Հայ ֆերմերները՝ որպես պարենի անվտանգության ջատագովներ | EUNewsletter

Հայ ֆերմերները՝ որպես պարենի անվտանգության ջատագովներ

6 March 2014

Փետրվարի 28-ին ԵՄ-ն և ՕՔՍՖԱՄ-ը ազդարարեցին «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագրի մեկնարկը: Այս նոր նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու է պարենային անվտանգությանն առնչվող ռազմավարությունների մշակում և հետագա իրականացում, ինչպես նաև միտված է լինելու սննդի արտադրության ոլորտում հնարավոր ճգնաժամերի կանխարգելմանը:
ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աճեմյանը նշեց ծրագրի՝ որպես ԵՄ-Հայաստան երկխոսության հիմնահարցերից մեկի կարևորության մասին. «ԵՄ-ի և համաշխարհային հանրության համար առաջնային նպատակ է, որ մինչև 2015թ. սովից տառապող մարդկանց թիվը կրկնակի կրճատվի: Գալիք տարիների ընթացքում, ինչպես նաև առավել երկարաժամկետ հեռանկարում պարենային անվտանգության հարցը կլինի ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը ինչպես Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Դա գյուղատնտեսության և պարենային անվտանգության քաղաքականության ոլորտների փոխազդեցության հետևանք է և ազդում է բնական պաշարների և կլիմայի փոփոխության վրա»:
Ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՕՔՍՖԱՄ-ի համատեղ ջանքերով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կմշակի գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության բաղադրիչներին:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հանդիպման ընթացքում խոսեց ծրագրի կարևորության մասին. «Պարենային անվտանգությունը երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այս խնդրի հաջող և արդյունավետ լուծումը պահանջում է շահագրգիռ կողմերի և համապատասխան կազմակերպությունների համակարգված աշխատանք»:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետազոտական և վերլուծական աշխատանքներ փոքր ձեռներեցների, հատկապես կին ֆերմերների կարիքները բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, նախատեսվում է տրամադրել խորհրդատվությունների փաթեթ սննդի անվտանգության զարգացման, հաշվապահական հաշվառման և մոնիտորինգի մեխանիզմների վերաբերյալ:
Ծրագրին ակտիվորեն մասնակցում է գյուղատնտեսական դաշինքը, որը հիմնվել է 2011թ. ՕՔՍՖԱՄ-ի նախաձեռնությամբ և բաղկացած է տեղական և միջազգային 14 կազմակերպություններից: «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագիրն իրականացվելու է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի արժեքը 596,460 եվրո է

Հայ ֆերմերները՝ որպես պարենի անվտանգության ջատագովներ

Փետրվարի 28-ին ԵՄ-ն և ՕՔՍՖԱՄ-ը ազդարարեցին «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագրի մեկնարկը: Այս նոր նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու է պարենային անվտանգությանն առնչվող ռազմավարությունների մշակում և հետագա իրականացում, ինչպես նաև միտված է լինելու սննդի արտադրության ոլորտում հնարավոր ճգնաժամերի կանխարգելմանը: ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աճեմյանը նշեց ծրագրի՝ որպես ԵՄ-Հայաստան երկխոսության հիմնահարցերից մեկի կարևորության մասին. «ԵՄ-ի և համաշխարհային հանրության համար առաջնային նպատակ է, որ մինչև 2015թ. սովից տառապող մարդկանց թիվը կրկնակի կրճատվի: Գալիք տարիների ընթացքում, ինչպես նաև առավել երկարաժամկետ հեռանկարում պարենային անվտանգության հարցը կլինի ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը ինչպես Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Դա գյուղատնտեսության և պարենային անվտանգության քաղաքականության ոլորտների փոխազդեցության հետևանք է և ազդում է բնական պաշարների և կլիմայի փոփոխության վրա»: Ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՕՔՍՖԱՄ-ի համատեղ ջանքերով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կմշակի գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության բաղադրիչներին: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հանդիպման ընթացքում խոսեց ծրագրի կարևորության մասին. «Պարենային անվտանգությունը երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այս խնդրի հաջող և արդյունավետ լուծումը պահանջում է շահագրգիռ կողմերի և համապատասխան կազմակերպությունների համակարգված աշխատանք»: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետազոտական և վերլուծական աշխատանքներ փոքր ձեռներեցների, հատկապես կին ֆերմերների կարիքները բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, նախատեսվում է տրամադրել խորհրդատվությունների փաթեթ սննդի անվտանգության զարգացման, հաշվապահական հաշվառման և մոնիտորինգի մեխանիզմների վերաբերյալ: Ծրագրին ակտիվորեն մասնակցում է գյուղատնտեսական դաշինքը, որը հիմնվել է 2011թ. ՕՔՍՖԱՄ-ի նախաձեռնությամբ և բաղկացած է տեղական և միջազգային 14 կազմակերպություններից: «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագիրն իրականացվելու է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի արժեքը 596,460 եվրո է