23 նոր հաշտարար | EUNewsletter

23 նոր հաշտարար

13 October 2015

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հաշտարարների հմտությունների զարգացման դասընթացի 23 մասնակցի հավատարմագրերի և մասնակցության վկայականների հանձման արարողությունը: Հաշտարարների հմտությունների զարգացման դասընթացը իրականացվել է 2015թ.-ի օգոստոսի 12-18-ը Հայաստանում Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (ՎԱԼԿ) կողմից, որը Միացյալ Թագավարությունում հաշտարարության դասընթացներ իրականացնող առաջատար կազմակերպություն է: Դասընթացը կազմակերպվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ԵՄ և ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում:
ARS_1734Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին ձեռքբերումների համար, ինչպես նաև իր գործընկերներին` դասընթացները բարեհաջող իրականացնելու համար:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան խոսել է Հայաստանում հաշտարարության և դատական համակարգի բարեփոխումների մասին: «ԵԽ-ն հավատացած է, որ դատարաններին կից հաշտարարության ներդրումը կնպաստի դատական համակարգի գործառույթներին և նպատակներին` ավելի հասանելի դարձնելու արդարադատությունը և գործերի արագ լուծումը, և սա կնվազեցնի բողոքների կուտակումը հայաստանյան դատարաններում: Ինձ համար պատիվ է այսօր հանձնել այս պատվոգրերը բոլոր մասնակիցներին: ԵԽ-ն հավատում է, որ ՎԱԼԿ-ի կողմից հավաստագրված այս առաջին 23 մասնակիցները կունենան իրենց արժեքավոր ներդրումը Հայաստանում հաշտարարության հաջող կիրառման գործում»:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ևս մասնակցել է միջոցառմանը և իր ելույթում ընդգծել այն կարևոր դերը, որն ունեն հաշտարարները: «Արդարադատության նախարարությունը ողջունում է այս նախաձեռնությունը, և ես հույս ունեմ, որ ապագայում մենք կհամագործակցենք այս հաշտարարների հետ: ԵՄ-ի, ԵԽ-ի և ՎԱԼԿ-ի աջակցությամբ դուք մասնակցեցիք շատ կարևոր դասըթնացների, և ես վստահ եմ, որ այս ամենն իր դրական ազդեցությունը կունենա ձեր ապագա կարիերայում»:
Հաշտարարների հմտությունների զարգացման դասընթացն ուղղված էր Հայաստանում հաշտարարության արդյունավետ իրականացման նպատակով մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տրամադրմանը: Դասընթացը մասնակիցներին տրամադրեց հաշտարարության տեսության և պրակտիկայի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ` աջակցելու հաշտարարության ոլորտում նրանց զարգացմանը:

23 նոր հաշտարար

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հաշտարարների հմտությունների զարգացման դասընթացի 23 մասնակցի հավատարմագրերի և մասնակցության վկայականների հանձման արարողությունը: Հաշտարարների հմտությունների զարգացման դասընթացը իրականացվել է 2015թ.-ի օգոստոսի 12-18-ը Հայաստանում Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (ՎԱԼԿ) կողմից, որը Միացյալ Թագավարությունում հաշտարարության դասընթացներ իրականացնող առաջատար կազմակերպություն է: Դասընթացը կազմակերպվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ԵՄ և ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում: ARS_1734Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին ձեռքբերումների համար, ինչպես նաև իր գործընկերներին` դասընթացները բարեհաջող իրականացնելու համար: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան խոսել է Հայաստանում հաշտարարության և դատական համակարգի բարեփոխումների մասին: «ԵԽ-ն հավատացած է, որ դատարաններին կից հաշտարարության ներդրումը կնպաստի դատական համակարգի գործառույթներին և նպատակներին` ավելի հասանելի դարձնելու արդարադատությունը և գործերի արագ լուծումը, և սա կնվազեցնի բողոքների կուտակումը հայաստանյան դատարաններում: Ինձ համար պատիվ է այսօր հանձնել այս պատվոգրերը բոլոր մասնակիցներին: ԵԽ-ն հավատում է, որ ՎԱԼԿ-ի կողմից հավաստագրված այս առաջին 23 մասնակիցները կունենան իրենց արժեքավոր ներդրումը Հայաստանում հաշտարարության հաջող կիրառման գործում»: ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ևս մասնակցել է միջոցառմանը և իր ելույթում ընդգծել այն կարևոր դերը, որն ունեն հաշտարարները: «Արդարադատության նախարարությունը ողջունում է այս նախաձեռնությունը, և ես հույս ունեմ, որ ապագայում մենք կհամագործակցենք այս հաշտարարների հետ: ԵՄ-ի, ԵԽ-ի և ՎԱԼԿ-ի աջակցությամբ դուք մասնակցեցիք շատ կարևոր դասըթնացների, և ես վստահ եմ, որ այս ամենն իր դրական ազդեցությունը կունենա ձեր ապագա կարիերայում»: Հաշտարարների հմտությունների զարգացման դասընթացն ուղղված էր Հայաստանում հաշտարարության արդյունավետ իրականացման նպատակով մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տրամադրմանը: Դասընթացը մասնակիցներին տրամադրեց հաշտարարության տեսության և պրակտիկայի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ` աջակցելու հաշտարարության ոլորտում նրանց զարգացմանը: