Մետաքսի ճանապարհ` զբոսաշրջիկների համար | EUNewsletter

Մետաքսի ճանապարհ` զբոսաշրջիկների համար

29 July 2013

2013 թվականի հուլիսի 16-ին Վայոց Ձորի Մարզի Նորավանք տաճարի մոտ տրվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Այն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000 կիլոմետր ձգվող զբոսաշրջային ուղի, որը կձգվի հունական Սալանիկ քաղաքից մինչև հայկական Մեղրի:
Միջոցառման մասնակիցների թվում են եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ներկայացուցիչներ վրացական, հունական ու թուրքական հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև՝ Հայաստանի մշակույթի, տրանսպորտի և կապի նախարարություններից: Նրանք դիտել են Արենի և Շատին գյուղերի երգի ու պարի խմբերի կատարումները, մասնակցել աղուհացի արարողությանը:
«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որն ուղղված է նպաստելու նշված երկրներում 173 համայնքների զբոսաշրջության զարգացմանը:

«Այս ծրագրի հիմքում ընկած է «ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» ձևաչափը, որի նպատակը չորս երկրների չորս ժողովուրդներին համախմբելն է: Այն վերաբերում է ոչ միայն զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը, այլև անասելիորեն հարուստ այս շրջանի պատմության էջերից մի քանիսի վերականգնմանը», – ասել է Հեֆերնը: Նա մեջբերել է հայ պատմաբաններից մեկի պնդումներն այն մասին, որ Մետաքսի ճանապարհը պատմականորեն կարևոր նշանակություն է ունեցել և այն վերականգնելը պատմական իրադարձություն է:

Հայաստանի պատմամշակութային և բնական զբոսաշրջության 43 վայրերում կտեղադրվեն ուղղորդիչ նշաններ, տեղեկատվական վահանակներ, հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակներ, հուշախեցեր, որոնք զբոսաշրջային վայրի մասին բազմալեզու տեղեկություն կտան, ինչպես նաև կստեղծվեն սմարթֆոնների հավելվածներ հեռախոսների և պլանշետների համար:

«Ես վստահ եմ, որ ժամանակակից տեխնոլոգիաները, հատկապես սմարթֆոն հավելվածները, թույլ կտան այն մարդկանց, ովքեր երբեք նախկինում չեն եղել Նորավանքում և Վայոց Ձորում ընդհանրապես, այցելել տարածք», – ասել է Վայոց Ձորի մարզպետ Էդգար Գազարյանը, ով միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ թուրք գործընկերները, որպես ծրագրի արդյունք, հնարավորություն կունենան այցելել Հայաստան՝ առանց ստիպված լինելու շրջանցել փակ սահմանը:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման վերացմանը` համայնքների զարգացման, այցելուների փորձի հարստացման և պատմամշակութային հուշարձանների ու կենսաբազմազանության պահպանման միջոցով:

«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի կողմից:

Հայաստանում ծրագրի գլխավոր շահառուն «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպությունն է:

Մետաքսի ճանապարհ` զբոսաշրջիկների համար

2013 թվականի հուլիսի 16-ին Վայոց Ձորի Մարզի Նորավանք տաճարի մոտ տրվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000 կիլոմետր ձգվող զբոսաշրջային ուղի, որը կձգվի հունական Սալանիկ քաղաքից մինչև հայկական Մեղրի: Միջոցառման մասնակիցների թվում են եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ներկայացուցիչներ վրացական, հունական ու թուրքական հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև՝ Հայաստանի մշակույթի, տրանսպորտի և կապի նախարարություններից: Նրանք դիտել են Արենի և Շատին գյուղերի երգի ու պարի խմբերի կատարումները, մասնակցել աղուհացի արարողությանը: «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որն ուղղված է նպաստելու նշված երկրներում 173 համայնքների զբոսաշրջության զարգացմանը: «Այս ծրագրի հիմքում ընկած է «ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» ձևաչափը, որի նպատակը չորս երկրների չորս ժողովուրդներին համախմբելն է: Այն վերաբերում է ոչ միայն զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը, այլև անասելիորեն հարուստ այս շրջանի պատմության էջերից մի քանիսի վերականգնմանը», - ասել է Հեֆերնը: Նա մեջբերել է հայ պատմաբաններից մեկի պնդումներն այն մասին, որ Մետաքսի ճանապարհը պատմականորեն կարևոր նշանակություն է ունեցել և այն վերականգնելը պատմական իրադարձություն է: Հայաստանի պատմամշակութային և բնական զբոսաշրջության 43 վայրերում կտեղադրվեն ուղղորդիչ նշաններ, տեղեկատվական վահանակներ, հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակներ, հուշախեցեր, որոնք զբոսաշրջային վայրի մասին բազմալեզու տեղեկություն կտան, ինչպես նաև կստեղծվեն սմարթֆոնների հավելվածներ հեռախոսների և պլանշետների համար: «Ես վստահ եմ, որ ժամանակակից տեխնոլոգիաները, հատկապես սմարթֆոն հավելվածները, թույլ կտան այն մարդկանց, ովքեր երբեք նախկինում չեն եղել Նորավանքում և Վայոց Ձորում ընդհանրապես, այցելել տարածք», - ասել է Վայոց Ձորի մարզպետ Էդգար Գազարյանը, ով միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ թուրք գործընկերները, որպես ծրագրի արդյունք, հնարավորություն կունենան այցելել Հայաստան՝ առանց ստիպված լինելու շրջանցել փակ սահմանը: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման վերացմանը` համայնքների զարգացման, այցելուների փորձի հարստացման և պատմամշակութային հուշարձանների ու կենսաբազմազանության պահպանման միջոցով: «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի կողմից: Հայաստանում ծրագրի գլխավոր շահառուն «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպությունն է: