Քիմիայի սահմանները | EUNewsletter

Քիմիայի սահմանները

1 Նոյեմբեր 2018
ARS_9620

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում մեկնարկեց «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront2018) միջազգային գիտաժողովը: Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ Գրոնինգենի համալսարանը Երևանի պետական համալսարանի հետ կազմակերպել էր մեծամասշտաբ գիտաժողով քիմիայի ոլորտի տարբեր թեմաների շուրջ՝ հրավիրելով համաշխարհային ճանաչում ունեցող բանախոսների, այդ թվում երկու Նոբելյան մրցանակակիրների և ԵՄ «Հորիզոն2020»-ի մասնակիցների: Հնգօրյա գիտաժողովի ընթացքում բանախոսները կիսվեցին գիտական զարգացումների վերջին լուրերով: Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան հարյուր գիտնականներ ամբողջ աշխարհից:

ARS_9617Սիպմոզիումի հիմնական նպատակն էր հայ գիտնականներին, հատկապես երիտասարդ սերնդին, հնարավորութուն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին՝ օգտագործելով նորարար և որակյալ մեթոդներ: Գիտաժողովի ամենակարևոր ուղերձն էր նոր շունչ հաղորդել Հայաստանում քիմիայի զարգացման անհրաժեշտությանը՝ համահունչ Հայաստանի կարիքներին ու պայմաններին ու համընթաց աշխարհի գիտական նվաճումներին: Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ «Ամենատաղանդավորը» կրթաթոշակային մրցանակաբաշխությունը, որի ընթացքում գիտնականների միջազգային հանձնաժողովը ընտրեց հայաստանցի երիտասարդ քիմիկոսներից ամենատաղանդավորին: Վերջինս հնարավորություն է ստացել եռամսյա գիտահետազոտական պրակտիկա անցնել արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում:

ARS_9639Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց գիտաժողովի մասնակիցներին. «Գիտաժողովին մեծ պատվիրակություն է ներկայացված ավելի քան 20 երկրից: Եվրոպական միության համար սա լավ առիթ է մեկնարկելու մեր «Ես սիրում եմ սովորել» արշավը: Մենք գիտենք, որ հայերը բարձր IQ ունեն, հայերը տաղանդավոր ազգ են: Այնուամենայնիվ, բարձր IQ-ն հաջողության բաղադրատոմսի միայն 50-60 տոկոսն է: Անհրաժեշտ է լավ կրթություն: Կրթությունը Հայաստանի համար կարևոր է որպես փոփոխության շարժիչ ուժ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել իր հայ գործընկերներին: Միջազգային կապերը նույնպես առանցքային են, ահա թե ինչու է այս գիտաժողովը այսքան կարևոր: Հայաստանը «Հորիզոն 2020»-ի ասոցացված անդամ է, որը Եվրոպայում և մեր գործընկերներ երկրներում նորարարությանն ու հետազոտությանը աջակցող մեծ հարթակ է: Մենք ակնկալում ենք Հայաստանից լավ հայտադիմումներ ու ծրագրեր ստանալ»:

ARS_9653Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար. «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը, և այդ բնագավառում բավականին լուրջ ավանդույթներ կան: Անկախությունից հետո տնտեսական կապերի քայքայման արդյունքում Հայաստանում քիմիայի բնագավառը էապես տուժել է: Պետք է նոր շունչ տալ ոլորտին: Հայաստանի նոր կառավարությունը բավականին հավակնոտ ծրագրեր ունի կրթության և գիտության ոլորտում: Այս ամիսների ընթացքում փորձել ենք տարբեր ծրագրեր մշակել, իսկ որոշ տեղերում արդեն անցել ենք դրանց իրականացմանը: Նման հեղինակավոր գիտաժողովների կազմակերպումը, հատկապես քիմիայի բնագավառում, կենսական կարևորություն ունի Հայաստանի համար: Առանց միջազգային համագործակցության, առանց գիտական ժամանակակից աշխարհի փորձը և նվաճումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ որևէ ոլորտի, հատկապես քիմիայի զարգացումը»: