Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարը | EUNewsletter

Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարը

15 October 2019

Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ունի նոր դեսպան: Գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը, ով 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը, այսուhետև կգլխավորի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Մինչև այս նշանակումը, դեսպան Վիկտորինը ղեկավարում էր Բելառուսում ԵՄ պատվիրակությունը: Անդրեա Վիկտորինը ծնվել է 1957 թվականին Բոն քաղաքում: 1989 թվականին միացել է ԳԴՀ դիվանագիտական ծառայությանը:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները: Նախարար Մնացականյանը շնորհավորել է ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է Հայաստանի կառավարության որդեգրած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով այդ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության 2020-ից հետո օրակարգի համատեղ մշակման շուրջ։ Նույն օրը Հայաստանում ԵՄ պատվիրակության անձնակազմը ողջունել է դեսպան Վիկտորինին:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է իր հավատարմագրերը: Նախագահ Սարգսյանը ողջունել է դեսպանի վերադարձը Հայաստան՝ ընդգծելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում ընկած ընդհանուր արժեքները: Դեսպան Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է Հայաստան վերադառնալու կապակցությամբ և պատրաստ է արդյունավետ համագործակցությանը: Դեսպանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը համագործակցության բոլոր ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները, որոնք դեռ առջևում են: Նրանք ընդգծել են նաև կրթության ոլորտի բարեփոխումների կարևորությունը՝ կանխելու երիտասարդների արտագաղթը, դատական բարեփոխումներն ու տնտեսական աճի խթանումն ու այլ հարցեր:

Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարը

Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ունի նոր դեսպան: Գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը, ով 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը, այսուhետև կգլխավորի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Մինչև այս նշանակումը, դեսպան Վիկտորինը ղեկավարում էր Բելառուսում ԵՄ պատվիրակությունը: Անդրեա Վիկտորինը ծնվել է 1957 թվականին Բոն քաղաքում: 1989 թվականին միացել է ԳԴՀ դիվանագիտական ծառայությանը: Սեպտեմբերի 13-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները: Նախարար Մնացականյանը շնորհավորել է ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է Հայաստանի կառավարության որդեգրած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով այդ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության 2020-ից հետո օրակարգի համատեղ մշակման շուրջ։ Նույն օրը Հայաստանում ԵՄ պատվիրակության անձնակազմը ողջունել է դեսպան Վիկտորինին: Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է իր հավատարմագրերը: Նախագահ Սարգսյանը ողջունել է դեսպանի վերադարձը Հայաստան՝ ընդգծելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում ընկած ընդհանուր արժեքները: Դեսպան Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է Հայաստան վերադառնալու կապակցությամբ և պատրաստ է արդյունավետ համագործակցությանը: Դեսպանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը համագործակցության բոլոր ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները, որոնք դեռ առջևում են: Նրանք ընդգծել են նաև կրթության ոլորտի բարեփոխումների կարևորությունը՝ կանխելու երիտասարդների արտագաղթը, դատական բարեփոխումներն ու տնտեսական աճի խթանումն ու այլ հարցեր: