«ՔՀԿամուրջ»-ն աջակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին | EUNewsletter

«ՔՀԿամուրջ»-ն աջակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին

8 September 2017

Սեպտեմբերի 5-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և «ՔՀԿամուրջ» ծրագիրը հյուրընկալել էին Արագածոտնի մարզի Կարբի համայնքի աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմին: Գլոբալ տեխնովացիոն մարտահրավեր 2017-ի ժամանակ թիմը արժանացել է ժողովրդի ընտրություն մրցանակին: Մրցույթը տեղի է ունեցել օգոստոսի 7-ից 11-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում: 2010 թվականից 78 երկրներից ավելի քան 10,000 աղջիկներ մասնակցել են Գլոբալ տեխնովացիոն մարտահրավերին: Ամեն տարի մրցույթը հրավիրում է աղջիկների, որպեսզի նրանք բացահայտեն իրենց համայնքի խնդիրն ու մարտահրավեր նետեն: Աղջիկներն աշխատում են թիմերով, որպեսզի ստեղծեն բջջային հավելված և բիզնես պլան՝ հավելվածը մեկնարկելու համար: Նրանց աջակցում են ուսուցիչները՝ առաջնորդվելով ծրագրի մեթոդաբանությամբ:

ARS_4573«Մեկ քայլ առաջ» թիմը ստեղծել է ժեստերի երկլեզու հավելված՝ նախատեսված Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսների համար: Մինչ Սան Ֆրանցիսկո գնալը, աղջիկները հաղթահարել են հայաստանյան փուլը: Մրցույթի հայաստանյան փուլը կազմակերպել էր Գլոբալ տեխնովացիոն մարտահրավեր մրցույթի տարածաշրջանային գործընկեր «Կանայք եւ Տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ն: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ՀԲԸՄ եռամյա «ՔՀԿամուրջ» ծրագիրը քաջալերում է տեղական նախաձեռնություններին՝ ներագրավելով սփյուռքի մասնագետներին և հասանելի դարձնելով շահառուներին ՀԲԸՄ համաշխարհային ցանցը: ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, Սինոփսիս Արմենիայի նախագահ և Սինոփսիս կորպորացիայի գլխավոր ճարտարապետ Երվանդ Զորյանը ճանաչվեց Տեխնովացիոն նախաձեռնության առաջին Բարի կամքի դեսպան:

ARS_4491Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը այցելեց «Մեկ քայլ առաջ» թիմի հետ հանդիպմանն ու շնորհավորեց թիմին. «Մեծ բավականություն է այստեղ լինել: Ես շատ տպավորված եմ ձեր հաղթանակով: Դուք մեծ ձեռքբերում ունեք, ինչը ցույց է տալիս ոլորտի ներուժը: Այս ձեռքբերումը նաև հաստատում է ԵՄ պատրաստակամությունը ներդրում անել երիտասարդության, աղջիկների և ապագայի համար: Այն նաև հաստատում է, որ Հայաստանը Եվրոպական միության հետ կարող է լինել բարգավաճող, խաղաղ և զարգացող երկիր»:

ARS_4517Երվանդ Զորյանի համար պատիվ էր դառնալ Տեխնովացիոն նախաձեռնության առաջին Բարի կամքի դեսպան. «Հպարտ եմ թիմի հաջողությամբ: Այս հաջողությունները, սակայն, ինձ համար զարմանալի չէին, քանի որ ես ծանոթ եմ ներուժին, որ կա Հայաստանում: Կարևոր է պահել իմպուլնս ու իրականացնել այն, ինչ արդեն արել եք: Շատ ուրախալի է, որ այս ծրագիրը ոգևորում է աղջիկներին լինել ակտիվ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ուրախ կլինեմ, որ դուք տարիներ հետո էլ կարողանաք ձեր ներդրումն ունենալ այս ոլորտում: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի աջակցեմ ձեզ որպես Բարի կամքի դեսպան»: