«Անպատժելիության դեմ պայքար» համաժողով | EUNewsletter

«Անպատժելիության դեմ պայքար» համաժողով

4 Հուլիս 2014
IMG_5952

Հունիսի 26-ին «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ «Անպատժելիության դեմ պայքար» խորագրով համաժողով: Այն կազմակերպվել էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ: Համաժողովի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը խոշտանգումների մասին ու կանխել դրանք Հայաստանում: «Խոշտանգումների դեմ պայքարն այստեղ հասել է միայն փաստաթղթային մակարդակի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրանցված դեպքերի քանակն աճել է, սակայն միևնույն ժամանակ դատական հայցերի և պատասխանատվություն կրած պաշտոնյաների թիվն ընդհակառակը, նվազել է»,- ասաց ՔՀԻ հասարակական կազմակերպության ղեկավար Արման Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի՝ խոշտանգումները լայնորեն ընդունված են ոստիկանությունում ու կիրառվում են որպես խոստովանություն կորզելու միջոց: Նա նաև նշեց այս երևույթի պատճառները՝ պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ ոստիկանների շրջանում, այլ միջոցներով ապացույցներ ստանալու տեխնիկայի չիմացություն և հասարակության կողմից խոշտանգումը որպես հանցագործություն չընկալելը: «Մենք չենք ունենա պրոֆեսիոնալ ոստիկաններ, քանի դեռ նրանք չեն դադարել օգտագործել խոշտանգումները տեղեկություններ ստանալու համար: Բացի այդ, անհանգստացնող է դատարանի անտարբերությունը խոշտանգումների երևույթների նկատմամբ»,- ասաց նա:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հիմնադրամի տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ կառավարության ձեռնարկած հակախոշտանգումային միջոցառումները բավարար չեն: Հասարակությունը չի տեսնում փոփոխություններ, խոշտանգողները խուսափում են պատասխանատվությունից ու ստեղծում են անպատժելիության մթնոլորտ: «Մենք ապրում ենք 21-րդ դարում: Պետք է վերանայել մեթոդները պետական մակարդակում ու պատժել նրանց, ովքեր շարունակում են կիրառել դրանք»,- հավելեց Ալավերդյանը:

Նա նաև նշեց օրենսդրական բացթողումները՝ շեշտելով, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի համապատասխանում խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, և Հայաստանում տարիներ շարունակ անգամ «խոշտանգում» բառի սահմանումը չէր համապատասխանում կոնվենցիայի պահանջներին. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է խոշտանգումների, անմարդկային ու դաժան պահվածքի վեց տեսակ: Մենք կարող ենք ուղղորդվել դրանցով, և ամենևին պարտադիր չէ հեծանիվ հայտնագործել»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցը կոչ արեց խոշտանգումների զոհերին դիմել արդարադատությանը: Ըստ նրա՝ զոհերը հաճախ չափազանց ուշ են դիմում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչն անհնար է դարձնում նրանց օգնելն ու միջոցներ ձեռնարկելը:

Նույն օրը՝ երեկոյան, Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Հայաստանն առանց բռնության» խորագրով բացօթյա համերգ, որին մասնակցում էին մի քանի տեղական ռոք խմբեր: Նախքան համերգի սկզիբը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կազմակերպել էր ինտերակտիվ խաղ անցորդների համար: Այն միտված էր իրազեկելու մարդկանց խոշտանգումների մասին, բողոքելու իրենց իրավունքների ոտնահարման դեմ: Այն մասնակիցները, որոնք 12 հարցից 10-ին ճիշտ պատասխանեցին, ստացան շապիկներ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի ու Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից:

«Անպատժելիության դեմ պայքար» համաժողով

Հունիսի 26-ին «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ «Անպատժելիության դեմ պայքար» խորագրով համաժողով: Այն կազմակերպվել էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ: Համաժողովի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը խոշտանգումների մասին ու կանխել դրանք Հայաստանում: «Խոշտանգումների դեմ պայքարն այստեղ հասել է միայն փաստաթղթային մակարդակի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրանցված դեպքերի քանակն աճել է, սակայն միևնույն ժամանակ դատական հայցերի և պատասխանատվություն կրած պաշտոնյաների թիվն ընդհակառակը, նվազել է»,- ասաց ՔՀԻ հասարակական կազմակերպության ղեկավար Արման Դանիելյանը: Ըստ Դանիելյանի՝ խոշտանգումները լայնորեն ընդունված են ոստիկանությունում ու կիրառվում են որպես խոստովանություն կորզելու միջոց: Նա նաև նշեց այս երևույթի պատճառները՝ պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ ոստիկանների շրջանում, այլ միջոցներով ապացույցներ ստանալու տեխնիկայի չիմացություն և հասարակության կողմից խոշտանգումը որպես հանցագործություն չընկալելը: «Մենք չենք ունենա պրոֆեսիոնալ ոստիկաններ, քանի դեռ նրանք չեն դադարել օգտագործել խոշտանգումները տեղեկություններ ստանալու համար: Բացի այդ, անհանգստացնող է դատարանի անտարբերությունը խոշտանգումների երևույթների նկատմամբ»,- ասաց նա: «Ընդդեմ իրավական կամայականությունների» հիմնադրամի տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ կառավարության ձեռնարկած հակախոշտանգումային միջոցառումները բավարար չեն: Հասարակությունը չի տեսնում փոփոխություններ, խոշտանգողները խուսափում են պատասխանատվությունից ու ստեղծում են անպատժելիության մթնոլորտ: «Մենք ապրում ենք 21-րդ դարում: Պետք է վերանայել մեթոդները պետական մակարդակում ու պատժել նրանց, ովքեր շարունակում են կիրառել դրանք»,- հավելեց Ալավերդյանը: Նա նաև նշեց օրենսդրական բացթողումները՝ շեշտելով, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի համապատասխանում խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, և Հայաստանում տարիներ շարունակ անգամ «խոշտանգում» բառի սահմանումը չէր համապատասխանում կոնվենցիայի պահանջներին. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է խոշտանգումների, անմարդկային ու դաժան պահվածքի վեց տեսակ: Մենք կարող ենք ուղղորդվել դրանցով, և ամենևին պարտադիր չէ հեծանիվ հայտնագործել»: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցը կոչ արեց խոշտանգումների զոհերին դիմել արդարադատությանը: Ըստ նրա՝ զոհերը հաճախ չափազանց ուշ են դիմում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչն անհնար է դարձնում նրանց օգնելն ու միջոցներ ձեռնարկելը: Նույն օրը՝ երեկոյան, Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Հայաստանն առանց բռնության» խորագրով բացօթյա համերգ, որին մասնակցում էին մի քանի տեղական ռոք խմբեր: Նախքան համերգի սկզիբը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կազմակերպել էր ինտերակտիվ խաղ անցորդների համար: Այն միտված էր իրազեկելու մարդկանց խոշտանգումների մասին, բողոքելու իրենց իրավունքների ոտնահարման դեմ: Այն մասնակիցները, որոնք 12 հարցից 10-ին ճիշտ պատասխանեցին, ստացան շապիկներ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի ու Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից: