայց հիմա ջարդված պլաստիկե նստարաննaեր, որ չեմ ուզում գցել։ Փառք Աստծո, Սամվելն եկավ, ասաց՝ իրենք կվերցնեն դա, կվերամշակեն։ Նաև մի խորդանոց ունեմ, ուր երկար ժամանակվանցի հավաքել եմ պլաստիկ շշեր, դրանք էլ իհարկե կտամ»,- ասում է Շահենը։ Շշերը և պլաստիկե այլ աղբ վերամշակելը կարևոր է, սակայն աղբի տեսակավորման...
Հունվարի 29-ին Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը այցելեց Հայաստան: Այցի ընթացքում ԵՄ հանձնակատարը հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերո...
Հունվարի 26-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Շիրակի մարզում մասնակցեցին Աշոցքի դահուկային կենտրոնի բացմանը: Կենտրոնը «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում նախատեսված ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող երեք ներկայացուցչական նախաձեռնություններից ...
Հայաստանում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքները դժվարությամբ են կարողանում ձեռք բերել շինարարական, էներգաարդյունավետության բարձրացմանը և էներգախնայողությանն ուղղված նյութեր, կահույք կամ կենցաղային սարքավորումներ մատչելի գնով: Այս խնդիրները լուծելու համար 2016 թվականից Եվրոպական միության դրամաշնորհով «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն ...
Ջութակահարներ, բժիշկներ, մենեջերներ, մարդիկ տարբեր ոլորտներից մասնակցում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրին։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող այս ծրագիրը բավարարում է տեղական ՏՏ ընկերությունների պահանջարկը՝ Շիրակի մարզում աշխատանք չունեցող երիտասարդներին որպես կրտս...
ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան: «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը: Ծրագիրն իրականան...
Եվրոպական միությունը օգնում է իրականացնել Տավուշի մարզի Ենոքավանի համայնքապետարանի տարածական մաստեր պլանը՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն և իրականացնելով փորձի փոխանակում: Տարածական պլանավորումը կարևոր դեր ունի տարածքային զարգացման համաչափ և կայուն քաղաքականության մեջ, քանի որ այն ապահովում է տարածքների ճիշտ օգտագործումը տնտեսական և սոցիալական...
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվել էր 2 կարևոր իրադարձություն: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ,որը նշվում է դեկտեմբերի 9-ին: Միջոցառման առաջին մասը նվիրված էր 2019-2022 թվականների Հայաստ...
Դեկտեմբերի 8-ին Դիլիջանում բացվեց Արվեստների և արհեստների կենտրոնն ու Դիլիջանի Ձմեռային տոնավաճառը։ Այսուհետ Դիլիջանի և հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները կարող են օգտվել նորաբաց Արվեստների և արհեստների կենտրոնի հնարավորություններից՝ ստեղծելու արվեստի հետաքրքիր գործեր և հուշանվերներ։ Կենտրոնը բացվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զ...
Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվեց Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց դիտել վերջին երկու տարիների ընթացքում նկարահանված եվրոպական արտադրության ֆիլմեր։ Փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին Մոսկվա կինոթատրոնում բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությա...
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը Հայաստանում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով: Համաժողովը կազմակերպել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող...
Նոյեմբերի 21-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության երեք կազմակերպությունների ներկայացուցիչներ ստորագրեցին երեք նոր դրամաշնորհային համաձայնագրեր: Եվրոպական միությունը նոր ծրագրերին հատկացնում է 850,000 եվրո դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի հա...
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագիրը ամփոփում է ձեռքբերումներն ու արդյունքները: Նոյեմբերի 8-ին Գյումրիում (Շիրակի մարզ), նոյեմբերի 13-ին Երևանում և նոյեմբերի 20-ին Բամբակաշատ և Նալբանդյան համայնքներում (Արմավիրի մարզ) տեղի ունեցան ծրագրի փակման միջոցառումները: Երկար տարիներ ԵՄ-ն աջակցել ...
Հոկտեմբերի 30-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելեց Վայոց ձոր` հանդիպելու Հայաստանի գյուղատնտեսներին և ծանոթանալու Եվրոպական միության տրամադրած աջակցության արդյունքներին: Երկար տարիներ ԵՄ-ն աջակցել է Հայաստանի գյուղատնտեսներին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD) և Օրգանական գյուղատնտեսության աջակցությ...
Գյումրիից բազմաթիվ երիտասարդներ իրենց ապագան տեսնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն այն է, ինչ փնտրում են: Կենտրոնը ոգեշնչող օրինակ է Հայաստանի տարբեր մարզերի համար: 2017 թվականի հոկտեմբերին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիան՝ «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզո...
Հոկտեմբերի 22-ին Հայաստանում մեկնարկեց «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront2018) միջազգային գիտաժողովը: Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ Գրոնինգենի համալսարանը Երևանի պետական համալսարանի հետ կազմակերպել էր մեծամասշտաբ գիտաժողով քիմիայի ոլորտի տարբեր թեմաների շուրջ՝ հրավիրելով համաշխարհային ճանաչում ունեցող բանախոսների, այդ թվում ե...
Հայաստանում աղբի տարանջատման քաղաքականությունը դեռ ամբողջությամբ չի ներդրվել: Ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2016 թվականի ուսումնասիրության՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները Հայաստանի ջրային տարածքի աղտոտման հիմնական պատճառներն են: Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։ Ըստ վ...
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում ութ հիմնադիր անդամները ստորագրեցին ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը, որին հաջորդեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: ՅՈՒՆԻՔ-ը Եվրոպական ...
Սետեմբերի 15-ին Երևանում անցկացվեց «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 5-րդ փառատոնը: Ներկայացվեց փառատոնի կարևորությունը, վերջին տարիների ձեռքբերումներն ու նախատեսված միջոցառումները: Եվրոպական միությունը կարևոր դեր է ունեցել փառատոնի ստեղծման գործում: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքնե...
«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 14-ին Գյումրիում իր դռները բացեց «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը: Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» կենտրոնը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի համաֆինանսավորմամբ:...
Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում բացվել է չորս նոր ձեռնարկություն Եվրոպական միության աջակցությամբ: Բոլոր ձեռնարկությունները գործունեությունը սկսել են Եվրոպական միության և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությա...
Օգոստոսի 17-ին «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվել է առաջին զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավ...
Հուլիսի 19-ից 21-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Այցը կարևոր էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն նոր կառավարության ձևավորումից հետո Եվրոպական հանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն էր:...
Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին:
Հուլիսի 14-ին Ուրցաձորի (Արարատի մարզ) բնակիչների տները վերածվել էին փոքրիկ հյուրընկալ ճաշասրահների ու սրճարանների, քանի որ համայնքը հյուրընկալել էր «Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոնը։ Փառատոնի նպատակն էր զարգացնել գյուղական զբոսաշրջությունը, համայնքների տնտեսությունները և գյուղաբնակների համար ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուրներ: Փառատո...
«Շեն» ԲՀԿ-ն 2016 թվականի դեկտեմբերից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գործընկերների հետ իրականացնում է «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» - Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 1,340,995 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 900,000 եվրո: Ծրագրի գործողութ...
Եվրոպական միությունը կարևորում և խթանում է կայուն էներգիան Հայաստանում: Վերականգնվող էներգիայի, մասնավորապես՝ արևային էներգիայի զարգացումը Հայաստանի համայնքներում շատ կարևոր է ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության, բնապահպանական խնդիրների լուծման ու էներգետիկ արդյունավե...
Հայաստանի 6 քաղաքներում շրջելուց հետո հունիսի 2-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Երևան, որոնք այս տարի անցկացվեցին «Եվրոպան այստեղ է» կարգախոսի ներքո: Առաջին անգամ, Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում, ԵՄ պատվիրակությունը կազմակերպեց երաժշտական մրցույթ, որի արդյունքում ստեղծվեց «Եվրոպան այստեղ է» օրհներգը: Նախաձեռնությունն ի վե...
Մայիսի 29-ին Եվրոպայի օր 2018-ի շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ օպերային համերգ, որը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ: Համերգից առաջ տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի և Օպերայի...
Մայիսի 26-ին արևային Կապանը տոնեց Եվրոպայի օրը: Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված մարդկանց միավորել էր խաղաղության և միասնություն արժեքները, նրանք եկել էին երաժշտություն լսելու, պարելու, դիտելու ներկայացումներ և ստանալու մրցանակներ: Տոնակատարությունների մեկնարկից առաջ ներկայացվեց «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստ...
Մայիսի 20-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում պաշտոնապես մեկնարկել է «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու Հայաստանի տար...
Մայիսի 19-ին Վանաձորը պատրաստ էր հյուրընկալել Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Հայքի հրապարակում էին հավաքվել տարբեր տարիքի մարդիկ վայելելու տարատեսակ միջոցառումներ: Եվրոպական մշակութային բազմազանությունը ներկայացված էր ստվերների թատրոնի, եվրոպական տարբեր երկրների մասին մինի ներկայացումների միջոցով, մարդիկ կարող էին վայելել նաև համեղ ուտեստներ, ...
Մայիսի 12-ին Իջևանն առաջին անգամ հյուրընկալեց Եվրոպայի օրվա տոնակատարությունները, որի ընթացքում Տավուշի մարզի քաղաքացիները հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր միջոցառումների: Շատրվանների հրապարակում մարդիկ ծանոթանում էին Եվրոպայում և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու դրանց ձեռքբերումներին, վայելում էին լավ երաժ...
Ամեն տարի Եվրոպան տոնում է Եվրոպայի օրը՝ խաղաղության ու միասնության տոնը: Մայիսի 9-ը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի հոբելյանը: 2018-ի մայիսի 11-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Առավոտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Եվրոպայի օրվա կապակցությամբ, այցելեց Եվրոպական միության պատվիր...
Ապրիլի 13-ին պաշտոնապես մեկնարկեց «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը (ԱՍԲԱ), համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, կիրականացնի ծրագիրը` ուղղված գյուղական համայնքներում էներգետիկ աղքատության խնդրի լուծմանը` բարձրա...
Մարտի 20-ին «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության ներքո մեկնարկեցին չորս նոր ծրագիր: Ծրագրերի նպատակն է ամբողջ երկրում բարձրացնել երիտասարդների զբաղվածության հնարավորություններն ու զբաղունակությունը, հզորացնել երիտասարդներին նոր հմտություններով, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, ապահովել աշխատանքային փորձով և գործարարությամբ զբաղվելու ...
Մարտի 19-ին Գյումրիում տեղի ունեցավ «Պրակտիկ ուսուցման և աշկերտության վրա հիմնված՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) և գործարար ոլորտի միջև համագործակցության» թեմայով Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարած հայտամրցույթի վերաբերյալ կազմակերպված վերջին տեղեկատվական հանդիպումը։ Նպատակն էր հավանական հայտատուներին ներկայացնել հայտամրցույթի բո...
Մարտի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներքո հայտարարվեց տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար նախատեսված նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների երկրորդ փուլը: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերություններն ու թիմերը, որոնք ունեն տեխնոլ...
Սևան քաղաքը ճանաչվել է Եվրոպական միության «Քաղաքապետերը` հանուն տնտեսական զարգացման» բազմամյա նախաձեռնության շրջանակում հայտարարված մրցույթի հաղթող, որը մեկնարկել էր 2017 թվականին:
Փետրվարի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի մեկնարկին: «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղը և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՔՀԿ-ն...
Փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում մասնակցել է Համայնքների դիմակայունության ֆորումին, որին մասնակցել են նաև մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ և զարգացման ծրագրերի պատասխանատուներ: Ֆորումի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ համայնքների դիմակայունության բարձրացում, սոցիա...
Փետրվարի 9-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ մշակված երկու նոր էլեկտրոնային գործիքներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մասնակցել են «Էլ-մասնակցության գործիքները արդարադատության նախարարությունում» խորագրով ...
Հունվարի 25-ից 28-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի ազգային ընտրական 5-րդ համաժողովը, որն անցկացվել է «Ժողովրդավարական քաղաքացիություն. ձեռքբերում, զարգացում, հզորացում» ծրագրի շրջանակում: Ամբողջ Հայաստանից և Եվրոպայից ավելի քան 100 մասնակիցներ հավաքվել էին քննարկելու տարբեր թեմաներ համապա...
Հայաստանի քաղհասարակությունը Եվրոպական միությունից ստացել է 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար: Դեկտեմբերի 19-ի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնեց նոր դրամաշնորհային համաձայնագրերի մասին` փաստելով, որ ԵՄ-ն շարունակում է աջացել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը խթանելու քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը և պա...
Դեկտեմբերի 11-ին Մատենադարանը (Երևան) հյուրընկալել էր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Միջոցառումը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որը 2012-ից նշանավորվում է մարդու իրավունքների խթանման գործում Հայաստանի քաղաքացիական և քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հա...
«Նետոյի առասպելը» խաղը արդեն հասանելի է App Store-ում (goo.gl/skuRfJ) ու Google Play-ում (goo.gl/zGLnE8) և կարելի է ներբեռնել անվճար: Դեկտեմբերի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց հակակոռուպցիոն խաղը:...
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային այցով Արարատի մարզում էր, որտեղ հանդիպում ունեցավ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ:
Դեկտեմբերի 1-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակի Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը եզրափակվեց գործընկերների հետ երկու նոր համաձայնագրերի ստորագրմամբ:
Դեկտեմբերի 5-ին պաշտոնապես մեկնարկեց երիտասարդ փորձագետների համար նախատեսված YES Armenia ծրագիրը: Մեկ տարի տևողությամբ ծրագրում ներգրավվելու համար ավելի քան 300 թեկնածուներից ընտրվել են 25-35 տարեկան 21 մասնագետ: Ընտրված փորձագետների գրեթե կեսը հայկական սփյուռքից են, ովքեր Հայաստան կբերեն իրենց փորձն ու հմտությունները:...
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում (Բելգիա) տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովը նշանավորելու վերջին երկու տարիների ընթացքում Արևելյան գործընկերության 6 երկրների հետ հարաբերություններում Եվրոպական միության գրանցած ձեռքբերումները: ԱլԳ 5-րդ գագաթաժողովը սպասված էր մասնակիցների համար:...
Նոյեմբերի 27-ին Մատենադարում (Երևան) պաշտոնապես մեկնարկեց «Ընդդեմ գենդերահեն բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու քարոզարավի շրջանակում տարբեր միջոցառումներ իրականացնել ամբողջ Հայաստանում: 16-օրյակն անցկացվում է նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային...
Նոյեմբերի 17-ին Գյումրին հյուրընկալել էր «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը: Համաժողովը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ Հայաստանի կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի համագործակցութ...
Նոյեմբերի 15-ին Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում պաշտոնապես բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը սառնարանային տնտեսություն է: Բացումը տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդն...
Նոյեմբերի 8-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Էներգետիկ խարտիայի քարտուղարության «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի համագործակցությամբ անցկացրեց «Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտումը» թեմայով համաժողով: Էներգախնայողությունը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Համաժողովի նպատակն էր այս թեմայի շուրջ երկխո...
Հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Ստվիտալսկին աշխատանքային այցով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էր: Առավոտյան դեսպանը հանդիպեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին:...
Հոկտեմբերի 20-ին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ Երևան-Էջմիածին մարաթոնը: 122 մասնակցիները (ներառյալ 7 երեխա և 44 աղջիկ ու կին) սկսեցին մրցավազքը Արամ Խաչատրյան համերգասրահի տարածքից և հասան մինչև Էջմիածին, որտեղ նրանց դիմավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայր Մկրտիչ Կարապետյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դես...
Հոկտեմբերի 11-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային այցով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր: Երկկողմ համագործակցությունը քննարկելու համար առավոտյան դեսպանը հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին:...
Բավրայի (Շիրակի մարզ) սահմանի նոր անցակետը այժմ Հայաստանի քաղաքացիներին կառաջարկի մի շարք առավելություններ՝ պարզեցված ընթացակարգեր, կրճատված սպասելաժամանակ, ժամանակակից ենթակառուցվածք, սարքավորումներ և անվտանգության բարելավում: Այն կխթանի միջազգային առևտուրը, տարանցումներն ու զբոսաշրջությունը՝ բարելավելով Հայաստանի տարածաշրջանային հաղորդակցությունը...
Հոկտեմբերի 4-ին երիտասարդ փորձագետների համար նախատեսված YES Armenia-ի կազմակերպիչները ծրագիրը ներկայացրին հանրությանը: YES Armenia-ն երիտասարդ մասնագետներին առաջարկում է բացառիկ հնարավորություն նպաստել Հայաստանի զարգացմանը՝ քաղաքացիական ծառայությանը բերելով նոր դինամկիա, էներգիա և արդիականացում: 12 ամիս կառավարության գերակայություն հանդիսացող նախագ...
Հոկտեմբերի 2-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների hարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը այցելեց Հայաստան Բրյուսելում (Բելգիա) նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ: Առավոտյան հանձնակատար Հաանը հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբե...
Սեպտեմբերի 30-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրեր 2017-ը: Բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Լոռու մարզի «Սոճուտ Դենդրոպարկ»-ում և «Լոռի բերդ...
Սեպտեմբերի 29-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանի մասնակցությամբ ամփոփվեցին Հայաստանում Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված չորս կլոր-սեղան քննարկումները։ Իրազեկման բարձրացմանն ուղղված...
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ներքո փոքր դրամաշնորհների պայմանագրերի կնքման պաշտոնական արարողությունը: Հաղթող 17 ծրագրերը ստացան ֆինանսավորում ավելի քան 900.000 եվրոյի չափով (մինչև 60.000 եվրո յուրաքանչյուր ծրագրի համար): Այս ծրագրերն իրականա...
Սեպտեմբերի 19-ին ավարտվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագիրը, որը իրականացրել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ): Հանդիպումը կազմակերպվել էր եզրափակելու 2014-ից 2017 թվականներին իրականացված այս ծրագիրն ու մեկնարկելու ն...
Սեպտեմբերի 14-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի հաղթողներին: Մրցանակներ ստացան առաջին մրցանակակիր Մերի Թելունցը և երկրորդ մրցանակակիր Արթուր Բարսեղյանը: Մերի Թելունցը ստացավ ArmTab, իսկ Արթուր Բարսեղյանը՝ հնարավորություն մասնակցելու է...
Սեպտեմբերի 16-ին ENPARD գյուղատնտեսական ծրագրի կոոպերատիվներն ու ՕԳԱՆ ծրագրի ֆերմերները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց արտադրանքը, ներառյալ պանիրը, հնդկաձավարը, բրոկկոլին, օրգանական ծնեբեկը, հատապտուղներն ու թեյը չորրորդ Գյուղական կյանքն ու ավանդույթները բերքի փառատոնի ժամանակ Երևանի Անգլիական այգում:...