Հայաստան-ԵՄ համագործակցություն. ներկան և ապագան | EUNewsletter

Հայաստան-ԵՄ համագործակցություն. ներկան և ապագան

6 Մայիս 2011
Head of the EU Advisory Group Mr. Antti Hartikainen

ԵՄ Խորհրդատվական Խմբի ղեկավար պրն. Անթի Հարթիկայնեն
ԵՄ Խորհրդատվական Խմբի ղեկավար պրն. Անթի Հարթիկայնեն

Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունը տեսանելիորեն զզարգացել է վերջին երկու տարիների ընթացքում և դրան նպաստում է ԵՄ Խորհրդատվական խմբի արդյունավետ աշխատանքը: Խորհրդատվական խմբի ղեկավար պրն. Անթի Հարթիկայնեն ընդգծում է, որ այս համագործակցությունն անչափ կարևոր է:
Ստորև ներկայացնում ենք պարոն Անթի Հարթիկայնենի նկատառումները վերոնշյալ հարցի վերաբերյալ.

- Որո՞նք են Խորհրդատվական խմբի հիմնական նվաճումները Հայաստանում:
- Մեր առաքելության առաջին երկու փուլն իրականացվել է 2008թ. նոյեմբերից մինչև 2010 թ. հուլիսը: Ես միացել եմ Խորհրդատվական խմբին 2010թ. դեկտեմբերի կեսին, երբ ծրագիրը, 6-ամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը: Կարևորագույն նվաճումներից կնշեի հետևյալը. Դիվանագիտական ակադեմիայի բացումը, որը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին: Ակադեմիան հիմնադրվել է ԵՄ Խորհրդատվական խմբի, ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Կարևորում եմ նաև ԵՄ Արտահանման տեղեկատուի (HED) ստեղծումը և Հայաստանում մարդու իրավունքների հիմնական դրույթների ուսումնասիրման գործընթացի ավարտը: Շատ մեծ աշխատանք է տարվել նաև առևտրի, հանրային կառավարման, միգրացիայի, սահմանային կառավարման ոլորտներում, վիզաների տրամադրման գործընթացում:

- Ի՞նչ քայլեր են արվել վիզաների տրամադրման գործընթացի բարելավման համար և ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում:

- Ակնկալում ենք մոտ ապագայում այս հարցի վերաբերյալ համաձայնագրի վրա սկսել աշխատել, որը կհեշտացնի, ավելի մատչելի կդարձնի վիզա ստանալու գործընթացը և կխթանի ԵՄ-ի ու Հայաստանի միջև մարդկանց շփումը: Կախված բանակցությունների արդյունքից, վիզայի ստացումն ավելի կհեշտանա որոշակի խմբերի մարդկանց համար` դիվանագետների, ուսանողների, գիտնականների, արվեստագետների և այլն: Վիզա ստանալու դիմումները նույնպես ավելի արագ կուսումնասիրվեն: Կսահմանվեն ժամկետներ դիմումների ընթացք տալու համար: Հետևաբար, այդ գործընթացը կդառնա ավելի դյուրին, պարզ և հասկանալի:

- Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին:

- Երբ մենք խոսում ենք ԵՄ-Հայաստան համագործակցության և Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին, առաջին հերթին պետք է գիտակցենք, որ և’ Եվրամիությունը, և’ Հայաստանը պետք է լինեն հավասար գործընկերներ,,իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերն էլ բանակցային գործընթացում հավասար հնարավորություններ ունենան: Այս գործում Հայաստանին օգնում է ԵՄ Խորհրդատվական խումբը: Այստեղ առաջ է գալիս հանրային կառավարման արդյունավետության հարցը: Հաջորդ խնդիրը` շարքային քաղաքացիներին եվրաինտեգրման առավելությունների և վերջնական արդյունքների մասին տեղեկացնելն է, որո՞նք են առավելությունները ՀՀ քաղաքացիների կամ այլ Երևանից դուրս ապրողների համար: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները մարդկանց համար շարժառիթ կդառնան` ԵՄ ինտեգրման տանող Հայաստանյան ուղին խրախուսելու համար:

Հայաստան-ԵՄ համագործակցություն. ներկան և ապագան

[caption id="attachment_1426" align="alignleft" width="240" caption="ԵՄ Խորհրդատվական Խմբի ղեկավար պրն. Անթի Հարթիկայնեն"]ԵՄ Խորհրդատվական Խմբի ղեկավար պրն. Անթի Հարթիկայնեն[/caption] Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունը տեսանելիորեն զզարգացել է վերջին երկու տարիների ընթացքում և դրան նպաստում է ԵՄ Խորհրդատվական խմբի արդյունավետ աշխատանքը: Խորհրդատվական խմբի ղեկավար պրն. Անթի Հարթիկայնեն ընդգծում է, որ այս համագործակցությունն անչափ կարևոր է: Ստորև ներկայացնում ենք պարոն Անթի Հարթիկայնենի նկատառումները վերոնշյալ հարցի վերաբերյալ. - Որո՞նք են Խորհրդատվական խմբի հիմնական նվաճումները Հայաստանում: - Մեր առաքելության առաջին երկու փուլն իրականացվել է 2008թ. նոյեմբերից մինչև 2010 թ. հուլիսը: Ես միացել եմ Խորհրդատվական խմբին 2010թ. դեկտեմբերի կեսին, երբ ծրագիրը, 6-ամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը: Կարևորագույն նվաճումներից կնշեի հետևյալը. Դիվանագիտական ակադեմիայի բացումը, որը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին: Ակադեմիան հիմնադրվել է ԵՄ Խորհրդատվական խմբի, ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Կարևորում եմ նաև ԵՄ Արտահանման տեղեկատուի (HED) ստեղծումը և Հայաստանում մարդու իրավունքների հիմնական դրույթների ուսումնասիրման գործընթացի ավարտը: Շատ մեծ աշխատանք է տարվել նաև առևտրի, հանրային կառավարման, միգրացիայի, սահմանային կառավարման ոլորտներում, վիզաների տրամադրման գործընթացում:

- Ի՞նչ քայլեր են արվել վիզաների տրամադրման գործընթացի բարելավման համար և ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում:

- Ակնկալում ենք մոտ ապագայում այս հարցի վերաբերյալ համաձայնագրի վրա սկսել աշխատել, որը կհեշտացնի, ավելի մատչելի կդարձնի վիզա ստանալու գործընթացը և կխթանի ԵՄ-ի ու Հայաստանի միջև մարդկանց շփումը: Կախված բանակցությունների արդյունքից, վիզայի ստացումն ավելի կհեշտանա որոշակի խմբերի մարդկանց համար` դիվանագետների, ուսանողների, գիտնականների, արվեստագետների և այլն: Վիզա ստանալու դիմումները նույնպես ավելի արագ կուսումնասիրվեն: Կսահմանվեն ժամկետներ դիմումների ընթացք տալու համար: Հետևաբար, այդ գործընթացը կդառնա ավելի դյուրին, պարզ և հասկանալի:

- Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին:

- Երբ մենք խոսում ենք ԵՄ-Հայաստան համագործակցության և Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին, առաջին հերթին պետք է գիտակցենք, որ և' Եվրամիությունը, և' Հայաստանը պետք է լինեն հավասար գործընկերներ,,իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերն էլ բանակցային գործընթացում հավասար հնարավորություններ ունենան: Այս գործում Հայաստանին օգնում է ԵՄ Խորհրդատվական խումբը: Այստեղ առաջ է գալիս հանրային կառավարման արդյունավետության հարցը: Հաջորդ խնդիրը` շարքային քաղաքացիներին եվրաինտեգրման առավելությունների և վերջնական արդյունքների մասին տեղեկացնելն է, որո՞նք են առավելությունները ՀՀ քաղաքացիների կամ այլ Երևանից դուրս ապրողների համար: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները մարդկանց համար շարժառիթ կդառնան` ԵՄ ինտեգրման տանող Հայաստանյան ուղին խրախուսելու համար: