Հուշագիր շրջանաձև միգրացիայի վերաբերյալ | EUNewsletter

Հուշագիր շրջանաձև միգրացիայի վերաբերյալ

5 April 2013

Որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող միգրացիային վերաբերող ծրագրի մաս, 2013 թվականի մարտի 26-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սառա Կառռադը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:
Միջոցառումը հյուրընկալել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ողջունել է Հուշագրի ստորագրումը` նշելով, որ Գործողությունների ծրագրի համատեղ հռչակագիրը, որ ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանի, ԵՄ-ի ու նրա 10 անդամների միջև, համապարփակ փաստաթուղթ է, որը հստակ սահմանում է ԵՄ-Հայաստան երկխոսության առաջնահերթությունները միգրացիոն և համագործակցային հարցերի վերաբերյալ:
«Եվրոպական միությունն իր ուշադրությունը հատկապես սևեռում է Հայաստանում միգրացիոն հոսքի կառավարմանը` տրամադրելով օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու, ինչպես նաև նպաստելու օրինական միգրացիային: Հայաստանում շրջանաձև միգրացիային և վերաինտեգրմանն աջակցելով` ծրագիրը նպաստում է հայրենիք վերադարձող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Այն նաև նպատակ ունի աջակցել տնտեսական կայունությանը, աշխատանքային վերաինտեգրմանը, ինչպես նաև` անօրինական միգրացիայի կանխմանը»:

ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր «Աջակցություն շրջանաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, «Հայ օգնության միություն» կազմակերպության հետ համատեղ: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, զարգացման և կրթական ծրագրերի իրականացմամբ:

Փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրել է ծրագրի գործողությունների ծրագիրը`այն բաժանելով պայամանակ 4 ուղղությունների:

«Առաջին և ամենակարևոր ուղղությունը արտագաղթի կանխումն է: Այս դեպքում մեր նպատակն է առաջարկել մարդկանց աշխատանք, եկամուտներ, ինչպես նաև հոգեբանական և հանրային խորհուրդներ, որպեսզի նրանք հրաժարվեն երկրից հեռանալու իրենց մտքից: Երկրորդ ուղղությունը կոչված է աջակցելու այն քաղաքացիներին, ովքեր արդեն որոշել են լքել երկիրը: Նախևառաջ, խոսքը վերաբերում է մարդկանց շրջանում իրենց քաղաքական և սոցիալական իրավունքների իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև նրանց ընտրած երկրի օրենքների մասին գիտելիքների ապահովմանը»:

Ըստ Փոխնախարարի, հաջորդ` երրորդ ուղղությունն այն է, երբ մարդիկ որոշում են վերադառնալ Հայաստան և հանդիպում են դժվարությունների: Դրանք կարող են լինել կացարան գտնելու, երեխաների կրթությանն ու առոջությանը վերաբերող հարցեր: Այնուամենայնիվ, ամենակարևոր խնդիրը վերադարձող միգրանտներին աշխատանքով ապահովելն է:

Վերջին ուղղությունը վերաբերում է ինստիտուցիոնալ կարողությունների ապահովմանը, այդ թվում` կառավարությանը, տարածքային կառավարման իշխանություններին, ինչպես նաև ծրագրում ներգրավված այլ մարմիններին:

Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և նախատեսված է 30 ամսվա համար: Բյուջեի ընդհանուր ծավալը 1 միլիոն եվրո է կազմում: Այն կընդգրկի Երևանը, Արարատը, Արմավիրը, Սյունիքը և Վայոց Ձորը:

Հուշագիր շրջանաձև միգրացիայի վերաբերյալ

Որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող միգրացիային վերաբերող ծրագրի մաս, 2013 թվականի մարտի 26-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սառա Կառռադը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Միջոցառումը հյուրընկալել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ողջունել է Հուշագրի ստորագրումը` նշելով, որ Գործողությունների ծրագրի համատեղ հռչակագիրը, որ ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանի, ԵՄ-ի ու նրա 10 անդամների միջև, համապարփակ փաստաթուղթ է, որը հստակ սահմանում է ԵՄ-Հայաստան երկխոսության առաջնահերթությունները միգրացիոն և համագործակցային հարցերի վերաբերյալ: «Եվրոպական միությունն իր ուշադրությունը հատկապես սևեռում է Հայաստանում միգրացիոն հոսքի կառավարմանը` տրամադրելով օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու, ինչպես նաև նպաստելու օրինական միգրացիային: Հայաստանում շրջանաձև միգրացիային և վերաինտեգրմանն աջակցելով` ծրագիրը նպաստում է հայրենիք վերադարձող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Այն նաև նպատակ ունի աջակցել տնտեսական կայունությանը, աշխատանքային վերաինտեգրմանը, ինչպես նաև` անօրինական միգրացիայի կանխմանը»: ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր «Աջակցություն շրջանաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, «Հայ օգնության միություն» կազմակերպության հետ համատեղ: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, զարգացման և կրթական ծրագրերի իրականացմամբ: Փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրել է ծրագրի գործողությունների ծրագիրը`այն բաժանելով պայամանակ 4 ուղղությունների: «Առաջին և ամենակարևոր ուղղությունը արտագաղթի կանխումն է: Այս դեպքում մեր նպատակն է առաջարկել մարդկանց աշխատանք, եկամուտներ, ինչպես նաև հոգեբանական և հանրային խորհուրդներ, որպեսզի նրանք հրաժարվեն երկրից հեռանալու իրենց մտքից: Երկրորդ ուղղությունը կոչված է աջակցելու այն քաղաքացիներին, ովքեր արդեն որոշել են լքել երկիրը: Նախևառաջ, խոսքը վերաբերում է մարդկանց շրջանում իրենց քաղաքական և սոցիալական իրավունքների իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև նրանց ընտրած երկրի օրենքների մասին գիտելիքների ապահովմանը»: Ըստ Փոխնախարարի, հաջորդ` երրորդ ուղղությունն այն է, երբ մարդիկ որոշում են վերադառնալ Հայաստան և հանդիպում են դժվարությունների: Դրանք կարող են լինել կացարան գտնելու, երեխաների կրթությանն ու առոջությանը վերաբերող հարցեր: Այնուամենայնիվ, ամենակարևոր խնդիրը վերադարձող միգրանտներին աշխատանքով ապահովելն է: Վերջին ուղղությունը վերաբերում է ինստիտուցիոնալ կարողությունների ապահովմանը, այդ թվում` կառավարությանը, տարածքային կառավարման իշխանություններին, ինչպես նաև ծրագրում ներգրավված այլ մարմիններին: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և նախատեսված է 30 ամսվա համար: Բյուջեի ընդհանուր ծավալը 1 միլիոն եվրո է կազմում: Այն կընդգրկի Երևանը, Արարատը, Արմավիրը, Սյունիքը և Վայոց Ձորը: