Կարողություններ քաղաքային զարգացման համար | EUNewsletter

Կարողություններ քաղաքային զարգացման համար

14 May 2013

2013 թվականի մարտի 13-ին Երևանում անցկացվել է հաշվետու համաժողով` նվիրված «Կարողություններ քաղաքային զարգացման» ծրագրին: Այն իրականացվում է Եվրամիության Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագրի առաջին հայտի շրջանակներում:
Համաժողովին մասնակցել են ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ պետություններից ներկայացուցիչներ և քաղաքապետեր: Այս նախագիծը հանդիսանում է Արևելյան Գործընկերության 2007-2013 թվականների ծրագրի մի մասը:
Այն իրականացնում են չորս երկրի գործընկեր կազմակերպություններ` Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը Հայաստանից, Տեղական զարգացման խումբը Ռումինիայից, Քաղաքապետերի և տեղական համայնքների ասոցիացիան Մոլդովայից, Քութաիսիի տեղեկատվական կենտրոնը Վրաստանից:
Ծրագրի առաջին քայլը եղել է գործընկեր երկրների քաղաքային զարգացման խնդիրների, քաղաքականության ու կարողությունների գնահատումը: Արդյունքում յուրաքանչյուր գործընկեր երկրից ընտրվել է երեքական քաղաք, որոնք ավելի գործուն մասնակցություն կունենան հետագա գործողություններում: Այդ քաղաքներն են Հայաստանից Ապարանը, Դիլիջանը և Եղեգնաձորը, Ռումինիայից Բրալիան, Ֆոսկանին և Մեդգիդան, Մոլդովայից Բալտին, Օրհեյը, Վադուլ լուի Վոդան, Վրաստանից Սամտրեդիա, Տկիբուլի, Ցխալտուբո քաղաքները:

Համաժողովի բոլոր մասնակիցները պատրաստակամություն և ցանկություն են հայտնել հետագա համագործակցության առնչությմաբ: Հայաստանի Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ այս միջոցառումը սկիզբ է դնում գործընկերների միջև նոր համագործակցության:
«Այս համագործակցությունը ոչ միայն թույլ կտա կիրառել ԵՄ-ի կողմից տրվող բոլոր հնարավորություններն ու առավելությունները, այլև կընդձեռի այլ շահութաբեր հնարավորություններ` կյանքի կոչելու շահառուների յուրօրինակ գաղափարները: Նման համագործակցության օրինակներից մեկը Սևծովյան ավազանի երկրների միջսահմանային համագործակցությունն էր, որն իսկապես հաջողված է»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Այս նախագիծը համպատասխանում է Արևելյան Գործընկերության ծրագրային առաջնահերթությունների առաջին կետին, այն է` աջակցել ընդհանուր միջոցների հիման վրա տնտեսական ու սոցիալական միջսահմանային համագործակցությանը, որի նպատակն է ստեղծել վարչական կարողություններ տեղական զարգացման քաղաքականությունների մշակման համար: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել քաղաքային ինտեգրված զարգացումը պլանավորելու կարողությունների բարելավմանը և դրա խթանմանը տարածաշրջանում:

Հաշվի առնելով տարածքների զարգացման անհամաչափությունները, ինչը հանգեցնում է ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսման, ծրագիրն առաջարկում է նախագծման մի մոտեցում, որի նպատակն է ինտեգրել հանրային ծառայությունները, հողօգտագործումը, էներգետիկ և սոցիալ-տնտեսական համակարգերը տարածքային փոքր միավորների` թաղամասերի մակարդակում:

Քաղաքային զարգացումը դիտարկվում է որպես նախագծման ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, ինչպես նաև ինտիտուցինալ չափումների համադրություն` առկա միջոցների արդյունավետ օգտագործման շնորհիվ:

Ծրագրի ընդհանուր արժեքն է 262 530 եվրո:

[gallery link=”file”

Կարողություններ քաղաքային զարգացման համար

2013 թվականի մարտի 13-ին Երևանում անցկացվել է հաշվետու համաժողով` նվիրված «Կարողություններ քաղաքային զարգացման» ծրագրին: Այն իրականացվում է Եվրամիության Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագրի առաջին հայտի շրջանակներում: Համաժողովին մասնակցել են ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ պետություններից ներկայացուցիչներ և քաղաքապետեր: Այս նախագիծը հանդիսանում է Արևելյան Գործընկերության 2007-2013 թվականների ծրագրի մի մասը: Այն իրականացնում են չորս երկրի գործընկեր կազմակերպություններ` Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը Հայաստանից, Տեղական զարգացման խումբը Ռումինիայից, Քաղաքապետերի և տեղական համայնքների ասոցիացիան Մոլդովայից, Քութաիսիի տեղեկատվական կենտրոնը Վրաստանից: Ծրագրի առաջին քայլը եղել է գործընկեր երկրների քաղաքային զարգացման խնդիրների, քաղաքականության ու կարողությունների գնահատումը: Արդյունքում յուրաքանչյուր գործընկեր երկրից ընտրվել է երեքական քաղաք, որոնք ավելի գործուն մասնակցություն կունենան հետագա գործողություններում: Այդ քաղաքներն են Հայաստանից Ապարանը, Դիլիջանը և Եղեգնաձորը, Ռումինիայից Բրալիան, Ֆոսկանին և Մեդգիդան, Մոլդովայից Բալտին, Օրհեյը, Վադուլ լուի Վոդան, Վրաստանից Սամտրեդիա, Տկիբուլի, Ցխալտուբո քաղաքները: Համաժողովի բոլոր մասնակիցները պատրաստակամություն և ցանկություն են հայտնել հետագա համագործակցության առնչությմաբ: Հայաստանի Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ այս միջոցառումը սկիզբ է դնում գործընկերների միջև նոր համագործակցության: «Այս համագործակցությունը ոչ միայն թույլ կտա կիրառել ԵՄ-ի կողմից տրվող բոլոր հնարավորություններն ու առավելությունները, այլև կընդձեռի այլ շահութաբեր հնարավորություններ` կյանքի կոչելու շահառուների յուրօրինակ գաղափարները: Նման համագործակցության օրինակներից մեկը Սևծովյան ավազանի երկրների միջսահմանային համագործակցությունն էր, որն իսկապես հաջողված է»,- ասել է Վաչե Տերտերյանը: Այս նախագիծը համպատասխանում է Արևելյան Գործընկերության ծրագրային առաջնահերթությունների առաջին կետին, այն է` աջակցել ընդհանուր միջոցների հիման վրա տնտեսական ու սոցիալական միջսահմանային համագործակցությանը, որի նպատակն է ստեղծել վարչական կարողություններ տեղական զարգացման քաղաքականությունների մշակման համար: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել քաղաքային ինտեգրված զարգացումը պլանավորելու կարողությունների բարելավմանը և դրա խթանմանը տարածաշրջանում: Հաշվի առնելով տարածքների զարգացման անհամաչափությունները, ինչը հանգեցնում է ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսման, ծրագիրն առաջարկում է նախագծման մի մոտեցում, որի նպատակն է ինտեգրել հանրային ծառայությունները, հողօգտագործումը, էներգետիկ և սոցիալ-տնտեսական համակարգերը տարածքային փոքր միավորների` թաղամասերի մակարդակում: Քաղաքային զարգացումը դիտարկվում է որպես նախագծման ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, ինչպես նաև ինտիտուցինալ չափումների համադրություն` առկա միջոցների արդյունավետ օգտագործման շնորհիվ: Ծրագրի ընդհանուր արժեքն է 262 530 եվրո: [gallery link="file"