90 նոր աշխատատեղ Շիրակի մարզում | EUNewsletter

90 նոր աշխատատեղ Շիրակի մարզում

2 Նոյեմբեր 2017
ARS_6854

Հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Ստվիտալսկին աշխատանքային այցով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էր: Առավոտյան դեսպանը հանդիպեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին:

ARS_6983Հանդիպումից հետո դեսպանը մասնակցեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությանը։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը բացել է ՏՏ ինկուբացիոն լաբորատորիան «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Ծրագրի նպատակն է աջակցել Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը՝ վերապատրաստելով գործազուրկ երիտասարդներին և հզորացնելով ՏՏ ընկերությունների կարողությունները: 2 տարի տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին՝ ունենալով 750,000 եվրո բյուջե:
Լաբորատորիայում մարզի 17-35 տարեկան գործազուրկներին համար կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը համագործակցելու է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց մարդկային ռեսուրսների պահանջարկը և վերապատրաստելու կրտսեր ծրագրավորողների՝ ներառելով շուրջ 200 մասնակցի: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ծրագրավորման ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել է ավելի քան 50 երիտասարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն իրենց պոտենցիալ գործատուների կողմից կազմակերպված գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ:

ARS_6729Դեսպան Ստվիտալսկին ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիայի կարևորությունը. «Տարբեր պատճառներ կան այս միջոցառմամբ ուրախանալու համար: Նախ՝ սա առաջին և ամենակարևոր ծրագիրն է, որ իրականացնում ենք Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: Ծրագիրը տարածքային զարգացումը խթանող մեր համատեղ ջանքերի մի մասն է, և ես ուրախ եմ տեսնել արդյունքները: Երկրորդ՝ այս ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային Հայաստանի մասին է: Մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, հատկապես այս ոլորտում: ԵՄ-ն ուզում է աջակցել կառավարության և շահագրգիռ կողմերի ջանքերին: Երրորդ՝ ծրագիրը միայն կարողությունների զարգացման մասին չէ, այն նաև աշխատատեղերի ստեղծման մասին է: Մենք հույս ունենք, որ ենթադրամաշնորհ ստացած գործատուները կարող են օգուտ քաղել այս լաբորատորիայից: Չորրորդ՝ այս ծրագիրը նոր սերնդի մասին է: Մենք հավատում ենք Հայաստանի երիտասարդ սերնդին և ուզում ենք զարգացնել նրանց կարողությունները և իրականացնել նրանց ձգտումները Հայաստանում: Եվ վերջապես՝ այս ծրագիրը կարևոր է, քանի որ տեղի է ունենում Գյումրիում, Շիրակի մարզում: Մենք ուզում ենք այս քաղաքում ու ամբողջ մարզում ավելի շատ ծրագրեր իրականցնել»:

ARS_6768Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ընդգծեց լաբորատորիայի կարևորությունը. «Այս ծրագրի միջոցով մենք փորձում ենք Շիրակի մարզում լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը, բարելավել նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն այսօր առաջնային է Հայաստանի համար: Շիրակի մարզում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ամենացածրն է Հայաստանում, և կառավարությունն իր առջև խնդիր է դրել մինչև 2025 թվականը բարելավել իրավիճակը»:

ARS_6752Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը նշեց, որ Շիրակի մարզն ունի մեծ ներուժ. «Շիրակի մարզը մարդկային ռեսուրսների հսկայական ներուժ ունի։ Ծրագիրը նպատակ ունի ընդյալնել ՏՏ ընկերությունները և նոր աշխատատեղեր ստեղծել` գործազուրկ երիտասարդության հմտությունների և գիտելիքների հարստացման և տեղական ու միջազգային շուկաներում ավելի լավ դիրքորոշման միջոցով»:

Շրջայցից հետո նախագիծը հայտարարեց ենթադրամաշնորհի արդյունքները: Յոթ տեղական ՏՏ ընկերություններ 5,000-10,000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի մասնակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Դեսպան Սվիտալսկիի օրը եզրափակվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն այցելությամբ:

90 նոր աշխատատեղ Շիրակի մարզում

Հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Ստվիտալսկին աշխատանքային այցով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էր: Առավոտյան դեսպանը հանդիպեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին:

ARS_6983Հանդիպումից հետո դեսպանը մասնակցեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությանը։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը բացել է ՏՏ ինկուբացիոն լաբորատորիան «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Ծրագրի նպատակն է աջակցել Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը՝ վերապատրաստելով գործազուրկ երիտասարդներին և հզորացնելով ՏՏ ընկերությունների կարողությունները: 2 տարի տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին՝ ունենալով 750,000 եվրո բյուջե: Լաբորատորիայում մարզի 17-35 տարեկան գործազուրկներին համար կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը համագործակցելու է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց մարդկային ռեսուրսների պահանջարկը և վերապատրաստելու կրտսեր ծրագրավորողների՝ ներառելով շուրջ 200 մասնակցի: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ծրագրավորման ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել է ավելի քան 50 երիտասարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն իրենց պոտենցիալ գործատուների կողմից կազմակերպված գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ:

ARS_6729Դեսպան Ստվիտալսկին ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիայի կարևորությունը. «Տարբեր պատճառներ կան այս միջոցառմամբ ուրախանալու համար: Նախ՝ սա առաջին և ամենակարևոր ծրագիրն է, որ իրականացնում ենք Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: Ծրագիրը տարածքային զարգացումը խթանող մեր համատեղ ջանքերի մի մասն է, և ես ուրախ եմ տեսնել արդյունքները: Երկրորդ՝ այս ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային Հայաստանի մասին է: Մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, հատկապես այս ոլորտում: ԵՄ-ն ուզում է աջակցել կառավարության և շահագրգիռ կողմերի ջանքերին: Երրորդ՝ ծրագիրը միայն կարողությունների զարգացման մասին չէ, այն նաև աշխատատեղերի ստեղծման մասին է: Մենք հույս ունենք, որ ենթադրամաշնորհ ստացած գործատուները կարող են օգուտ քաղել այս լաբորատորիայից: Չորրորդ՝ այս ծրագիրը նոր սերնդի մասին է: Մենք հավատում ենք Հայաստանի երիտասարդ սերնդին և ուզում ենք զարգացնել նրանց կարողությունները և իրականացնել նրանց ձգտումները Հայաստանում: Եվ վերջապես՝ այս ծրագիրը կարևոր է, քանի որ տեղի է ունենում Գյումրիում, Շիրակի մարզում: Մենք ուզում ենք այս քաղաքում ու ամբողջ մարզում ավելի շատ ծրագրեր իրականցնել»:

ARS_6768Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ընդգծեց լաբորատորիայի կարևորությունը. «Այս ծրագրի միջոցով մենք փորձում ենք Շիրակի մարզում լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը, բարելավել նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն այսօր առաջնային է Հայաստանի համար: Շիրակի մարզում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ամենացածրն է Հայաստանում, և կառավարությունն իր առջև խնդիր է դրել մինչև 2025 թվականը բարելավել իրավիճակը»:

ARS_6752Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը նշեց, որ Շիրակի մարզն ունի մեծ ներուժ. «Շիրակի մարզը մարդկային ռեսուրսների հսկայական ներուժ ունի։ Ծրագիրը նպատակ ունի ընդյալնել ՏՏ ընկերությունները և նոր աշխատատեղեր ստեղծել` գործազուրկ երիտասարդության հմտությունների և գիտելիքների հարստացման և տեղական ու միջազգային շուկաներում ավելի լավ դիրքորոշման միջոցով»:

Շրջայցից հետո նախագիծը հայտարարեց ենթադրամաշնորհի արդյունքները: Յոթ տեղական ՏՏ ընկերություններ 5,000-10,000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի մասնակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: Դեսպան Սվիտալսկիի օրը եզրափակվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն այցելությամբ: