Հայ ուսուցանողները կդասավանդեն խտրականության դեմ պաշտպանության եվրոպական չափանիշները | EUNewsletter

Հայ ուսուցանողները կդասավանդեն խտրականության դեմ պաշտպանության եվրոպական չափանիշները

12 Փետրվար 2014
IMG_1959

2014 թ. փետրվանի 8-ին տեղի ունեցավ Խտրականության դեմ պաշտպանության եվրոպական չափանիշների վերաբերյալ դասընթացի ավարտական վկայագրերի հանձման արարողությունը: Չորս մասից բաղկացած դասընթացների վերջին եռօրյան կայացավ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում:
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և Եվրոպական միությունը (ԵՄ) Հայաստանի Փաստաբանների պալատի հետ համատեղ 30 հայ փաստաբանների և իրավապաշտպանների վերապատրաստեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի կիրառման ու դասավանդման շուրջ:
Այս ծրագրի շրջանակներում տպագրվել է «Խտրականության դեմ եվրոպական իրավունքի վերաբերյալ ձեռնարկ», որտեղ զետեղվել են տեսական և նախադեպային օրինակներ, մշակման փուլում է գտնվում մեկ այլ թեմատիկ ձեռնարկ, ինչպես նաև նախորդ տարի իրականացվել է նմանատիպ սեմինար:
Երևանում ԵԽ-ի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը միջոցառման փակման արարողության ժամանակ նկատեց. «Եվրոպայի խորհուրդը հիմնարար է համարում այս փաստաթուղթը մարդու իրավունքների ոլորտում: Մենք այստեղ հավաքվել ենք եզրափակելու տվյալ ծրագրի ամենակարևոր բաժինը: Հավատում եմ՝ դասընթացի ընտրված թեմաներն անչափ արդիական են, և իրավապաշտպանների աշխատանքի համար դրանք տեղին կլինեն:
Վերապատրաստման համար մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ հետագայում իրենց փորձը կփոխանցեն իրենց գործընկերներին 2014թ. մարտ ամսից մեկնարկող դասընթացների ընթացքում: Հավաստագրված դասավանդողները կշարունակեն դասավանդել նաև ԵՄ-ն և ԵԽ-ի համատեղ ծրագրի ավարտից հետո:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան դասընթացի փակման արարողության ընթացքում ընդգծեց, որ ԵՄ-ը կարևորում է մարդու իրավունքների գլոբալ խնդիրներն ու մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացումը: Պարոն Հրիսթեայի խոսքերով՝ այդ նպատակով ԵԽ-ի հետ համատեղ իրենք սատարել են Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական սոցիալական խարտիայի վերանայման շուրջ դասընթացի համատեղ ծրագիրը:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, հավաստիացրեց, որ սեմինարի արդյունքում ստացված վկայականները Փաստաբանների պալատը հիմք կընդունի՝ մասնակիցներին որպես վերապատրաստողներ ճանաչելու համար:
Դասընթացի մասնակիցների շարքերում կային նաև փորձառու իրավապաշտպաններ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով դասընթացից ստացված գիտելիքների մասին, ասաց . «Խտրականության արգելքի հարցը Հայաստանում քիչ է արծարծված: Լինելով իրավապաշտպան կազմակերպության ղեկավար՝ բավականին ծանոթ եմ այդ խնդրին, սակայն այն խորությամբ և մանրամասնությամբ չեմ ուսումնասիրել: Դասընթացն ինձ սովորեցրեց տարբերել խտրականության տեսակները և խտրականությունների բազա հավաքելու եղանակները: Ես սովորեցի տեսնել խտրականության այն տեսակները, որոնք առաջ չէի նկատում»:
Այս միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ն և ԵԽ-ի համատեղ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրախնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎՈՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագրի իրականացումն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան

Հայ ուսուցանողները կդասավանդեն խտրականության դեմ պաշտպանության եվրոպական չափանիշները

2014 թ. փետրվանի 8-ին տեղի ունեցավ Խտրականության դեմ պաշտպանության եվրոպական չափանիշների վերաբերյալ դասընթացի ավարտական վկայագրերի հանձման արարողությունը: Չորս մասից բաղկացած դասընթացների վերջին եռօրյան կայացավ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և Եվրոպական միությունը (ԵՄ) Հայաստանի Փաստաբանների պալատի հետ համատեղ 30 հայ փաստաբանների և իրավապաշտպանների վերապատրաստեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի կիրառման ու դասավանդման շուրջ: Այս ծրագրի շրջանակներում տպագրվել է «Խտրականության դեմ եվրոպական իրավունքի վերաբերյալ ձեռնարկ», որտեղ զետեղվել են տեսական և նախադեպային օրինակներ, մշակման փուլում է գտնվում մեկ այլ թեմատիկ ձեռնարկ, ինչպես նաև նախորդ տարի իրականացվել է նմանատիպ սեմինար: Երևանում ԵԽ-ի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը միջոցառման փակման արարողության ժամանակ նկատեց. «Եվրոպայի խորհուրդը հիմնարար է համարում այս փաստաթուղթը մարդու իրավունքների ոլորտում: Մենք այստեղ հավաքվել ենք եզրափակելու տվյալ ծրագրի ամենակարևոր բաժինը: Հավատում եմ՝ դասընթացի ընտրված թեմաներն անչափ արդիական են, և իրավապաշտպանների աշխատանքի համար դրանք տեղին կլինեն: Վերապատրաստման համար մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ հետագայում իրենց փորձը կփոխանցեն իրենց գործընկերներին 2014թ. մարտ ամսից մեկնարկող դասընթացների ընթացքում: Հավաստագրված դասավանդողները կշարունակեն դասավանդել նաև ԵՄ-ն և ԵԽ-ի համատեղ ծրագրի ավարտից հետո: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան դասընթացի փակման արարողության ընթացքում ընդգծեց, որ ԵՄ-ը կարևորում է մարդու իրավունքների գլոբալ խնդիրներն ու մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացումը: Պարոն Հրիսթեայի խոսքերով՝ այդ նպատակով ԵԽ-ի հետ համատեղ իրենք սատարել են Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական սոցիալական խարտիայի վերանայման շուրջ դասընթացի համատեղ ծրագիրը: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, հավաստիացրեց, որ սեմինարի արդյունքում ստացված վկայականները Փաստաբանների պալատը հիմք կընդունի՝ մասնակիցներին որպես վերապատրաստողներ ճանաչելու համար: Դասընթացի մասնակիցների շարքերում կային նաև փորձառու իրավապաշտպաններ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով դասընթացից ստացված գիտելիքների մասին, ասաց . «Խտրականության արգելքի հարցը Հայաստանում քիչ է արծարծված: Լինելով իրավապաշտպան կազմակերպության ղեկավար՝ բավականին ծանոթ եմ այդ խնդրին, սակայն այն խորությամբ և մանրամասնությամբ չեմ ուսումնասիրել: Դասընթացն ինձ սովորեցրեց տարբերել խտրականության տեսակները և խտրականությունների բազա հավաքելու եղանակները: Ես սովորեցի տեսնել խտրականության այն տեսակները, որոնք առաջ չէի նկատում»: Այս միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ն և ԵԽ-ի համատեղ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրախնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎՈՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագրի իրականացումն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան