Փոքր բիզնեսի աջակցության 10 տարին | EUNewsletter

Փոքր բիզնեսի աջակցության 10 տարին

3 June 2013

2013 մայիսի 14-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի աջակցության (ՓԲԱ) ծրագիրը նշել է իր գործունեության 10-րդ տարեդարձը: ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ խթանելով ձեռնարկության փոփոխությունը աճի մեծ ներուժ ունեցող փոքր բիզնեսներում:
Միջոցառմանը մասնակցել են պետական հաստատությունների, շահառուների և դոնորների, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՎԶԵԲի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը, ՎԶԵԲ ՓՄՁ աջակցման տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յաափ Սփրեյը ողջունել են հյուրերին:
Հրիստեան ընդգծել է, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը շարունակում է մնալ ԵՄ ուշադրության կենտրոնում. «Փոքր և միջին ձեռնարկությունները գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության հարցում առաջնային թիրախ են, այն Արևելյան գործընկերության կոնկրետ բնագավառներից մեկն է: ԵՄ-ն հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին օգնելու համար ներկայում աջակցում է երկու կարևոր նախաձեռնություն: Առաջինը ՎԶԵԲ-ի փոքր և միջին ձեռնարկություների ֆինանսական համակարգում ունեցած մեր ներդրումն է, երկրորդը ՓԲԱ նախաձեռնությունն է», – ասել է Հրիստեան:

ՎԶԵԲ-ի շրջանակներում Գործարար խորհրդատվական ծառայություններ (ԳԽԾ) ծրագիրն աջակցում է առանձին ձեռնարկություններին խորհրդատվական հատուկ ծրագրերի համար տեղի խորհրդատուներ ներգրավելով և ընկերություններին օգնելով որոշակի խնդիրներ և խոչընդոտներ հաղթահարել: Սա նրանց հնարավորություն է տալիս հասնել իրենց աճի և արտադրական ներուժին:

Երկրում իր գործունեության 10 տարիներին ԳԽԾ-ն ավելի քան 930 նախագիծ է իրականացրել՝ ներգրավելով 130-ից ավելի խորհրդատուներ: ԳԽԾ-ի հետ համագործակցող ընկերությունների 60 տոկոսը գտնվում են հիմնական քաղաքներից դուրս՝ գյուղական բնակավայրերում: Ձեռնարկությունների 90 տոկոսը գրանցել է շրջանառության և աշխատակիցների արտադրողականության աճ, մինչդեռ ընկերությունների ավելի քան կեսը աշխատակիցների զգալի աճ է գրանցել:

Ռազլոգը նկատել է, որ բիզնես սեկտորը Հայաստանում արագ է զարգանում:

«Համաձայն հայաստանյան վիճակագրության, ընկերությունների 90 տոկոսը փոքր և միջին ձեռնարկություններն են: Երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը ձևավորվում է փոքր և միջին ձեռնարկությունների սեկտորից, նրանք են նաև ապահովում զբաղվածոթյան 80 տոկոսը: Ակնհայտ է՝ փոքր և միջին ձեռնարկությունների սեկտորը ՎԶԵԲ-ի առաջնային ուշադրության առարկան է», – նշել է Վալերի Ռազլոգը:

Փոքր բիզնեսի աջակցության 10 տարին

2013 մայիսի 14-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի աջակցության (ՓԲԱ) ծրագիրը նշել է իր գործունեության 10-րդ տարեդարձը: ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ խթանելով ձեռնարկության փոփոխությունը աճի մեծ ներուժ ունեցող փոքր բիզնեսներում: Միջոցառմանը մասնակցել են պետական հաստատությունների, շահառուների և դոնորների, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՎԶԵԲի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը, ՎԶԵԲ ՓՄՁ աջակցման տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յաափ Սփրեյը ողջունել են հյուրերին: Հրիստեան ընդգծել է, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը շարունակում է մնալ ԵՄ ուշադրության կենտրոնում. «Փոքր և միջին ձեռնարկությունները գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության հարցում առաջնային թիրախ են, այն Արևելյան գործընկերության կոնկրետ բնագավառներից մեկն է: ԵՄ-ն հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին օգնելու համար ներկայում աջակցում է երկու կարևոր նախաձեռնություն: Առաջինը ՎԶԵԲ-ի փոքր և միջին ձեռնարկություների ֆինանսական համակարգում ունեցած մեր ներդրումն է, երկրորդը ՓԲԱ նախաձեռնությունն է», - ասել է Հրիստեան: ՎԶԵԲ-ի շրջանակներում Գործարար խորհրդատվական ծառայություններ (ԳԽԾ) ծրագիրն աջակցում է առանձին ձեռնարկություններին խորհրդատվական հատուկ ծրագրերի համար տեղի խորհրդատուներ ներգրավելով և ընկերություններին օգնելով որոշակի խնդիրներ և խոչընդոտներ հաղթահարել: Սա նրանց հնարավորություն է տալիս հասնել իրենց աճի և արտադրական ներուժին: Երկրում իր գործունեության 10 տարիներին ԳԽԾ-ն ավելի քան 930 նախագիծ է իրականացրել՝ ներգրավելով 130-ից ավելի խորհրդատուներ: ԳԽԾ-ի հետ համագործակցող ընկերությունների 60 տոկոսը գտնվում են հիմնական քաղաքներից դուրս՝ գյուղական բնակավայրերում: Ձեռնարկությունների 90 տոկոսը գրանցել է շրջանառության և աշխատակիցների արտադրողականության աճ, մինչդեռ ընկերությունների ավելի քան կեսը աշխատակիցների զգալի աճ է գրանցել: Ռազլոգը նկատել է, որ բիզնես սեկտորը Հայաստանում արագ է զարգանում: «Համաձայն հայաստանյան վիճակագրության, ընկերությունների 90 տոկոսը փոքր և միջին ձեռնարկություններն են: Երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը ձևավորվում է փոքր և միջին ձեռնարկությունների սեկտորից, նրանք են նաև ապահովում զբաղվածոթյան 80 տոկոսը: Ակնհայտ է՝ փոքր և միջին ձեռնարկությունների սեկտորը ՎԶԵԲ-ի առաջնային ուշադրության առարկան է», - նշել է Վալերի Ռազլոգը: