Օրգանական գյուղատնտեսություն ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Օրգանական գյուղատնտեսություն ԵՄ աջակցությամբ

17 December 2015

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի մեկնարկը: Այս ծրագիրը կօգնի բացահայտել Հայաստանի ներուժը օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո, տևողությունը երեք տարի է:
ARS_0112Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր ելույթում ընդգծել է Հայաստանի համար գյուղատնտեսության զարգացման կարևորությունը. «ԵՄ-ն Հայաստանի գյուղատնտեսությանը սատարելու երկու գլխավոր պատճառ ունի: Դրանցից մեկն այն է, որ մենք հավատում ենք, որ այս երկիրը գյուղատնտեսության զարգացման համար ունի մեծ ներուժ, աճի գործոն, երկիրը զարգացնելու գործոն: Բայց Հայաստանին դեռ շատ կարողություններ են պետք գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Մայրաքաղաքի և գյուղերի միջև հսկայական ճեղք կա, և Հայաստանին առաջ շարժվելու համար հրատապ է փորձել մոտեցնել գյուղերն ու մայրաքաղաքը: Մեր ներգրավվածությամբ մենք ցանկանում ենք օգնել հայերին համախմբելու սոցիալական կապակցվածությունը: Մենք ուրախ ենք աջակցելու Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրին: Այն հաստատում է մեր նվիրվածությունը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին, ինչպես նաև ամբողջական է դարձնում արդեն իսկ առկա աջակցությունը, որը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի շրջանակում: Այստեղ ևս մենք արդյունավետորեն համագործակցում ենք Ավստրիական զարգացման գործակալության հետ»:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը օրգանական գյուղմթերք արտադրելու մեծ ներուժ ունի. «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջնային խնդիրներից է, ինչը սահմանված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մեջ: Այն նպատակ ունի աջակցելու ֆերմերներին և ագրոբիզնեսին, որպեսզի վերջիններս ներդրում կատարեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում, մեծացնեն արտադրության ծավալները, ուսումնասիրեն միջազգային շուկաները, ինչպես նաև ապահովեն բիոարտադրանքի առկայությունը տեղական շուկայում»:
Ծրագրի հատուկ նպատակներն են Հայաստանում օրգանական արտադրանքի հավելյալ արժևորումը, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր հատվածի հաստատությունների արդյունավետության բարձրացումը: ՕԳԱՆ ծրագիրը կաջակցի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` օրգանական մթերք արտադրողների և վերամշակողների համար ստեղծելով միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ և կայուն օրենսդրական դաշտ: Ծրագիրը կօժանդակի օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների վերապատրաստմանը, ինչպես նաև կրթական հաստատությունների համար ուսումնական ծրագրերի մշակմանը:
Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է նաև արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցության տրամադրումը: Փոքրածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն սկսնակ ֆերմերներին, ովքեր սերտիֆիկացման համար աջակցության կարիք կունենան: Մեծածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին՝ արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար:

Օրգանական գյուղատնտեսություն ԵՄ աջակցությամբ

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի մեկնարկը: Այս ծրագիրը կօգնի բացահայտել Հայաստանի ներուժը օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո, տևողությունը երեք տարի է: ARS_0112Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր ելույթում ընդգծել է Հայաստանի համար գյուղատնտեսության զարգացման կարևորությունը. «ԵՄ-ն Հայաստանի գյուղատնտեսությանը սատարելու երկու գլխավոր պատճառ ունի: Դրանցից մեկն այն է, որ մենք հավատում ենք, որ այս երկիրը գյուղատնտեսության զարգացման համար ունի մեծ ներուժ, աճի գործոն, երկիրը զարգացնելու գործոն: Բայց Հայաստանին դեռ շատ կարողություններ են պետք գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Մայրաքաղաքի և գյուղերի միջև հսկայական ճեղք կա, և Հայաստանին առաջ շարժվելու համար հրատապ է փորձել մոտեցնել գյուղերն ու մայրաքաղաքը: Մեր ներգրավվածությամբ մենք ցանկանում ենք օգնել հայերին համախմբելու սոցիալական կապակցվածությունը: Մենք ուրախ ենք աջակցելու Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրին: Այն հաստատում է մեր նվիրվածությունը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին, ինչպես նաև ամբողջական է դարձնում արդեն իսկ առկա աջակցությունը, որը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի շրջանակում: Այստեղ ևս մենք արդյունավետորեն համագործակցում ենք Ավստրիական զարգացման գործակալության հետ»: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը օրգանական գյուղմթերք արտադրելու մեծ ներուժ ունի. «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջնային խնդիրներից է, ինչը սահմանված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մեջ: Այն նպատակ ունի աջակցելու ֆերմերներին և ագրոբիզնեսին, որպեսզի վերջիններս ներդրում կատարեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում, մեծացնեն արտադրության ծավալները, ուսումնասիրեն միջազգային շուկաները, ինչպես նաև ապահովեն բիոարտադրանքի առկայությունը տեղական շուկայում»: Ծրագրի հատուկ նպատակներն են Հայաստանում օրգանական արտադրանքի հավելյալ արժևորումը, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր հատվածի հաստատությունների արդյունավետության բարձրացումը: ՕԳԱՆ ծրագիրը կաջակցի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` օրգանական մթերք արտադրողների և վերամշակողների համար ստեղծելով միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ և կայուն օրենսդրական դաշտ: Ծրագիրը կօժանդակի օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների վերապատրաստմանը, ինչպես նաև կրթական հաստատությունների համար ուսումնական ծրագրերի մշակմանը: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է նաև արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցության տրամադրումը: Փոքրածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն սկսնակ ֆերմերներին, ովքեր սերտիֆիկացման համար աջակցության կարիք կունենան: Մեծածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին՝ արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար: