Օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացում | EUNewsletter

Օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացում

10 Հուլիս 2017
ARS_3290

Հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում պաշտոնապես բացվեց Ագրոլոգ ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնը: Այն Հայաստանում միակն է և ունի օրգանական տարբեր հարմարություններ: Հարևան գյուղական համայնքների ֆերմերների համար այն ծառայելու է որպես կենտրոն և օգնելու է նրանց արտադրել բնական, օրգանական հայկական սնունդ:
Օրգանական կենտրոնը Ագրոլոգ ընկերության նախաձեռնությունն է, որը Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի շահառուն է: Ագրոլոգի նպատակն է խթանել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ու կիսվել փորձով այդ ոլորտում: Ագրոլոգի գործունեությունն ընդգրկում է ամբողջ արժեշղթան՝ հողից մինչև վերջնական սպառող:

ARS_3508ՕԳԱՆ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, համաֆինանսավորում և իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը: Ծրագրի նպատակն է խթանել մրցակցային օրգանական գյուղատնտեսության փորձի կիրառումը Հայաստանում՝ զարգացնելով կայուն գյուղական համայնքներ: Ծրագիրը կնպաստի տեղական և միջազգային շուկաներում օրգանական մթերքի հաջող իրացմանը՝ բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: ՕԳԱՆ-ի բյուջեն 3.3 միլիոն եվրո է և իրականացվելու է մինչև 2018 թվականը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը և Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մասնակցեցին բացման արարողությանը: Ժապավենի կտրման արարողությունից հետո հյուրերը շրջեցին օրգանական ուսումնաարտադրական կենտրոնում, այնուհետև տեղի ունեցավ օրգանական և բնական մթերքների ցուցահանդես վաճառք, որին մասնակցում էին շուրջ 50 ֆերմերներ:

ARS_3298Դեսպան Սվիտալսկին կենտրոնին հաջողություն մաղթեց. «ԵՄ-ն հավատում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Մեզ համար գյուղատնտեսությունը Հայաստանի զարգացման շարժիչ ուժերից մեկն է: Հայաստանի բնակչության ավելի քան 30%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, համայնքների մեծ մասը գյուղական են: Հետևաբար ԵՄ-ն համոզված է, որ երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու անհրաժեշտություն կա: Մենք տրամադրել ենք ավելի քան 25 միլիոն եվրո Հայաստանի գյուղատնտեսությանը: Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շնորհիվ այս տարի հայաստանցիները կարողացել են վայելել հնդկաձավար և բրոկկոլի: Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի վառ ապագա և շնորհակալ ենք մեր ավստրիացի գործընկերներին, որ իրականացնում են այս ծրագիրը: ԵՄ-ում Ավստրիան առաջատարն է օրգանական գյուղատնտեսության ոլորտում. արտադրության ավելի քան 20%-ը օրգանական է: Ավստրիան բերում է լավագույն փորձը»:

ARS_3354Գերհարդ Շաումբերգերը ոգևորված էր՝ տեսնելով Ագրոլոգի աշխատանքի արդյունքները. «Երջանիկ պահ է լինել Հայաստանի մարզերի փոքր ֆերմերների կողքին: Շնորհակալ ենք Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի օրգանական շարժմանը, որոնք համագործակցում են երկրում նոր և բարձարժեք օրգանական արտադրության հասնելու համար: Շնորհակալություն Եվրոպական միությանը, որ վստահում է այս նորարար ոլորտին»:

ARS_3337Նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ՕԳԱՆ-ը, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագիրը և այլ ծրագրեր ֆինանսավորելու համար. «Օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն ընդհանուր գյուղատնտեսության զարգացմանը, այլ նաև լուծում է շրջակա միջավայրի և առողջապահական խնդիրներ: Բացի այդ, այն բարձր եկամուտներ է բերում ֆերմերներին: Հայաստանում օրգանական գյուղատնտեսության նախադրյալներ կան, և ես վստահ եմ, որ այս տարի նոր արդյունքներ կգրանցենք»:

Օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացում

Հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում պաշտոնապես բացվեց Ագրոլոգ ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնը: Այն Հայաստանում միակն է և ունի օրգանական տարբեր հարմարություններ: Հարևան գյուղական համայնքների ֆերմերների համար այն ծառայելու է որպես կենտրոն և օգնելու է նրանց արտադրել բնական, օրգանական հայկական սնունդ: Օրգանական կենտրոնը Ագրոլոգ ընկերության նախաձեռնությունն է, որը Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի շահառուն է: Ագրոլոգի նպատակն է խթանել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ու կիսվել փորձով այդ ոլորտում: Ագրոլոգի գործունեությունն ընդգրկում է ամբողջ արժեշղթան՝ հողից մինչև վերջնական սպառող:

ARS_3508ՕԳԱՆ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, համաֆինանսավորում և իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը: Ծրագրի նպատակն է խթանել մրցակցային օրգանական գյուղատնտեսության փորձի կիրառումը Հայաստանում՝ զարգացնելով կայուն գյուղական համայնքներ: Ծրագիրը կնպաստի տեղական և միջազգային շուկաներում օրգանական մթերքի հաջող իրացմանը՝ բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: ՕԳԱՆ-ի բյուջեն 3.3 միլիոն եվրո է և իրականացվելու է մինչև 2018 թվականը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը և Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մասնակցեցին բացման արարողությանը: Ժապավենի կտրման արարողությունից հետո հյուրերը շրջեցին օրգանական ուսումնաարտադրական կենտրոնում, այնուհետև տեղի ունեցավ օրգանական և բնական մթերքների ցուցահանդես վաճառք, որին մասնակցում էին շուրջ 50 ֆերմերներ: