Ֆոտոցուցահանդես՝ տոնելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը | EUNewsletter

Ֆոտոցուցահանդես՝ տոնելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը

19 May 2015

Եթե դու լուսանկարիչ ես և ուզում ես հանդիպել հանրահայտ լուսանկարչի հետ, միացիր Մաչեկ Նաբրդալիկի վարպետության դասերին և նրա հետ միասին ստեղծիր քո լավագույն աշխատանքը «Եվրամիություն-Հայաստան.գործընկերությունից մինչև բարեկամություն» ֆոտոցուցահանդեսի շրջանակներում:
Ահա այսպես մենք սկսեցինք ամեն ինչ, երբ որոշեցինք Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում ունենալ լուսնակարչության վարպետության դասեր Հայաստանում: Լուսանկարիչները, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցելու, շատ-շատ էին, և Նաբրդալիկը ստիպված էր ընտրություն կատարել նրանց պորտֆոլիոների և մոտիվացնող նամակների հիման վրա: Երբ խումբն արդեն ձևավորված էր, և Մաչեկ Նաբրդալիկը ժամանել էր Հայաստան, դասերն սկսվեցին: Մասնակից լուսանկարիչները սովորեցին պատմություն փոխանցելու արվեստն ու ֆոտոլրագրության գաղտնիքները:
ARS_5724Մասնակիցների կողմից արված լուսանկարները քննարկվել ու գնահատվել են Մաչեկի կողմից: Այնուհետև Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում մայիսի 16-17-ը Վանաձորում և Գյումրիում տեղի է ունեցել ցուցահանդես: Այդ լուսանկարները երկար ճանապարհ անցան և հասան Երևան, ուր մայիսի 18-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան կատարեց ցուցահանդեսի բացման արարողությունը. «Ես ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանի առաջին միջոցառմանը: Մենք միասին կազմեցինք լուսանկարիչների խումբ, ովքեր հայաստանյան գործընկերների հետ միասին կարողացան կազմակերպել այս համատեղ ցուցահանդեսը: Արված լուսանկարներում դուք կարող եք տեսնել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված միգրացիայի, գյուղական համայնքերի զարգացման և այլ թեմաներին նվիրված ծրագրերի շահառուներին: Ես շատ շնորհակալ եմ այն հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացրել են այս ծրագրերը»:
Բոլոր լուսանկարիչները, ովքեր մասնակցել էին վարպետության դասին, ստացան պատվոգրեր դեսպան Հրիսթեայի կողմից: Լուսանակարները ցուցադրված կլինեն Միրզոյան գրադարանում մինչև մայիսի 24-ը: Մենք հրավիրում ենք բոլորին գալ և վայելել այդ տաղանդավոր լուսանկարիչների համագործակցության արդյունքը:

ARS_5787

Ֆոտոցուցահանդես՝ տոնելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը

Եթե դու լուսանկարիչ ես և ուզում ես հանդիպել հանրահայտ լուսանկարչի հետ, միացիր Մաչեկ Նաբրդալիկի վարպետության դասերին և նրա հետ միասին ստեղծիր քո լավագույն աշխատանքը «Եվրամիություն-Հայաստան.գործընկերությունից մինչև բարեկամություն» ֆոտոցուցահանդեսի շրջանակներում: Ահա այսպես մենք սկսեցինք ամեն ինչ, երբ որոշեցինք Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում ունենալ լուսնակարչության վարպետության դասեր Հայաստանում: Լուսանկարիչները, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցելու, շատ-շատ էին, և Նաբրդալիկը ստիպված էր ընտրություն կատարել նրանց պորտֆոլիոների և մոտիվացնող նամակների հիման վրա: Երբ խումբն արդեն ձևավորված էր, և Մաչեկ Նաբրդալիկը ժամանել էր Հայաստան, դասերն սկսվեցին: Մասնակից լուսանկարիչները սովորեցին պատմություն փոխանցելու արվեստն ու ֆոտոլրագրության գաղտնիքները: ARS_5724Մասնակիցների կողմից արված լուսանկարները քննարկվել ու գնահատվել են Մաչեկի կողմից: Այնուհետև Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում մայիսի 16-17-ը Վանաձորում և Գյումրիում տեղի է ունեցել ցուցահանդես: Այդ լուսանկարները երկար ճանապարհ անցան և հասան Երևան, ուր մայիսի 18-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան կատարեց ցուցահանդեսի բացման արարողությունը. «Ես ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանի առաջին միջոցառմանը: Մենք միասին կազմեցինք լուսանկարիչների խումբ, ովքեր հայաստանյան գործընկերների հետ միասին կարողացան կազմակերպել այս համատեղ ցուցահանդեսը: Արված լուսանկարներում դուք կարող եք տեսնել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված միգրացիայի, գյուղական համայնքերի զարգացման և այլ թեմաներին նվիրված ծրագրերի շահառուներին: Ես շատ շնորհակալ եմ այն հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացրել են այս ծրագրերը»: Բոլոր լուսանկարիչները, ովքեր մասնակցել էին վարպետության դասին, ստացան պատվոգրեր դեսպան Հրիսթեայի կողմից: Լուսանակարները ցուցադրված կլինեն Միրզոյան գրադարանում մինչև մայիսի 24-ը: Մենք հրավիրում ենք բոլորին գալ և վայելել այդ տաղանդավոր լուսանկարիչների համագործակցության արդյունքը: ARS_5787