Իրազեկվածությունը որպես բնական աղետների դեմ պայքարի միջոց | EUNewsletter

Իրազեկվածությունը որպես բնական աղետների դեմ պայքարի միջոց

2 December 2010

Manuk Mkrtchyan, Armen Yericyan, Leyli Moshiri, Ralul de LuzenbergerՀոկտեմբերի 13-ին Հայաստանը նշեց աղետների նվազեցման միջազգային օրը և միացավ «Քաղաքների դիմակայունության բարձարացում. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի քարոզարշավին: Միջոցառումը, որը տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, նվիրված էր աղետների հետևանքով առաջացած կորուստների հարցերին, որոնք բացասական ազդեցություն ունեն երկրների, մարդկանց և կենսամիջոցների վրա:
Մասնակիցները շեշտեցին աղետների ռիսկի նվազեցման արդյունավետ և կայուն համակարգի ստեղծման, դպրոցական ծրագրերում աղետների ռիսկի թեման ընդգրկելու անհրաժեշտության հարցերը: «Երբ խոսքը վերաբերում է արտակարգ իրավիճակներին, ապա ի տարբերություն դպրոցական առարկաների , երեխային տրված համապատասխան կրթությունը, պարզապես գիտելիք չէ այլ` դաստիարակություն», – նշել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Քարոզարշավի շրջանակում համայնքների ղեկավարներին առաջարկվել է տասը կետից բաղկացած ստուգացանկ` քաղաքների դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով: Այն ներառում է որոշակի բյուջե՝ աղետների ռիսկը նվազեցնելու համար, գնահատելու և բարելավելու բոլոր դպրոցները, քաղաքում ներդնելու վաղ նախազգուշացման համակարգեր և պարբերաբար իրականացնելու հանրային պատրաստության վարժանքներ:
«Ծրագիրը կնպաստի աղետների դեմ պատրաստվածության մշակույթի ձևավորմանը: Հանրությունը կրթության միջոցով կտեղեկանա բնական աղետների հավանականությունների մասին. ինչ անել երկրաշարժների, ջրհեղեղների և այլ աղետների ժամանակ», – պարզաբանել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:

Միջոցառումն անց է կացվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազեցմանը խոցելի համայնքներում և հաստատություններում» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ աղետներին նախապատրաստվելու համար Եվրամիությունը DIPECHO` Աղետների ռիսկերի նվազեցման տարածաշրջանային ծրագրի միջոցով Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին 2 մլն եվրո է հատկացրել

Իրազեկվածությունը որպես բնական աղետների դեմ պայքարի միջոց

Manuk Mkrtchyan, Armen Yericyan, Leyli Moshiri, Ralul de LuzenbergerՀոկտեմբերի 13-ին Հայաստանը նշեց աղետների նվազեցման միջազգային օրը և միացավ «Քաղաքների դիմակայունության բարձարացում. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի քարոզարշավին: Միջոցառումը, որը տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, նվիրված էր աղետների հետևանքով առաջացած կորուստների հարցերին, որոնք բացասական ազդեցություն ունեն երկրների, մարդկանց և կենսամիջոցների վրա: Մասնակիցները շեշտեցին աղետների ռիսկի նվազեցման արդյունավետ և կայուն համակարգի ստեղծման, դպրոցական ծրագրերում աղետների ռիսկի թեման ընդգրկելու անհրաժեշտության հարցերը: «Երբ խոսքը վերաբերում է արտակարգ իրավիճակներին, ապա ի տարբերություն դպրոցական առարկաների , երեխային տրված համապատասխան կրթությունը, պարզապես գիտելիք չէ այլ` դաստիարակություն», - նշել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Քարոզարշավի շրջանակում համայնքների ղեկավարներին առաջարկվել է տասը կետից բաղկացած ստուգացանկ` քաղաքների դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով: Այն ներառում է որոշակի բյուջե՝ աղետների ռիսկը նվազեցնելու համար, գնահատելու և բարելավելու բոլոր դպրոցները, քաղաքում ներդնելու վաղ նախազգուշացման համակարգեր և պարբերաբար իրականացնելու հանրային պատրաստության վարժանքներ: «Ծրագիրը կնպաստի աղետների դեմ պատրաստվածության մշակույթի ձևավորմանը: Հանրությունը կրթության միջոցով կտեղեկանա բնական աղետների հավանականությունների մասին. ինչ անել երկրաշարժների, ջրհեղեղների և այլ աղետների ժամանակ», - պարզաբանել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: Միջոցառումն անց է կացվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազեցմանը խոցելի համայնքներում և հաստատություններում» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ աղետներին նախապատրաստվելու համար Եվրամիությունը DIPECHO` Աղետների ռիսկերի նվազեցման տարածաշրջանային ծրագրի միջոցով Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին 2 մլն եվրո է հատկացրել