Քարոզարշավ ընդդեմ գենդերահեն բռնության | EUNewsletter

Քարոզարշավ ընդդեմ գենդերահեն բռնության

1 Դեկտեմբեր 2017
ARS_9403

Նոյեմբերի 27-ին Մատենադարում (Երևան) պաշտոնապես մեկնարկեց «Ընդդեմ գենդերահեն բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու քարոզարավի շրջանակում տարբեր միջոցառումներ իրականացնել ամբողջ Հայաստանում: 16-օրյակն անցկացվում է նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրվանից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի քարոզարշավի թեման է «Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպաններն իրենց ներկայությամբ ու ելույթներով վերահաստատեցին Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանելու և նրանց հզորացումը խթանելու իրենց հանձնառությունը:

ARS_9288Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը: Կանանց գրեթե մեկ երրորդը նշում է, որ իրենք ենթարկվել են տարատեսակ բռնության՝ հիմնականում իրենց զուգընկերների կողմից: Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական տվյալով` 2017 թվականի առաջին կեսին Հայաստանում հետաքննվել է ընտանեկան բռնության 215 քրեական գործ: Քրեական գործերի գրեթե մեկ երրորդը կապված է տղամարդկանց կողմից իրենց զուգընկերուհիների նկատմամբ գործադրված բռնության հետ: Եվրոպական միությունը և անդամ պետությունները կանանց իրավունքներն ու գենդերային հավասարությունը համարում են իրենց արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչ: Եվրոպական միությունն անում է հնարավոր ամեն ինչ կանանց ու աղջիկների ձայնն առավել լսելի դարձնելու, նրանց հզորացնելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում նրանց քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքները ամրապնդելու համար: 2016-2020 թվականների ԵՄ Գենդերային գործողությունների ծրագիրը ծառայում է որպես հիմնական ուղղորդող շրջանակ Եվրոպական միության գործողությունների, գործընկեր պետությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համատեղ աշխատանքի համար:

ARS_9384Դեսպան Սվիտալսկին բարձր գնահատեց խնդրի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության աշխատանքը. «Անցյալ ուրբաթ Բրյուսելում (Բելգիա) տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովը: ԱլԳ ղեկավարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը խթանել գենդերային հավասարությունն ու կանանց հզորացումը: Անցյալ ուրբաթ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նույնպես շատ կարևոր էր: Ուզում եմ հստակ դիտարկում անել: Առաջինը՝ մեր տեսանկյունից կանանց արաժանապատվությունը հարաբերական ու պայմանական չէ: Երկրորդ՝ մարդու իրավունքները անկապտելի են, իրավունքները պետք է հավասար լինեն: Եվ վերջապես՝ ուզում եմ հստակ ասել, որ ԵՄ-ն մեր գործընկերներին ոչ մի արժեք չի պարտադրում: Մենք երբեք չենք փորձել, և պարտադրելու ոչ մի մեխանիզմ չկա: Հայաստանը ճիշտ տեղում է. մենք ասել ենք, որ մենք ունենք ընդհանուր արժեքներ, հետևաբար պարտադրելու ոչինչ չկա, քանի որ մենք նույն ուղղու վրա ենք: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը նոր համաձայնագրի հիմքի վրա և ավելի ենք հզորացնելու այս արժեքները Հայաստանի քաղաքացիների՝ հատկապես կանանց համար»:

ARS_9372ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը օրենսդրական տեսանկյունից ներկայացրեց իրավիճակը Հայաստանում. «Ցանկացած բռնություն դատապարտելի է, այդ թվում կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը: Բռնությունը բացասական ադեցություն է ունենում ոչ միայն անձի հոգեբանական, սեռական կամ ֆիզիկական առողջության վրա, այլ նաև ունենում է ինստիտուցիոնալ ազդեցություն. ուղղակի և/կամ անուղղակի կերպով բռնությունն ազդում է պետությունների կայուն զարգացման վրա: Վիճակագրությունը մեր երկրում մտահոգիչ է: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը այս պահին ԱԺ օրակարգում է: Այս շաբաթ օրինագիծը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում է ընդգրծված և կքննարկվի: Լուրջ աշխատանքներ են կատարել մտահոգությունները փարատելու ուղղությամբ: Հանձնաժողովային քննարկումից հետո օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ և կրկին կքննարկի: Այս պահին օրենքի նախագիծը համապատասանում է միջազգային չափանիշներին»:

Քարոզարշավ ընդդեմ գենդերահեն բռնության

Նոյեմբերի 27-ին Մատենադարում (Երևան) պաշտոնապես մեկնարկեց «Ընդդեմ գենդերահեն բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու քարոզարավի շրջանակում տարբեր միջոցառումներ իրականացնել ամբողջ Հայաստանում: 16-օրյակն անցկացվում է նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրվանից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի քարոզարշավի թեման է «Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը»։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպաններն իրենց ներկայությամբ ու ելույթներով վերահաստատեցին Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանելու և նրանց հզորացումը խթանելու իրենց հանձնառությունը: