ՔՀԿ 10 կոալիցիա միավորվել են ստեղծելու համագործակցության համընդհանուր ցանց | EUNewsletter

ՔՀԿ 10 կոալիցիա միավորվել են ստեղծելու համագործակցության համընդհանուր ցանց

20 Մարտ 2019
IMG_0535 копия

Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ (որոնց անդամակցում են շուրջ 250 կառույցներ) համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը: Հռչակագիրը բաց է ՔՀԿ-ների կոալիցիաների համար:

IMG_0610 копияՈւժերը համախմբելու և այն իրավական հիմքի վրա դնելու այս գաղափարը մշակվել է փետրվարի 14-16-ը Աղվերանում ԿԵՀ ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովի արդյունքում: Աշխատաժողովին 9 կոալիցիաների ներկայացուցիչները մյուս գործընկերներին ներկայացրել են իրենց գործունեության հիմնական նպատակներն ու ԿԵՀ-ի ենթադրամաշնորհային ծրագրով կատարված աշխատանքները, հիմնական խոչընդոտները: Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են այն եզրահանգման, որ միմյանց հետ աշխատելու և համատեղ արդյունքներ ունենալու հնարավորությունները մեծ են:

ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշել է, որ հռչաագիրը դրական քայլ է. «Սա նոր որակի համագործակցություն է, հուսով եմ կնպաստի հանրային կյանքի, սոցիալական, տնտեսական տարբեր ոլորտներում առկա հիմնական և կարևրոգույն խնդիրների լուծմանը»:

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի նպատակներն են` ուժեղացնել ՔՀԿ-ների կոալիցիաների միջև միջոլորտային կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը, զարգացնել փոխադարձ վստահության վրա հիմնված ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի և ՏԻՄ-երի հետ` քաղաքացիների համար կարևորագույն խնդիրների լուծման քաղաքականությունների մշակման, իրականացման և հանրային վերահսկողության գործում, զարգացնել ՔՀԿ-ների կոալիցիաների կարողությունները հանուն հանրային քաղաքականությունների բարելավման և հանրային վերահսկողության իրականացման, Հայաստանի, Սփյուռքի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ ստեղծել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ` ՔՀԿ-ների կոալիցիաների և անդամ կազմակերպությունների ծրագրերի իրականացման ու գործունեության ֆինանսական կայունության ապահովման համար:

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՔՀԿ գործընկերների հետ համագործակցելով: Ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ազդեցությունը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա: