Ավելի լավ պայմաններ աշխատանքային միգրանտների համար | EUNewsletter

Ավելի լավ պայմաններ աշխատանքային միգրանտների համար

10 December 2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ԵՄ ֆինանսավորմամբ նոյեմբերի 29-ին կազմակերպել էր «Սոցիալական ապահովության շուրջ համաձայնագրերը՝ որպես միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիք» խորագրով սեմինար` ոլորտին առնչվող պետական կառավարման մարմինների, հասարակական կառույցների, զբաղվածության մասնավոր ընկերությունների աշխատակիցների և միջազգային կազմակերպուությունների Հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչների համար:
Սեմինարը վարում էր Ուկրաինայի Սոցիալական քաղաքականության նախարարության միջազգային պայմանագրերի բաժնի ղեկավար Իրինա Ռոզկան, որը ներկայացրեց աշխատանքի թույլտվության խնդրի միջպետական կարգավորման և համաձայնագրերի կնքման Ուկրաինայի փորձը, համաձայնագրերի տեսակները, թիրախներն ու մոտեցումները, երկրների շահերն ու փոխհամաձայնության օպտիմալությունը:
«Սեմինարի նպատակը միջպետական համաձայնագրերի կնքման ոլորտում փորձի փոխանցումն է հայ գործընկրներիս, որի արդյունքում ցանկանում ենք բարելավել աշխատանքային միգրանտների սոցիալ-աշխատանքային պայմանները», – ասել է Իրինա Ռոզկան, ով անմիջականորեն մասնակցել է Ուկրաինայի կողմից աշխատանքային միգրացիայի և աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության շուրջ այլ երկրների հետ միջազգային համաձայնագրերի նախապատրաստման գործընթացներին:
Հայաստանի միգրացիայի խնդիրների մասին խոսել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը. «Այսօր Հայաստանից շատերն են մեկնում արտագնա աշխատանքի և, որպես կանոն, գերադասում են աշխատանքի և կեցության ոչ լեգալ ձևը: Մենք ցանկանում ենք ծրագրի միջոցով ստեղծել խթան, որը կշահագրգռի միգրանտներին գերադասել լեգալ կեցությունը: Այդ մեխանիզմներից մեկը սոցիալական իրավունքի ապահովության փոխադրելիությունն է», – շեշտել է Գալստյանը` օրինակ բերելով Ուկրաինայի փորձը, – «Ուկրաինան մոտ 25, այդ թվում նաև` եվրոպական երկրների հետ կնքել է բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր, որոնցով պաշտպանվում են միգրանտների իրավունքները, սոցիալական պատմությունը չի կորում հայրենիքում, իսկ արտերկրի աշխատանքային ստաժը հաշվառվում է կենսաթոշակի անցնելիս: Սա այն գործիքն է, որը պետք է հակադրվի անկանոն միգրացիային»:
Սեմինարի մասնակից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը, նշել է, որ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման կարևոր բաղադրիչներից է համաձայնագրերի կնքումը: Եվ հավելել, որ Ուկրաինայի փորձը բավականին ուսուցողական կարող է լինել ոլորտի հայաստանյան պատասխանատուների համար:
Սեմինարը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» եռամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել Հայաստանից դեպի ԵՄ երկրներ աշխատանքային անկանոն միգրացիոն հոսքերի կառավարման գործընթացին: Ծրագիրն իրականացվում է Մարդկային Զարգացման միջազգաին կենտրոնի և Միգրացիայի միջազգային կազմակերպության համագործակցությամբ` Եվրոպական միության 1 950 000 եվրո ֆինանսավորմամբ

Ավելի լավ պայմաններ աշխատանքային միգրանտների համար

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ԵՄ ֆինանսավորմամբ նոյեմբերի 29-ին կազմակերպել էր «Սոցիալական ապահովության շուրջ համաձայնագրերը՝ որպես միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիք» խորագրով սեմինար` ոլորտին առնչվող պետական կառավարման մարմինների, հասարակական կառույցների, զբաղվածության մասնավոր ընկերությունների աշխատակիցների և միջազգային կազմակերպուությունների Հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչների համար: Սեմինարը վարում էր Ուկրաինայի Սոցիալական քաղաքականության նախարարության միջազգային պայմանագրերի բաժնի ղեկավար Իրինա Ռոզկան, որը ներկայացրեց աշխատանքի թույլտվության խնդրի միջպետական կարգավորման և համաձայնագրերի կնքման Ուկրաինայի փորձը, համաձայնագրերի տեսակները, թիրախներն ու մոտեցումները, երկրների շահերն ու փոխհամաձայնության օպտիմալությունը: «Սեմինարի նպատակը միջպետական համաձայնագրերի կնքման ոլորտում փորձի փոխանցումն է հայ գործընկրներիս, որի արդյունքում ցանկանում ենք բարելավել աշխատանքային միգրանտների սոցիալ-աշխատանքային պայմանները», - ասել է Իրինա Ռոզկան, ով անմիջականորեն մասնակցել է Ուկրաինայի կողմից աշխատանքային միգրացիայի և աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության շուրջ այլ երկրների հետ միջազգային համաձայնագրերի նախապատրաստման գործընթացներին: Հայաստանի միգրացիայի խնդիրների մասին խոսել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը. «Այսօր Հայաստանից շատերն են մեկնում արտագնա աշխատանքի և, որպես կանոն, գերադասում են աշխատանքի և կեցության ոչ լեգալ ձևը: Մենք ցանկանում ենք ծրագրի միջոցով ստեղծել խթան, որը կշահագրգռի միգրանտներին գերադասել լեգալ կեցությունը: Այդ մեխանիզմներից մեկը սոցիալական իրավունքի ապահովության փոխադրելիությունն է», - շեշտել է Գալստյանը` օրինակ բերելով Ուկրաինայի փորձը, - «Ուկրաինան մոտ 25, այդ թվում նաև` եվրոպական երկրների հետ կնքել է բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր, որոնցով պաշտպանվում են միգրանտների իրավունքները, սոցիալական պատմությունը չի կորում հայրենիքում, իսկ արտերկրի աշխատանքային ստաժը հաշվառվում է կենսաթոշակի անցնելիս: Սա այն գործիքն է, որը պետք է հակադրվի անկանոն միգրացիային»: Սեմինարի մասնակից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը, նշել է, որ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման կարևոր բաղադրիչներից է համաձայնագրերի կնքումը: Եվ հավելել, որ Ուկրաինայի փորձը բավականին ուսուցողական կարող է լինել ոլորտի հայաստանյան պատասխանատուների համար: Սեմինարը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» եռամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել Հայաստանից դեպի ԵՄ երկրներ աշխատանքային անկանոն միգրացիոն հոսքերի կառավարման գործընթացին: Ծրագիրն իրականացվում է Մարդկային Զարգացման միջազգաին կենտրոնի և Միգրացիայի միջազգային կազմակերպության համագործակցությամբ` Եվրոպական միության 1 950 000 եվրո ֆինանսավորմամբ