Դեսպանի այցելությունը ԵՈւԿ | EUNewsletter

Դեսպանի այցելությունը ԵՈւԿ

17 April 2012

Դեսպան Տրայան Հրիսթեան ապրիլի 16-ին հանդիպել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (ԵՈւԿ) ուսանողներին, որոնց համար դասախոսություն է կարդացել և հարց-պատասխան անցկացրել:
Դեսպան Հրիսթեան խոսել է մարդու իրավուքներին վերաբերող կարևոր հարցերի և ԵՄ ճգնաժամի մասին` վստահեցնելով, որ Եվրոպական միությունն ունի քաղաքական կամք, պարտավորություն և միջոցներ` ճգնաժամի դժվար շրջանը հաղթահարելու համար:
Մարդու իրավուքները Արևելյան գործընկերության յուրաքանչյուր շահառու երկրի հետ երկխոսություն վարելու կենտրոնական հարցերից մեկն է: Ժողովրդավարացումը, օրենքի գերակայությունը և արժեքների կիրառումը աստիճանաբար հզորացվել են ԵՄ նոր մուտք գործած անդամ երկրներում: Դեսպան Հրիսթեան բերել է իր ծննդավայր Ռումինիայի օրինակը, որտեղ բոլոր արժեքները ի սկզբանե ոչ թե կոնկրետ իրականություն էին, այլ տեսական հարցեր: ԵՄ տարատեսակ քաղաքականություններ են մշակվել և մարդու իրավունքների օրենսդրությունը կիրառելու նպատակով ԵՄ անդամ երկրների կողմից լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել:
Դեսպանը նշել է գալիք ընտրությունները և նրանց կարևորությունը` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի հետագա կիրառման համար: Նաև ուսանողներին հորդորել է քվեարկել և պատասխանատու լինել իրենց ձայների համար: Այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարո±ղ է ձախողել «թեստը»` Տրայան Հրիսթեան պատասխանել է, որ «եթե»-ները պատմություն չեն ստեղծում, և որ ձախողումը կանխարգելելու նպատակով ԵՄ-ն ԵԱՀԿ-ի հետ համատեղ արդեն սկսել է 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի իրականացումը:

Դեսպանի այցելությունը ԵՈւԿ

Դեսպան Տրայան Հրիսթեան ապրիլի 16-ին հանդիպել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (ԵՈւԿ) ուսանողներին, որոնց համար դասախոսություն է կարդացել և հարց-պատասխան անցկացրել: Դեսպան Հրիսթեան խոսել է մարդու իրավուքներին վերաբերող կարևոր հարցերի և ԵՄ ճգնաժամի մասին` վստահեցնելով, որ Եվրոպական միությունն ունի քաղաքական կամք, պարտավորություն և միջոցներ` ճգնաժամի դժվար շրջանը հաղթահարելու համար: Մարդու իրավուքները Արևելյան գործընկերության յուրաքանչյուր շահառու երկրի հետ երկխոսություն վարելու կենտրոնական հարցերից մեկն է: Ժողովրդավարացումը, օրենքի գերակայությունը և արժեքների կիրառումը աստիճանաբար հզորացվել են ԵՄ նոր մուտք գործած անդամ երկրներում: Դեսպան Հրիսթեան բերել է իր ծննդավայր Ռումինիայի օրինակը, որտեղ բոլոր արժեքները ի սկզբանե ոչ թե կոնկրետ իրականություն էին, այլ տեսական հարցեր: ԵՄ տարատեսակ քաղաքականություններ են մշակվել և մարդու իրավունքների օրենսդրությունը կիրառելու նպատակով ԵՄ անդամ երկրների կողմից լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել: Դեսպանը նշել է գալիք ընտրությունները և նրանց կարևորությունը` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի հետագա կիրառման համար: Նաև ուսանողներին հորդորել է քվեարկել և պատասխանատու լինել իրենց ձայների համար: Այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարո±ղ է ձախողել «թեստը»` Տրայան Հրիսթեան պատասխանել է, որ «եթե»-ները պատմություն չեն ստեղծում, և որ ձախողումը կանխարգելելու նպատակով ԵՄ-ն ԵԱՀԿ-ի հետ համատեղ արդեն սկսել է 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի իրականացումը: