1.700.000 եվրո՝ արևային էներգիայի և էներգիայի արդյունավետ կիրառմանը | EUNewsletter

1.700.000 եվրո՝ արևային էներգիայի և էներգիայի արդյունավետ կիրառմանը

16 March 2015

Մարտի 12-ին մեկնարկեց Սպիտակ և Վայք քաղաքներում բազմաբնակարան և հանրային շենքերի էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանն ուղղված ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց կայուն էներգիայի գործողության պլանների: Քաղաքապետերի դաշնագիրը Եվրամիության նախաձեռնություն է՝ ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Երևանը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը 2014թ.-ին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նախ խոսեց «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության մասին, այնուհետև անցում կատարեց ծրագրին: «Ծրագիրը, որն այսօր մենք պատրաստվում ենք ներկայացնել, ունի շատ հետաքրքիր բնութագրություն և շատ վստահ մոտեցում: Այն օգտագործում է տարբեր գործիքներ արևային էներգիայի և էներգիայի արդյունավետ կիրառման համար: Այն նախատեսված է համայնքի տարբեր անդամների համար, որպեսզի հնարավոր լինի հասնել ընդհանուր արդյունքների և ընդհանուր նպատակների առավել գրավիչ ձևով: Ես վստահ եմ, որ ցուցադրական ծրագիրը, որի համար Եվրոպական միությունը Սպիտակ և Վայք քաղաքներում այն իրականացնելու համար աջակցություն է հատկացրել, լավ հնարավորություն կլինի այլ քաղաքապետարանների և քաղաքների համար ձգտելու զարգացնել էներգիայի պլանավորումն իրենց համայնքներում, հետևել էներգիայի ճիշտ խնայողությանը և քարոզել էներգաարդյունավետությունն ու էկոլոգիական զարգացումն ամբողջ Հայաստանում»:
ARS_3304«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի բացման արարողությանը Հայաստանի Կառավարության կողմից ներկա էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Մենք շատ ուրախ ենք, որ Վայքը և Սպիտակը ևս ստորագրել են Քաղաքապետերի դաշնագիրը, և հույս ունենք, որ մոտ ապագայում այլ քաղաքներ էլ կմիանան դրան, և կգա մի օր, երբ բոլորը կստորագրեն այն: Այս ծրագիրը կարևորում ենք նրանով, որ այն նպաստելու է տնտեսության մրցակցությանն ու կայուն զարգացմանը: Իրականում մենք ունենք պետական մակարդակի ծրագրեր և ռազմավարություն, որոնք կմնան թղթի վրա, եթե համայնքային նման ծրագրեր չլինեն»:
Ծրագրի օգնությամբ նախատեսվում է 45 բազմաբնակարան շենքերում՝ 27-ը Սպիտակում և 18-ը Վայքում, և Վայքի մշակույթի տան շենքում իրականացնել էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվի մոտ 145 արևային մարտկոց շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով:
Ծրագիրն իրականացնելու է «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ: Ծրագրի արժեքը 1.700.000 եվրո է, որից 1.350.000 եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը:

1.700.000 եվրո՝ արևային էներգիայի և էներգիայի արդյունավետ կիրառմանը

Մարտի 12-ին մեկնարկեց Սպիտակ և Վայք քաղաքներում բազմաբնակարան և հանրային շենքերի էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանն ուղղված ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց կայուն էներգիայի գործողության պլանների: Քաղաքապետերի դաշնագիրը Եվրամիության նախաձեռնություն է՝ ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Երևանը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը 2014թ.-ին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նախ խոսեց «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության մասին, այնուհետև անցում կատարեց ծրագրին: «Ծրագիրը, որն այսօր մենք պատրաստվում ենք ներկայացնել, ունի շատ հետաքրքիր բնութագրություն և շատ վստահ մոտեցում: Այն օգտագործում է տարբեր գործիքներ արևային էներգիայի և էներգիայի արդյունավետ կիրառման համար: Այն նախատեսված է համայնքի տարբեր անդամների համար, որպեսզի հնարավոր լինի հասնել ընդհանուր արդյունքների և ընդհանուր նպատակների առավել գրավիչ ձևով: Ես վստահ եմ, որ ցուցադրական ծրագիրը, որի համար Եվրոպական միությունը Սպիտակ և Վայք քաղաքներում այն իրականացնելու համար աջակցություն է հատկացրել, լավ հնարավորություն կլինի այլ քաղաքապետարանների և քաղաքների համար ձգտելու զարգացնել էներգիայի պլանավորումն իրենց համայնքներում, հետևել էներգիայի ճիշտ խնայողությանը և քարոզել էներգաարդյունավետությունն ու էկոլոգիական զարգացումն ամբողջ Հայաստանում»: ARS_3304«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի բացման արարողությանը Հայաստանի Կառավարության կողմից ներկա էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Մենք շատ ուրախ ենք, որ Վայքը և Սպիտակը ևս ստորագրել են Քաղաքապետերի դաշնագիրը, և հույս ունենք, որ մոտ ապագայում այլ քաղաքներ էլ կմիանան դրան, և կգա մի օր, երբ բոլորը կստորագրեն այն: Այս ծրագիրը կարևորում ենք նրանով, որ այն նպաստելու է տնտեսության մրցակցությանն ու կայուն զարգացմանը: Իրականում մենք ունենք պետական մակարդակի ծրագրեր և ռազմավարություն, որոնք կմնան թղթի վրա, եթե համայնքային նման ծրագրեր չլինեն»: Ծրագրի օգնությամբ նախատեսվում է 45 բազմաբնակարան շենքերում՝ 27-ը Սպիտակում և 18-ը Վայքում, և Վայքի մշակույթի տան շենքում իրականացնել էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվի մոտ 145 արևային մարտկոց շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով: Ծրագիրն իրականացնելու է «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ: Ծրագրի արժեքը 1.700.000 եվրո է, որից 1.350.000 եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը: