Երկրաշարժների ժամանակ ավելի լավ պատրաստվածություն և երեխաների պաշտպանություն | EUNewsletter

Երկրաշարժների ժամանակ ավելի լավ պատրաստվածություն և երեխաների պաշտպանություն

25 December 2012

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին աշխատաժողով էր կազմակերպվել՝ «Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» խորագրով:
Աշխատանքային քննարկումն անցկացվել է Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազեցմանը խոցելի համայնքներում և հաստատություններում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցության և այլ գործընկերների կողմից:
Միջոցառումը նվիրված էր դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին: Այն նաև ուղղված էր բարձրացնելու երկրաշարժերի ժամանակ պատրաստվածության և դպրոցներում երեխաների պաշտպանության մակարդակը:
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանի խոսքերով, հավաքի նպատակն էր ի մի բերել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքը և ձեռնամուխ լինել անվտանգ դպրոցներ ունենալուն:

«Որպեսզի խուսափենք հետագա սխալներից և մտածենք մեր երեխաների այսօրվա և վաղվա անվտանգության մասին, հարկավոր է դասեր քաղել անցյալ աղետներից, այդ թվում և Սպիտակի երկրաշարժից: Սպիտակի երկրաշարժի ժամանակ ամենախոցելին երեխաներն էին, դպրոցները կառուցված չէին այնպես, որ դիմակայեին երկրաշարժին, ուսուցիչներն ու երեխաները տեղյակ չէին՝ ինչպես ապահովել սեփական անվտանգությունը, կամ չգիտեին՝ ինչպես հատկացնել առաջին օգնություն: Այսօր, 21 տարի անց, մենք կարող ենք վստահորեն արձանագրել կոնկրետ ձեռքբերումներ»:

Միջոցառման մասնակիցները քննարկել են դպրոցներում աղետներին պատրաստվածության զարգացման միտումները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների երկրաշարժերի ժամանակ անվտանգության ապահովման առանձնահատկությունները:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները յուրաքանչյուր երկրում, այդ թվում և Հայաստանում, ամենախոցելի խումբն են: Այս երեխաների մեծ մասը սահմանափակ գիտելիքներ ունի աղետների ժամանակ պաշտպանվելու մասին, և նրանք հազվադեպ են ներգրավվում ուսուցողական և տեղեկատվական ծրագրերում:

«Ուրախ եմ, որ այսօրվա աշխատաժողովում առանձին բաժին է հատկացված երեխաների այս խմբին, որոնք չեն կարող անտեսվել միայն նրա համար, թե ոմանք կարծում են՝նրանք սահմանափակ կարողություններ ունեն»,- ասել է Արենսը:

Միջոցառմանը զուգահեռ պրակտիկ դասընթաց է կազմակերպվել Վայոց Ձորի դպրոցներից մեկում, որին աշախտաժողովի մասնակիցները հետևել են տեսակապի միջոցով:

Երկրաշարժների ժամանակ ավելի լավ պատրաստվածություն և երեխաների պաշտպանություն

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին աշխատաժողով էր կազմակերպվել՝ «Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» խորագրով: Աշխատանքային քննարկումն անցկացվել է Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազեցմանը խոցելի համայնքներում և հաստատություններում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցության և այլ գործընկերների կողմից: Միջոցառումը նվիրված էր դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին: Այն նաև ուղղված էր բարձրացնելու երկրաշարժերի ժամանակ պատրաստվածության և դպրոցներում երեխաների պաշտպանության մակարդակը: Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանի խոսքերով, հավաքի նպատակն էր ի մի բերել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքը և ձեռնամուխ լինել անվտանգ դպրոցներ ունենալուն: «Որպեսզի խուսափենք հետագա սխալներից և մտածենք մեր երեխաների այսօրվա և վաղվա անվտանգության մասին, հարկավոր է դասեր քաղել անցյալ աղետներից, այդ թվում և Սպիտակի երկրաշարժից: Սպիտակի երկրաշարժի ժամանակ ամենախոցելին երեխաներն էին, դպրոցները կառուցված չէին այնպես, որ դիմակայեին երկրաշարժին, ուսուցիչներն ու երեխաները տեղյակ չէին՝ ինչպես ապահովել սեփական անվտանգությունը, կամ չգիտեին՝ ինչպես հատկացնել առաջին օգնություն: Այսօր, 21 տարի անց, մենք կարող ենք վստահորեն արձանագրել կոնկրետ ձեռքբերումներ»: Միջոցառման մասնակիցները քննարկել են դպրոցներում աղետներին պատրաստվածության զարգացման միտումները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների երկրաշարժերի ժամանակ անվտանգության ապահովման առանձնահատկությունները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները յուրաքանչյուր երկրում, այդ թվում և Հայաստանում, ամենախոցելի խումբն են: Այս երեխաների մեծ մասը սահմանափակ գիտելիքներ ունի աղետների ժամանակ պաշտպանվելու մասին, և նրանք հազվադեպ են ներգրավվում ուսուցողական և տեղեկատվական ծրագրերում: «Ուրախ եմ, որ այսօրվա աշխատաժողովում առանձին բաժին է հատկացված երեխաների այս խմբին, որոնք չեն կարող անտեսվել միայն նրա համար, թե ոմանք կարծում են՝նրանք սահմանափակ կարողություններ ունեն»,- ասել է Արենսը: Միջոցառմանը զուգահեռ պրակտիկ դասընթաց է կազմակերպվել Վայոց Ձորի դպրոցներից մեկում, որին աշախտաժողովի մասնակիցները հետևել են տեսակապի միջոցով: