2014թ. ԵՀՔ առաջընթացի մասին զեկույց – Հայաստան | EUNewsletter

2014թ. ԵՀՔ առաջընթացի մասին զեկույց – Հայաստան

30 March 2015

Մարտի 25-ին Եվրոպական միությունը հրապարակել է Հարևանության քաղաքականության իրականացման արդյունքները՝ տպագրելով Առաջընթացի մասին զեկույցներ 16 գործընկեր երկրների համար՝ ներառյալ Հայաստանը: Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը տարածված մամուլի հաղորդագրության մեջ հնչեցրել էին, որ ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը Արևելյան գործընկերության շրջանակներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրենց համագործակցությունը զարգացնելու և ուժեղացնելու ուղղությամբ: ԵՄ-ն և Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Սա հնարավորություն կտա երկու կողմերին շուտով մեկնարկելու ԵՄ-Հայաստան նոր hամաձայնագիրը, երբ հաստատվեն համապատասխան բանակցությունների մանդատները:
Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան լրագրողներին ներկայացրեց «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում 2014 թ. ընթացքում գրանցած առաջընթացի և առաջարկություններ գործողությունների համար» փաստաթուղթը, որն ուղեկցում էր Եվրոպական Խորհրդարանին, Խորհրդին և Տնտեսական և սոցիալական հարցերի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեներին ներկայացվող համատեղ հաղորդագրությունը:
Դեսպան Հրիսթեան ընդգծեց, որ Հայաստանի մասին զեկույցն ուրվագծում է հիմնական զարգացումները և բարեփոխումներին ուղղված ջանքերը 2014 թվականին, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ հաջորդ տարվա համար: «2014թ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել մի քանի երկկողմանի համաձայնագրերի ուղղությամբ: ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտից, Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերին և գործակալություններին: Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը՝ մասնավորապես կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Դեռևս անհրաժեշտ է հասցեագրել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին առնչվող որոշ խնդիրներ: Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների և ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման և կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց: Հայաստանը շարունակել է իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպես օրինակ՝ աղքատության կրճատման և սոցիալական ներգրավվածության ուղղությամբ: 2014թ. շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը: Շարունակվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Առաջարկվում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Եվրոպական հանձնաժողովը ստացել է Հայաստանի սթրեսի փորձարկումների մասին զեկույցը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Թեստը կգնահատվի 2015 թվականին: Ընթացակարգը համահունչ է ԵՄ ատոմային անվտանգության պահանջների հետ:
2014 թվականին լրացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի համատեքստում ձգձգվող բանակցությունների 20 տարին: Մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ 1994թ. ի վեր երկրում անվտանգության պահպանումը, քանի որ հրադադարի դեպքերը և միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, ARS_5364շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության ավելացման մրցավազքը»:
Դեսպան Հրիսթեան խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններից և հետագա հնարավոր երկխոսության հարցում ԵՄ ներդրման մասին: Տրայան Հրիսթեան ներկայացրեց նաև առաջընթացի մասին հաշվետվության հիման վրա Հայաստանին առաջարկվող մի շարք գործողությունները`
– Մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկությունների,
– Մշակել և իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն,
– Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտումների վերաբերյալ,
– Արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները և իրականացնել ՀՀ իշխանությունների բարեփոխմանն առնչվող օրակարգը, ինչպես նաև իրականացնել դրան առնչվող բարեփոխումների օրակարգը, շարունակել հանրային կառավարման բարեփոխումները, ատիվացնել կոռուպցիայի կանխարգելումը և վերջինիս դեմ պայքարը,
– Նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին, խուսափել իրավիճակը լարող և խաղաղ գործընթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից,
– Իրականացնել առևտրին առնչվող միջազգային օրենսդրության և ստանդարտների մոտարկում` ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման նպատակին հասնելու նպատակով:

2014թ. ԵՀՔ առաջընթացի մասին զեկույց – Հայաստան

Մարտի 25-ին Եվրոպական միությունը հրապարակել է Հարևանության քաղաքականության իրականացման արդյունքները՝ տպագրելով Առաջընթացի մասին զեկույցներ 16 գործընկեր երկրների համար՝ ներառյալ Հայաստանը: Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը տարածված մամուլի հաղորդագրության մեջ հնչեցրել էին, որ ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը Արևելյան գործընկերության շրջանակներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրենց համագործակցությունը զարգացնելու և ուժեղացնելու ուղղությամբ: ԵՄ-ն և Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Սա հնարավորություն կտա երկու կողմերին շուտով մեկնարկելու ԵՄ-Հայաստան նոր hամաձայնագիրը, երբ հաստատվեն համապատասխան բանակցությունների մանդատները: Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան լրագրողներին ներկայացրեց «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում 2014 թ. ընթացքում գրանցած առաջընթացի և առաջարկություններ գործողությունների համար» փաստաթուղթը, որն ուղեկցում էր Եվրոպական Խորհրդարանին, Խորհրդին և Տնտեսական և սոցիալական հարցերի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեներին ներկայացվող համատեղ հաղորդագրությունը: Դեսպան Հրիսթեան ընդգծեց, որ Հայաստանի մասին զեկույցն ուրվագծում է հիմնական զարգացումները և բարեփոխումներին ուղղված ջանքերը 2014 թվականին, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ հաջորդ տարվա համար: «2014թ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել մի քանի երկկողմանի համաձայնագրերի ուղղությամբ: ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտից, Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերին և գործակալություններին: Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը՝ մասնավորապես կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Դեռևս անհրաժեշտ է հասցեագրել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին առնչվող որոշ խնդիրներ: Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների և ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման և կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց: Հայաստանը շարունակել է իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպես օրինակ՝ աղքատության կրճատման և սոցիալական ներգրավվածության ուղղությամբ: 2014թ. շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը: Շարունակվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Առաջարկվում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Եվրոպական հանձնաժողովը ստացել է Հայաստանի սթրեսի փորձարկումների մասին զեկույցը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Թեստը կգնահատվի 2015 թվականին: Ընթացակարգը համահունչ է ԵՄ ատոմային անվտանգության պահանջների հետ: 2014 թվականին լրացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի համատեքստում ձգձգվող բանակցությունների 20 տարին: Մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ 1994թ. ի վեր երկրում անվտանգության պահպանումը, քանի որ հրադադարի դեպքերը և միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, ARS_5364շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության ավելացման մրցավազքը»: Դեսպան Հրիսթեան խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններից և հետագա հնարավոր երկխոսության հարցում ԵՄ ներդրման մասին: Տրայան Հրիսթեան ներկայացրեց նաև առաջընթացի մասին հաշվետվության հիման վրա Հայաստանին առաջարկվող մի շարք գործողությունները` - Մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկությունների, - Մշակել և իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն, - Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտումների վերաբերյալ, - Արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները և իրականացնել ՀՀ իշխանությունների բարեփոխմանն առնչվող օրակարգը, ինչպես նաև իրականացնել դրան առնչվող բարեփոխումների օրակարգը, շարունակել հանրային կառավարման բարեփոխումները, ատիվացնել կոռուպցիայի կանխարգելումը և վերջինիս դեմ պայքարը, - Նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին, խուսափել իրավիճակը լարող և խաղաղ գործընթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից, - Իրականացնել առևտրին առնչվող միջազգային օրենսդրության և ստանդարտների մոտարկում` ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման նպատակին հասնելու նպատակով: