10 մլն եվրո դրամաշնորհ համակարգերի միավորմանը | EUNewsletter

10 մլն եվրո դրամաշնորհ համակարգերի միավորմանը

12 December 2014

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվեց վարկային համաձայնագիր Վերականգնման վարկերի բանկի (KfW) և «Բարձրավոլտ էկէլտրացանցեր» ՓԲԸ-ի միջև: Ըստ համաձայնագրի՝ տրամադրվելու է 85.2 միլիոն եվրոյի վարկ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար, որից 75 միլիոնը կտրամադրվի KfW բանկի կողմից, իսկ 10.2 միլիոնը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական միջոցներից:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի էներգամատակարարման համակարգերը կմիավորվեն վրացական սահմանին մոտ՝ Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում՝ արտահանել էլեկտրաէներգիա: IMG_0043
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 105.2 միլիոն եվրո: Միաժամանակ ծրագրի առաջին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 միլիոն վարկային միջոցների և Եվրոպական միության հարևանության գործիքի միջոցով տրամադրվելիք 10 միլիոն դրամաշնորհային միջոցների հաշվին: Վարկային ու դրամաշնորհային գումարները կստանա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն՝ որպես ծրագրի հիմնական շահառու:

10 մլն եվրո դրամաշնորհ համակարգերի միավորմանը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվեց վարկային համաձայնագիր Վերականգնման վարկերի բանկի (KfW) և «Բարձրավոլտ էկէլտրացանցեր» ՓԲԸ-ի միջև: Ըստ համաձայնագրի՝ տրամադրվելու է 85.2 միլիոն եվրոյի վարկ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար, որից 75 միլիոնը կտրամադրվի KfW բանկի կողմից, իսկ 10.2 միլիոնը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական միջոցներից: Ծրագրի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի էներգամատակարարման համակարգերը կմիավորվեն վրացական սահմանին մոտ՝ Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում՝ արտահանել էլեկտրաէներգիա: IMG_0043 «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 105.2 միլիոն եվրո: Միաժամանակ ծրագրի առաջին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 միլիոն վարկային միջոցների և Եվրոպական միության հարևանության գործիքի միջոցով տրամադրվելիք 10 միլիոն դրամաշնորհային միջոցների հաշվին: Վարկային ու դրամաշնորհային գումարները կստանա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն՝ որպես ծրագրի հիմնական շահառու: