Խորհրդաժողով «Էթիկայի կրթություն» թեմայով | EUNewsletter

Խորհրդաժողով «Էթիկայի կրթություն» թեմայով

29 January 2016

Հունվարի 25-26-ը Երևանում տեղի ունեցավ «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողովը, որը համատեղ կազմակերպել էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակը:
Խորհրդաժողովին, որին մասնակցել են բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քննարկվել են էթիկայի կրթությանն առնչվող խնդիրները Հայաստանում և արտերկրում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ընդգծել է, որ կոռոպցիան Հայաստանում կայուն զարգացման լրջագույն խոչընդոտն է, և միջազգային կառույցները շարունակելու են աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում: «Կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում շատ մեծ է, քանի որ հոգեբանությունը և սոցիոլոգիան ուսումնասիրելով պարզ է դառնում, որ կրթված հասարակություններում կոռուպցիայի ցուցանիշներն ավելի ցածր են լինում: Հայաստանում կոռուպցիան մեծ չարիք է, ես երբեք չեմ հոգնի խոսել այս մասին, քանի որ ուզում եմ տեսնել ասածիս արդյունքը:  Որոշակի առաջընթաց այդ հարցում կա, սակայն դեռ շատ անելիք կա: Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ Հայաստանը 176 երկրների շարքում զբաղեցնում է 96-րդ տեղը, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Վրաստանը այդ նույն աղյուսակում զբաղեցնում է 50-րդ տեղը, ինչը վկայում է այն մասին, որ ձեր հարևան երկրում շատ մեծ առաջընթաց կա»:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է  Հանձնաժողովի կողմից մշակված Հանձնաժողովի ռազմավարության նախագծում արտացոլված էթիկայի կրթության և կարողությունների զարգացման հիմնական միջոցառումները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները:

Խորհրդաժողով «Էթիկայի կրթություն» թեմայով

Հունվարի 25-26-ը Երևանում տեղի ունեցավ «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողովը, որը համատեղ կազմակերպել էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակը: Խորհրդաժողովին, որին մասնակցել են բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քննարկվել են էթիկայի կրթությանն առնչվող խնդիրները Հայաստանում և արտերկրում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ընդգծել է, որ կոռոպցիան Հայաստանում կայուն զարգացման լրջագույն խոչընդոտն է, և միջազգային կառույցները շարունակելու են աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում: «Կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում շատ մեծ է, քանի որ հոգեբանությունը և սոցիոլոգիան ուսումնասիրելով պարզ է դառնում, որ կրթված հասարակություններում կոռուպցիայի ցուցանիշներն ավելի ցածր են լինում: Հայաստանում կոռուպցիան մեծ չարիք է, ես երբեք չեմ հոգնի խոսել այս մասին, քանի որ ուզում եմ տեսնել ասածիս արդյունքը:  Որոշակի առաջընթաց այդ հարցում կա, սակայն դեռ շատ անելիք կա: Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ Հայաստանը 176 երկրների շարքում զբաղեցնում է 96-րդ տեղը, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Վրաստանը այդ նույն աղյուսակում զբաղեցնում է 50-րդ տեղը, ինչը վկայում է այն մասին, որ ձեր հարևան երկրում շատ մեծ առաջընթաց կա»: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է  Հանձնաժողովի կողմից մշակված Հանձնաժողովի ռազմավարության նախագծում արտացոլված էթիկայի կրթության և կարողությունների զարգացման հիմնական միջոցառումները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները: