ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգ ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգ ԵՄ աջակցությամբ

21 October 2014

Ավարտվեց Եվրոպական միության աջակցությամբ մշակված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլէկտրոնային համակարգի ներդրումը Հայաստանում: Այն մշակվել է ՀՀ կառավարության կողմից Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Հայաստան – էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում:

Հոկտեմբերի 18-ին Գյումրիում կայացած միջոցառմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրոպական միությունը մեծ նշանակություն է տալիս բարձր տեխնոլոգիաների կիրառմանն ու աջակցում է գործընկեր երկրներին այս հարցում. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը կարող է նպաստել ճիշտ կառավարման հաստատմանն ու քաղաքացիներին ավելի լավ սպասարկում ապահովելուն: Այս նոր համակարգը քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում սկիզբ է դրել մեկ պատուհանի սկզբունքը»:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը միավորում է ՔԿԱԳ բոլոր մասնաճյուղերն ամբողջ երկրով մեկ: Գոյություն ունի ավելի քան 15 միլիոն քաղաքացիական կացության թղթային ակտ, որոնք այս ծրագրի շրջանակներում պետք է թվայնացվեն:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խոսեց արդարադատության համակարգում նոր համակարգի դրական ազդեցության մասին. «Որպես այս ծրագրի արդյունք՝ մեր կառավարությանը հասանելի կլինեն ամբողջական տեղեկություններ մարդկանց քաղաքացիական կացության մասին, ինչը վերջիններիս ապագայում կազատի ավելորդ թղթաբանությունց: Ավելին, այս ծրագիրը զգալի քայլ է թափանցիկության և հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն ընդառաջ»:
Նոր համակարգով Գյումրիի ՔԿԱԳ տարածքային բաժնում հյուրերի ներկայությամբ կատարվեց ծննդյան գրանցում՝ ցուցադրելով համակարգի արագությունն ու մատչելիությունը:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 1,400,000 եվրոյով: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. օգոստոսին և կավարտվի 2014թ. դեկտեմբերին:

ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգ ԵՄ աջակցությամբ

Ավարտվեց Եվրոպական միության աջակցությամբ մշակված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլէկտրոնային համակարգի ներդրումը Հայաստանում: Այն մշակվել է ՀՀ կառավարության կողմից Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Հայաստան – էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում: Հոկտեմբերի 18-ին Գյումրիում կայացած միջոցառմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրոպական միությունը մեծ նշանակություն է տալիս բարձր տեխնոլոգիաների կիրառմանն ու աջակցում է գործընկեր երկրներին այս հարցում. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը կարող է նպաստել ճիշտ կառավարման հաստատմանն ու քաղաքացիներին ավելի լավ սպասարկում ապահովելուն: Այս նոր համակարգը քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում սկիզբ է դրել մեկ պատուհանի սկզբունքը»: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը միավորում է ՔԿԱԳ բոլոր մասնաճյուղերն ամբողջ երկրով մեկ: Գոյություն ունի ավելի քան 15 միլիոն քաղաքացիական կացության թղթային ակտ, որոնք այս ծրագրի շրջանակներում պետք է թվայնացվեն: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խոսեց արդարադատության համակարգում նոր համակարգի դրական ազդեցության մասին. «Որպես այս ծրագրի արդյունք՝ մեր կառավարությանը հասանելի կլինեն ամբողջական տեղեկություններ մարդկանց քաղաքացիական կացության մասին, ինչը վերջիններիս ապագայում կազատի ավելորդ թղթաբանությունց: Ավելին, այս ծրագիրը զգալի քայլ է թափանցիկության և հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն ընդառաջ»: Նոր համակարգով Գյումրիի ՔԿԱԳ տարածքային բաժնում հյուրերի ներկայությամբ կատարվեց ծննդյան գրանցում՝ ցուցադրելով համակարգի արագությունն ու մատչելիությունը: «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 1,400,000 եվրոյով: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. օգոստոսին և կավարտվի 2014թ. դեկտեմբերին: