2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն | EUNewsletter

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն

1 Մարտ 2017
ARS_8442

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագիրը կօգնի Հայաստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացնել տեղական բազմակողմանի դիտորդական առաքելություն և կներառի ավելի քան 3,000 դիտորդ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և համաֆինանսավորվում Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից: Այն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում»-ը իր գործընկեր Հայաստանի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հետ: Այս կազմակերպությունները «ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի հետ միասին կազմում են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:
2017 թվականի փետրվարի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Ա. Սվիտալսկին և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները անցկացրին մամուլի ասուլիս` ներկայացնելու ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի գործունեությունը և ընտրական գործընթացքում տեղական դիտորդական առաքելության կարևորությունը:

ARS_8408Դեսպան Սվիտալսկին մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հայաստանում ընտրական գործընթացի ապահովման համար տրվող ԵՄ աջակցության մասին. «Եկեք սկսեմ թվերից, որպեսզի ներկայացնեմ Եվրոպական միության ամբողջ ներգրավվածությունը: ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ օժանդակելու Ընտրական նոր օրենսգրքի հիման վրա իշխող կոալիցիայի և ընդդիմադիր երեք կուսակցությունների ձեռք բերած քաղաքական համաձայնության տարբեր բաղադրիչների իրականացմանը: Մենք հատկացրել ենք 4 միլիոն եվրո՝ աջակցելու ընտրողների նույնականացման տեխնոլոգիայի ներդրմանը, 2 միլիոն եվրո՝ տեսախցիկների տեղադրման և 1,500 ընտրատեղամասերից (ընդհանուր 2,000-ից) ընտրական գործընթացի առցանց հեռարձակման համար, գրեթե 400 հազար եվրո Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի միջոցով՝ տարբեր ծրագրերի աջակցելու համար, 370 հազար եվրո «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք»-ի միջոցով՝ «Իրավունքի Եվրոպա միավորման» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախաձեռնությամբ աջակցելու քաղհասարակության դիտորդական առաքելությանը: Այս թվերը ցույց են տալիս արվածի միայն մի մասը: ԵՄ-ն ներդրել է իր  քաղաքական մեծ վստահությունը` խրախուսելու կուսակցություններին հասնելու փոխզիջումային համաձայնության: Մենք լավատես ենք և հավատում ենք, որ Հայաստանը կունենա ավելի լավ ընտրություններ, քան նախկինում, քանի որ տեսնում ենք տարբեր շահառու կողմերի ավելի մեծ քաղաքական կամքը: ԵՄ-ի համար կան մի շարք կարևոր կետեր, որոնք պետք է լուծվեն: Անհրաժեշտ է կանխարգելել վարչական ռեսուրսների չարաշահումը, ընտրական կոռուպցիան և կաշառքը, ընտրաձայների գնումը, և կուսակցությունների համար ապահովել հավասար ընտրություներ, ներառյալ՝ լրատվամիջոցների հասանելիությունը: ԵՄ-ի համար նաև շատ կարևոր է վերացնել տեղական (մասնավորապես Ընտրական օրենսգրքում ներառված սահմանափակող միջոցները) և միջազգային դիտորդների աշխատանքին խոչընդոտող բոլոր արգելքները»:

ARS_8430«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց մինչև այժմ կատարված աշխատանքը. «Այս տարի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կարող է դիտարկել ընտրատեղամասերի մոտ 75%-ը, քանի որ արդեն գրանցվել է գրեթե 3,000 քաղաքացի: Եթե կան այլ ակտիվ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերահսկել ընտրություններն ու փոփոխություն կատարել, դեռ կարող են գրանցվել դիտորդ դառնալու համար: Այդ դեպքում մենք կկարողանանք դիտարկել Հայաստանի բոլոր ընտրատեղամասերը»:

Նախաձեռնության կայքի միջոցով  (www.citizenobserver.am) արդեն սկսվել է դիտորդների գրանցումն ու վերապատրաստումը: Գրանցվել է գրեթե 3,000 հոգի, որոնցից 1,800-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբաններն արդեն վերապատրաստել են:
Այլ հետաքրքրված քաղաքացիները դեռ կարող են միանալ նախաձեռնությանն ու վերահսկել ընտրությունները` խթանելու ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը` ի շահ ժողովրդավար Հայաստանի: Դիտորդ դառնալու համար քաղաքացիները կարող են լրացնել գրանցման ձևը. http://citizenobserver.am/observers/registration: Դիտորդ կարող են դառնալ նրանք, ովքեր կանցնեն ընտրական երկու փուլ:
Ի լրումն դիտորդական առաքելությանը, նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում բացահայտելու ձեր փոխարեն կատարված քվերակությունը: Եթե դուք կամ ձեր հարազատները չեք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին այս կամ այն պատճառով, կարող եք նախօրոք գրանցվել կայքում` (https://citizenobserver.am/en/elections/register)՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները համեմատելու և ընտրակեղծիքները բացահայտելու համար:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագիրը կօգնի Հայաստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացնել տեղական բազմակողմանի դիտորդական առաքելություն և կներառի ավելի քան 3,000 դիտորդ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և համաֆինանսավորվում Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից: Այն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում»-ը իր գործընկեր Հայաստանի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հետ: Այս կազմակերպությունները «ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի հետ միասին կազմում են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: 2017 թվականի փետրվարի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Ա. Սվիտալսկին և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները անցկացրին մամուլի ասուլիս` ներկայացնելու ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի գործունեությունը և ընտրական գործընթացքում տեղական դիտորդական առաքելության կարևորությունը:

ARS_8408Դեսպան Սվիտալսկին մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հայաստանում ընտրական գործընթացի ապահովման համար տրվող ԵՄ աջակցության մասին. «Եկեք սկսեմ թվերից, որպեսզի ներկայացնեմ Եվրոպական միության ամբողջ ներգրավվածությունը: ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ օժանդակելու Ընտրական նոր օրենսգրքի հիման վրա իշխող կոալիցիայի և ընդդիմադիր երեք կուսակցությունների ձեռք բերած քաղաքական համաձայնության տարբեր բաղադրիչների իրականացմանը: Մենք հատկացրել ենք 4 միլիոն եվրո՝ աջակցելու ընտրողների նույնականացման տեխնոլոգիայի ներդրմանը, 2 միլիոն եվրո՝ տեսախցիկների տեղադրման և 1,500 ընտրատեղամասերից (ընդհանուր 2,000-ից) ընտրական գործընթացի առցանց հեռարձակման համար, գրեթե 400 հազար եվրո Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի միջոցով՝ տարբեր ծրագրերի աջակցելու համար, 370 հազար եվրո «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք»-ի միջոցով՝ «Իրավունքի Եվրոպա միավորման» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախաձեռնությամբ աջակցելու քաղհասարակության դիտորդական առաքելությանը: Այս թվերը ցույց են տալիս արվածի միայն մի մասը: ԵՄ-ն ներդրել է իր  քաղաքական մեծ վստահությունը` խրախուսելու կուսակցություններին հասնելու փոխզիջումային համաձայնության: Մենք լավատես ենք և հավատում ենք, որ Հայաստանը կունենա ավելի լավ ընտրություններ, քան նախկինում, քանի որ տեսնում ենք տարբեր շահառու կողմերի ավելի մեծ քաղաքական կամքը: ԵՄ-ի համար կան մի շարք կարևոր կետեր, որոնք պետք է լուծվեն: Անհրաժեշտ է կանխարգելել վարչական ռեսուրսների չարաշահումը, ընտրական կոռուպցիան և կաշառքը, ընտրաձայների գնումը, և կուսակցությունների համար ապահովել հավասար ընտրություներ, ներառյալ՝ լրատվամիջոցների հասանելիությունը: ԵՄ-ի համար նաև շատ կարևոր է վերացնել տեղական (մասնավորապես Ընտրական օրենսգրքում ներառված սահմանափակող միջոցները) և միջազգային դիտորդների աշխատանքին խոչընդոտող բոլոր արգելքները»:

ARS_8430«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց մինչև այժմ կատարված աշխատանքը. «Այս տարի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կարող է դիտարկել ընտրատեղամասերի մոտ 75%-ը, քանի որ արդեն գրանցվել է գրեթե 3,000 քաղաքացի: Եթե կան այլ ակտիվ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերահսկել ընտրություններն ու փոփոխություն կատարել, դեռ կարող են գրանցվել դիտորդ դառնալու համար: Այդ դեպքում մենք կկարողանանք դիտարկել Հայաստանի բոլոր ընտրատեղամասերը»:

Նախաձեռնության կայքի միջոցով  (www.citizenobserver.am) արդեն սկսվել է դիտորդների գրանցումն ու վերապատրաստումը: Գրանցվել է գրեթե 3,000 հոգի, որոնցից 1,800-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբաններն արդեն վերապատրաստել են: Այլ հետաքրքրված քաղաքացիները դեռ կարող են միանալ նախաձեռնությանն ու վերահսկել ընտրությունները` խթանելու ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը` ի շահ ժողովրդավար Հայաստանի: Դիտորդ դառնալու համար քաղաքացիները կարող են լրացնել գրանցման ձևը. http://citizenobserver.am/observers/registration: Դիտորդ կարող են դառնալ նրանք, ովքեր կանցնեն ընտրական երկու փուլ: Ի լրումն դիտորդական առաքելությանը, նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում բացահայտելու ձեր փոխարեն կատարված քվերակությունը: Եթե դուք կամ ձեր հարազատները չեք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին այս կամ այն պատճառով, կարող եք նախօրոք գրանցվել կայքում` (https://citizenobserver.am/en/elections/register)՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները համեմատելու և ընտրակեղծիքները բացահայտելու համար: