16-օրյա համաշխարհային քարոզարշավ գենդերահեն բռնության դեմ | EUNewsletter

16-օրյա համաշխարհային քարոզարշավ գենդերահեն բռնության դեմ

27 November 2015

Նոյեմբերի 25-ին ազդարարվել է Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավի մեկնարկը: Այս առիթով Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանի Կառավարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակը քաղաքացիական հասարակությանգործընկերների հետ համատեղ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առիթով միջազգային հանրությունն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության անդամներին, ովքեր կոչ են անում վերջ տալ կանանց նկատմամբ բռնությունը: Միջազգային հանրությունը վերահսատատում է իր հանձնառությունը աշխատել հայաստանյան գործընկերների հետ՝ ուղղված Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը և զորացման խրախուսմանը:

Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը և խրախուսելու տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների խթանմանը: ARS_8833 «Եվրոպական միությունը դատապարտում է ցանկացած բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ և պաշտպանում է նրանց գենդերահեն բռնությունից օրենսդրության և տուժածների իրավունքների վերաբերյալ գործնական միջոցառումների միջոցով։ Մեր ազգային կառավարությունների քարոզարշավների և ՀԿ-ների կողմից իրականացվող անդրազգային նախագծերի միջոցով մենք կենտրոնանում ենք հանրային իրազեկության բարձրացման շուրջ։ Մենք գործընկեր կառավարություններին խրախուսում ենք կատարել գենդերային հավասարությանն առնչվող միջազգային հանձնառությունները, ներառյալՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան և Եվրոպայի խորհրդի «Ստամբուլի կոնվենցիան»։ Տուժածների պաշտպանության լավագույն ապահովման նպատակով ԵՄ-ն և անդամ պետությունները ֆինանսավորել են տարատեսակ նախաձեռնություններ՝ հաջակցություն Հայաստանում կանանց իրավունքների և ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Մենք ավարտին ենք հասցրել Հայաստանի Կառավարության հետ բանակցությունները ԵՄ Մարդու իրավունքների պաշտպանության բյուջետային աջակցության  2016-2018 թթ. առաջին ծրագրի շուրջ, որը կազմում է 11 մլն եվրո: Այն կներառի նաև բաղադրիչ գենդերային հավասարության վերաբերյալ։ Ծրագրի պայմաններից մեկը 2016 թվականին ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի ընդունումն է»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժ. պ. Գարիկ Հայրապետյանն իր ելույթում նշել է, որ Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ նաև Հայաստանում: ARS_8853 ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրությունները հաստատում են, որ Հայաստանում կանանց մոտ 60%-ը ենթարկվում առնվազն մեկ տեսակի բռնության, մինչդեռ կանանց տնտեսական հնարավորություններից զրկելու հետևանքով տարեկան կորուստների ծավալը հասնում է 7 մլն դոլարի:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ով նշել է. «Այս քարոզարշավը ևս մեկ անգամ ընդգծում է խնդրի կարևորությունը, ներգրավվում է մեծ թվով մասնակիցների: Կարևոր է, որ ամեն տարի քարոզարշավին միացող կազմակերպությունների աճ է գրանցվում: Սակայն միայն այս միջոցառումների շնորհիվ խնդրին լուծում տալ հնարավոր չէ: 2015թ.-ին Կառավարությունն այս առումով ունի որոշակի ձեռքբերումներ: Մասնավորապես, Ազգային ժողովի կողմից ընդունվել է սոցիալական աջակցության մասին օրենքը, որտեղ առաջին անգամ սահմանվել են «ընտանեկան բռնություն» եզրույթը, սոցիալական աշխատողների լիազորությունները, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցության ձևերը»:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանան չափահասների գծով բաժնի պետ ՆելլիԴուրյանը ներկայացրել է վիճակագրական որոշակի տվյալներ. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելանում է այն անձանց թիվը, ովքեր դիմում են ոստիկանություն ընտանեկան բռնության ենթարկվելու հետևանքով: 10 տարի առաջ շատ քիչ կանայք կարող էին գալ ոստիկանություն և խոսել ընտանիքում կատարված բռնության մասին: Այսօր պատկերը փոխվել է: 2015թ. 10 ամսիների ընթացքում գրանցել է ընտանեկան բռնության  645 դեպք նախոորդ տարվա 575-ի համեմատ: Սակայն քանակի ավելացումը կապված է ոչ թե դեպքերի ավելացման, այլ ոստիակության նկատմամբ վստահության բարձրացման և մի քանի այլ գործոնների շնորհիվ»:

«Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16 օր»-ը միջազգային քարոզարշավ է, որն իրականացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը. քարոզարշավի նպատակն է խթանել կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն ուղղված գործողություններն աշխարհով մեկ։

16-օրյա համաշխարհային քարոզարշավ գենդերահեն բռնության դեմ

Նոյեմբերի 25-ին ազդարարվել է Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավի մեկնարկը: Այս առիթով Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանի Կառավարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակը քաղաքացիական հասարակությանգործընկերների հետ համատեղ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առիթով միջազգային հանրությունն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության անդամներին, ովքեր կոչ են անում վերջ տալ կանանց նկատմամբ բռնությունը: Միջազգային հանրությունը վերահսատատում է իր հանձնառությունը աշխատել հայաստանյան գործընկերների հետ՝ ուղղված Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը և զորացման խրախուսմանը: Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը և խրախուսելու տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների խթանմանը: ARS_8833 «Եվրոպական միությունը դատապարտում է ցանկացած բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ և պաշտպանում է նրանց գենդերահեն բռնությունից օրենսդրության և տուժածների իրավունքների վերաբերյալ գործնական միջոցառումների միջոցով։ Մեր ազգային կառավարությունների քարոզարշավների և ՀԿ-ների կողմից իրականացվող անդրազգային նախագծերի միջոցով մենք կենտրոնանում ենք հանրային իրազեկության բարձրացման շուրջ։ Մենք գործընկեր կառավարություններին խրախուսում ենք կատարել գենդերային հավասարությանն առնչվող միջազգային հանձնառությունները, ներառյալՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան և Եվրոպայի խորհրդի «Ստամբուլի կոնվենցիան»։ Տուժածների պաշտպանության լավագույն ապահովման նպատակով ԵՄ-ն և անդամ պետությունները ֆինանսավորել են տարատեսակ նախաձեռնություններ՝ հաջակցություն Հայաստանում կանանց իրավունքների և ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Մենք ավարտին ենք հասցրել Հայաստանի Կառավարության հետ բանակցությունները ԵՄ Մարդու իրավունքների պաշտպանության բյուջետային աջակցության  2016-2018 թթ. առաջին ծրագրի շուրջ, որը կազմում է 11 մլն եվրո: Այն կներառի նաև բաղադրիչ գենդերային հավասարության վերաբերյալ։ Ծրագրի պայմաններից մեկը 2016 թվականին ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի ընդունումն է»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժ. պ. Գարիկ Հայրապետյանն իր ելույթում նշել է, որ Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ նաև Հայաստանում: ARS_8853 ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրությունները հաստատում են, որ Հայաստանում կանանց մոտ 60%-ը ենթարկվում առնվազն մեկ տեսակի բռնության, մինչդեռ կանանց տնտեսական հնարավորություններից զրկելու հետևանքով տարեկան կորուստների ծավալը հասնում է 7 մլն դոլարի: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ով նշել է. «Այս քարոզարշավը ևս մեկ անգամ ընդգծում է խնդրի կարևորությունը, ներգրավվում է մեծ թվով մասնակիցների: Կարևոր է, որ ամեն տարի քարոզարշավին միացող կազմակերպությունների աճ է գրանցվում: Սակայն միայն այս միջոցառումների շնորհիվ խնդրին լուծում տալ հնարավոր չէ: 2015թ.-ին Կառավարությունն այս առումով ունի որոշակի ձեռքբերումներ: Մասնավորապես, Ազգային ժողովի կողմից ընդունվել է սոցիալական աջակցության մասին օրենքը, որտեղ առաջին անգամ սահմանվել են «ընտանեկան բռնություն» եզրույթը, սոցիալական աշխատողների լիազորությունները, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցության ձևերը»: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանան չափահասների գծով բաժնի պետ ՆելլիԴուրյանը ներկայացրել է վիճակագրական որոշակի տվյալներ. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելանում է այն անձանց թիվը, ովքեր դիմում են ոստիկանություն ընտանեկան բռնության ենթարկվելու հետևանքով: 10 տարի առաջ շատ քիչ կանայք կարող էին գալ ոստիկանություն և խոսել ընտանիքում կատարված բռնության մասին: Այսօր պատկերը փոխվել է: 2015թ. 10 ամսիների ընթացքում գրանցել է ընտանեկան բռնության  645 դեպք նախոորդ տարվա 575-ի համեմատ: Սակայն քանակի ավելացումը կապված է ոչ թե դեպքերի ավելացման, այլ ոստիակության նկատմամբ վստահության բարձրացման և մի քանի այլ գործոնների շնորհիվ»: «Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16 օր»-ը միջազգային քարոզարշավ է, որն իրականացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը. քարոզարշավի նպատակն է խթանել կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն ուղղված գործողություններն աշխարհով մեկ։