Օրգանական սեպտեմբեր Հայաստանում | EUNewsletter

Օրգանական սեպտեմբեր Հայաստանում

13 Սեպտեմբեր 2017
ARS_9897

Սեպտեմբերի 11-ին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը հայտարարեց «Օրգանական սեպտեմբեր» 2017-ի մասին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող ՕԳԱՆ ծրագիրը, համագործակցելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ, շարունակում է Հայաստանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը:
«Օրգանական սեպտեմբեր» նախաձեռնության թիրախային խմբերներն են ֆերմերները, սննդամթերք վերմշակողները, գյուղատնտեսության ոլորտի այլ շահագրգիռ կողմեր և սպառողներ: Նախաձեռնությունը խրախուսում է աճեցնել և գնել առողջ և օրգանական հայկական սննդամթերք: Ամսվա ընթացքում ՕԳԱՆ ծրագիրը կկազմակերպի մի շարք իրազեկման միջոցառումներ՝ ինչպես օրինակ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաև վիկտորինաներ Dasaran.am-ում: Կլինեն հանրային հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» Հայաստանի հանրահայտ դեմքերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների և վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: Հայ սպառողին կներկայացվի հայկական օրգանական արտադրանքը տարբեր միջոցառումների ժամանակ: Carrefour սուպերմարկետի «Օրգանական անկյուն»-ում, ի լրումն Գրին Դեյ օրգանական խանութի, հասանելի կլինի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանքը:
ՕԳԱՆ եռամյա ծրագիրը, որի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելն է, մեկնարկել է 2015 թվականի սեպտեմբերին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո: Ծրագիրը խրախուսում է հայ ֆերմերներին զբաղվել օրգանական մթերքի արտադրությամբ, ստանալ հավաստագիր, ինչպես նաև տրամադրում է մարքեթինգի անմիջական աջակցություն և ապրանքների առաջմղման համար օգնում է ստեղծել համապատասխան կապեր ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական և այլ միջազգային ընկերությունների հետ:

ARS_9906Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խրախուսեց հետևել «Օրգանական սեպտեմբեր»-ի միջոցառումներին. «ԵՄ-ն մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսությանը: Մենք հավատում ենք, որ այն ունի լավ և պայծառ ապագա, և ՕԳԱՆ ծրագիրը խթանում է նորարարական եղանակներ այն զարգացնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը սերտ համագործակցության և ներգրավվածության համար, ինչպես նաև մեր ավստրիացի գործընկերներին: ԵՄ-ում Ավստրիան օրգանական գյուղատնտեսության առաջատարն է: ՕԳԱՆ-ը ֆինանսական տեսանկյունից ամենամեծ ծրագիրը չէ, բայց Հայաստանի գյուղատնտեսության արդիականացման տեսանկյունից շատ կարևոր է: «Օրգանական սեպտեմբեր»-ը լավ նախաձեռնություն է, շատ գրավիչ է հնչում, և հույս ունեմ, որ կդառնա ավանդույթ»:

ARS_9867Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ողջունեց ՕԳԱՆ-ի նախաձեռնությունը. «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում շատ մարտահրավերներ կան լուծելու, և այդ մարտահրավերցներից մեկն էլ օրգանական գյուղատնտեսությունն է: Ունենք արդեն լավ օրինակներ ՕԳԱՆ ծրագրի շնորհիվ, ինչն էլ նպաստել է մեր այն համոզմանը, որ մեր երկրում օրգանական գյուղատնտեսությունը մեծ ներուժ ունի: Հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաև սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը՝ օրգանական գյուղատնտեսությունը կարող է նպաստել ոչ միայն գյուղացիական տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլև դրական ազդեցություն ունենալ մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը»:

ARS_9883Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը ընդգծեց իրազեկման արշավի կարևորությունը. «2011-ից ի վեր Ավստրիական զարգացման գործակալության համար Հայաստանը դարձել է համագործակցության համար առաջնահերթ երկիր: Մենք ֆինանսավորել են մի շարք ծրագրեր, դրանցից շատերը եղել են գյուղատնտեսական: Վերջնական նպատակն է նվազեցնել աղքատությունն ու բարձրացնել գյուղատնտեսական համայնքներում ապրող բնակիչների եկամուտները: ՕԳԱՆ ծրագիրը Եվրոպական միության հետ մեր ամենամեծ համատեղ ծրագիրն է, և մենք շատ հպարտ ենք: Ավստրիայի փորձը մեծ է, օրգանական ոլորտում առաջատար է, կարող է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը, որը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու»:

Օրգանական սեպտեմբեր Հայաստանում

Սեպտեմբերի 11-ին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը հայտարարեց «Օրգանական սեպտեմբեր» 2017-ի մասին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող ՕԳԱՆ ծրագիրը, համագործակցելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ, շարունակում է Հայաստանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը: «Օրգանական սեպտեմբեր» նախաձեռնության թիրախային խմբերներն են ֆերմերները, սննդամթերք վերմշակողները, գյուղատնտեսության ոլորտի այլ շահագրգիռ կողմեր և սպառողներ: Նախաձեռնությունը խրախուսում է աճեցնել և գնել առողջ և օրգանական հայկական սննդամթերք: Ամսվա ընթացքում ՕԳԱՆ ծրագիրը կկազմակերպի մի շարք իրազեկման միջոցառումներ՝ ինչպես օրինակ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաև վիկտորինաներ Dasaran.am-ում: Կլինեն հանրային հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» Հայաստանի հանրահայտ դեմքերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների և վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: Հայ սպառողին կներկայացվի հայկական օրգանական արտադրանքը տարբեր միջոցառումների ժամանակ: Carrefour սուպերմարկետի «Օրգանական անկյուն»-ում, ի լրումն Գրին Դեյ օրգանական խանութի, հասանելի կլինի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանքը: ՕԳԱՆ եռամյա ծրագիրը, որի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելն է, մեկնարկել է 2015 թվականի սեպտեմբերին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո: Ծրագիրը խրախուսում է հայ ֆերմերներին զբաղվել օրգանական մթերքի արտադրությամբ, ստանալ հավաստագիր, ինչպես նաև տրամադրում է մարքեթինգի անմիջական աջակցություն և ապրանքների առաջմղման համար օգնում է ստեղծել համապատասխան կապեր ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական և այլ միջազգային ընկերությունների հետ: