Քննարկումներ Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորության շուրջ | EUNewsletter

Քննարկումներ Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորության շուրջ

13 Դեկտեմբեր 2018
IMG_0001 copy

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը Հայաստանում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը: Համաժողովը կազմակերպել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Միջոցառման ընթացքում ներկայացվեց անցումային արդարադատության էությունը, կիրառման մեխանիզմները, ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում՝ միջազգային լավագույն փորձի լույսի ներքո: Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն համաժողովի ավարտից հետո՝ համակարգելով բոլոր առաջարկները, որոնք կօգնեն կառավարությանն ու քաղաքական ուժերին անցումային արդարադատության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելիս: Համաժողովին ներկա էին Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպաններ, Հայաստանի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաններ և ներկայացուցիչներ, փաստաբաններ և փորձագետներ:

IMG_9974Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց բոլոր մասնակիցներին. «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը Հայաստանի քաղաքացիների ինքնիշխան որոշումն է: Անհրաժեշտության դեպքում, սակայն մենք պատրաստ ենք աջակցել կառավարությանը այս գործընթացում: ԵՄ-ն, որպես անցումային արդարադատության իրականացման գործընթացի խոշորագույն ներդրող, հատկապես Արևելյան հարևանության տարածքում, կարող է առաջարկել լավագույն փորձը և խորհրդատվությունը, թե ինչպես այս գործընթացը կապել ընդհանուր արդարադատության բարեփոխումների հետ: Բայց մենք չենք փորձի որևէ խորհրդով միջամտել՝ ասելով, թե ինչպես պետք է անցումային արդարադատությունն իրականացվի Հայաստանում: Գործընթացի թափանցիկ և համապարփակ լինելը էական է, հակառակ դեպքում անցումային արդարադատության բոլոր ջանքերը կհանգեցնեն ընտրողական արդարադատության: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար: Անկախ այս որոշումից՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումներին»:

IMG_9928 copyՀայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կարևորեց անցումային արդարադատությունը. «Անցումային արդարադատությունը հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության լայն շրջանակին: Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, և այսօր հնարավորություն է ստեղծվել ճշմարտությունը բացահայտելու: Պետք է լինեն քրեական գործեր, արձանագրվի մեղքը, հանցագործությունը, խախտողների անունները, որ այլևս չկրկնվեն նման դեպքեր, և ներում շնորհվի հասարակության անունից՝ հաշտեցման ճանապարհով գնալով»:

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՔՀԿ գործընկերների հետ համագործակցելով: Ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ազդեցությունը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա: