Հակակոռուպցիոն հարթակ քաղաքացիական հասարկության և լրատվամիջոցների համար | EUNewsletter

Հակակոռուպցիոն հարթակ քաղաքացիական հասարկության և լրատվամիջոցների համար

15 May 2013

2013 մարտի 18-ին կազմակերպվել էր սեմինար` նվիրված քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին կոռուպցիայի դեմ պայքարում քաջալերելուն: Միջոցառման հիմնական նպատակն էր ստեղծել հայաստանյան լրատվական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հարթակ, որպեսզի վերջինները քննարկեն հակակոռուպցիոն իրենց գործողություններն ու առաջարկները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը ողջունել է ներկաներին` ընդգծելով, որ վերջին տարիներին հայաստանյան գործող քաղաքական ուժերը պարբերաբար կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամություն են հայտնել: 2011 թվականին բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարելու օրինակներ են գրանցվել, մասնավորապես` կոռուպցիայի հետ կապված աշխատանքից ազատելու դեպքեր:
«Այնուամենայնիվ, հակառակ գրանցված առաջընթացին, կոռուպցիայի մակարդակը Հայաստանում շարունակում է բարձր մնալ: Ըստ 2012 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի, Հայաստանը 176 երկրների և տարածքների թվում 105-րդ տեղն է զբաղեցնում: Օրենքների և մարտավարությունների հետևողական և արդյունավետ իրականացումը դեռևս լուրջ մարտահրավեր է», – ընդգծել է Սիմոնսը:

Օննո Սիմոնսը նաև ավելացրել է, որ քաղաքացիական հասարկությունը և մեդիան այս հարցում ակտիվ են եղել: Այնուամենայնիվ, հարկավոր է ցուցաբերել առավել մեծ ներգրավվածություն և իրականացնել հակակոռուպցիոն միասնական գործողություններ: Օրինակ, առաջընթաց գրանցելու համար հակակոռուպցիոն մարտավարություններում անհրաժեշտ է մոնիտորինգային արդյունավետ մեխանիզմներ մշակել, գործողությունների պլաններում արդյունավետությունը հարկավոր է բարձրացնել, իսկ լրատվամիջոցները պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն:

ԵՄ փորձագետները ներկայացրել են լավագույն փորձը քաղաքացիական հասարակության համար, ցույց տվել, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները կարող են ներգրավվել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դիտարկմանը, որին Հայաստանն անդամակցում է:

Սեմինարը նաև առաջարկել է հստակ ճանապարհներ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայաստանյան ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համագործակցության բարելավման ու միջազգային հակակոռուպցիոն ցանցերում ինտեգրման համար:

Միջոցառումն իրականացվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակներում, որը տևելու է 2013 թվականի հունվար ամսից մինչև հունիսը: Ծրագրի խմբի ղեկավար Լոնդա Էսաձեն բացատրել է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ավելի խորը հասկանալու Հայաստանում հակակոռուպցիոն մարտավարությունները և առաջարկել խորհրդատվություններ:

«Ծրագրի ընթացքում մենք պատրաստվում ենք իրականացնել իրավիճակի վերլուծություն, որում կներառվեն բոլոր գործող անձինք, կառույցները և Հայաստանում հակակռուպցիոն ուղղակի գործողությունները, գնահատել Հայաստանի 2009-2012 թվականների հակակոռուպցիոն մարտավարությունը և գործողությունների պլանը, իսկ վերջում`ստեղծել խորհրդատվությունների փաթեթ»:

Հակակոռուպցիոն հարթակ քաղաքացիական հասարկության և լրատվամիջոցների համար

2013 մարտի 18-ին կազմակերպվել էր սեմինար` նվիրված քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին կոռուպցիայի դեմ պայքարում քաջալերելուն: Միջոցառման հիմնական նպատակն էր ստեղծել հայաստանյան լրատվական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հարթակ, որպեսզի վերջինները քննարկեն հակակոռուպցիոն իրենց գործողություններն ու առաջարկները: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը ողջունել է ներկաներին` ընդգծելով, որ վերջին տարիներին հայաստանյան գործող քաղաքական ուժերը պարբերաբար կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամություն են հայտնել: 2011 թվականին բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարելու օրինակներ են գրանցվել, մասնավորապես` կոռուպցիայի հետ կապված աշխատանքից ազատելու դեպքեր: «Այնուամենայնիվ, հակառակ գրանցված առաջընթացին, կոռուպցիայի մակարդակը Հայաստանում շարունակում է բարձր մնալ: Ըստ 2012 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի, Հայաստանը 176 երկրների և տարածքների թվում 105-րդ տեղն է զբաղեցնում: Օրենքների և մարտավարությունների հետևողական և արդյունավետ իրականացումը դեռևս լուրջ մարտահրավեր է», - ընդգծել է Սիմոնսը: Օննո Սիմոնսը նաև ավելացրել է, որ քաղաքացիական հասարկությունը և մեդիան այս հարցում ակտիվ են եղել: Այնուամենայնիվ, հարկավոր է ցուցաբերել առավել մեծ ներգրավվածություն և իրականացնել հակակոռուպցիոն միասնական գործողություններ: Օրինակ, առաջընթաց գրանցելու համար հակակոռուպցիոն մարտավարություններում անհրաժեշտ է մոնիտորինգային արդյունավետ մեխանիզմներ մշակել, գործողությունների պլաններում արդյունավետությունը հարկավոր է բարձրացնել, իսկ լրատվամիջոցները պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն: ԵՄ փորձագետները ներկայացրել են լավագույն փորձը քաղաքացիական հասարակության համար, ցույց տվել, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները կարող են ներգրավվել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դիտարկմանը, որին Հայաստանն անդամակցում է: Սեմինարը նաև առաջարկել է հստակ ճանապարհներ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայաստանյան ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համագործակցության բարելավման ու միջազգային հակակոռուպցիոն ցանցերում ինտեգրման համար: Միջոցառումն իրականացվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակներում, որը տևելու է 2013 թվականի հունվար ամսից մինչև հունիսը: Ծրագրի խմբի ղեկավար Լոնդա Էսաձեն բացատրել է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ավելի խորը հասկանալու Հայաստանում հակակոռուպցիոն մարտավարությունները և առաջարկել խորհրդատվություններ: «Ծրագրի ընթացքում մենք պատրաստվում ենք իրականացնել իրավիճակի վերլուծություն, որում կներառվեն բոլոր գործող անձինք, կառույցները և Հայաստանում հակակռուպցիոն ուղղակի գործողությունները, գնահատել Հայաստանի 2009-2012 թվականների հակակոռուպցիոն մարտավարությունը և գործողությունների պլանը, իսկ վերջում`ստեղծել խորհրդատվությունների փաթեթ»: