Բարեփոխումներ Հայաստանի սահմանային անցակետերում | EUNewsletter

Բարեփոխումներ Հայաստանի սահմանային անցակետերում

23 March 2011

Հայաստանը ցանկանում է ստեղծել ժամանակակից սահմանային անվտանգության համակարգ, որը  հիմնված կլինի սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) գաղափարի վրա: Խրախուսելով այս ձգտումը` ԵՄ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» (ՀԿՍՀԿ) ծրագրի շրջանակներում 2010 թ. դեկտեմբերին Երևանում անցկացվեց երկօրյա աշխատաժողով` Հայաստանում ՍՀԿ ռազմավարության նախագծի մշակման գործընթացը ինչպես նաև վերջինիս իրականացման գործում կառավարության և սահմանների կառավարման գործակալությունների դերը քննարկելու համար:
«Մենք ցանկանում ենք տեխնիկապես հեշտացնել սահմաններում անցուդարձը, և ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքը: Այսինքն, եթե մի սահմանային կետում ուղևորն արդեն ստուգվել է, մյուսում` այլևս չի ստուգվի: Ծրագիրն ունի նաև իր կարգախոսը` «Սահուն անցում անվտանգ սահմանով», – նշել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և հավելել, որ 2011թ.-ին Հայաստանը մտադիր է եվրոպական չափանիշներին համապատասխան վերակառուցել ՀՀ-Վրաստան սահմանային անցակետը:
Հայսատանում ՍՀԿ համակարգերի ներդրումը կնպաստի մարդկանց  և բեռների միջսահմանային շարժի աշխուժացմանը, միաժամանակ պաշտպանելով պետական սահմանները ցանկացած ապօրինի գործունեությունից: ԵՄ-ի կողմից ֆինանասվորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «ՀԿՍՀԿ» ծրագրի  բյուջեն կազմում է 1 մլն 403 հազար եվրո

Բարեփոխումներ Հայաստանի սահմանային անցակետերում

Հայաստանը ցանկանում է ստեղծել ժամանակակից սահմանային անվտանգության համակարգ, որը  հիմնված կլինի սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) գաղափարի վրա: Խրախուսելով այս ձգտումը` ԵՄ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» (ՀԿՍՀԿ) ծրագրի շրջանակներում 2010 թ. դեկտեմբերին Երևանում անցկացվեց երկօրյա աշխատաժողով` Հայաստանում ՍՀԿ ռազմավարության նախագծի մշակման գործընթացը ինչպես նաև վերջինիս իրականացման գործում կառավարության և սահմանների կառավարման գործակալությունների դերը քննարկելու համար: «Մենք ցանկանում ենք տեխնիկապես հեշտացնել սահմաններում անցուդարձը, և ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքը: Այսինքն, եթե մի սահմանային կետում ուղևորն արդեն ստուգվել է, մյուսում` այլևս չի ստուգվի: Ծրագիրն ունի նաև իր կարգախոսը` «Սահուն անցում անվտանգ սահմանով», - նշել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և հավելել, որ 2011թ.-ին Հայաստանը մտադիր է եվրոպական չափանիշներին համապատասխան վերակառուցել ՀՀ-Վրաստան սահմանային անցակետը: Հայսատանում ՍՀԿ համակարգերի ներդրումը կնպաստի մարդկանց  և բեռների միջսահմանային շարժի աշխուժացմանը, միաժամանակ պաշտպանելով պետական սահմանները ցանկացած ապօրինի գործունեությունից: ԵՄ-ի կողմից ֆինանասվորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «ՀԿՍՀԿ» ծրագրի  բյուջեն կազմում է 1 մլն 403 հազար եվրո