Քարոզարշավ գենդերահեն բռնության դեմ | EUNewsletter

Քարոզարշավ գենդերահեն բռնության դեմ

9 Դեկտեմբեր 2016
ars_8067

Նոյեմբերի 25-ին աշխարհը միավորվեց գենդերահեն բռնության դեմ` մեկնարկելով «Ընդդեմ գենդերահեն բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավը: Սա ամենամյա իրադարձություն է՝ հրավիրելու անհատներին և կազմակերպություններին անցկացնելու միջոցառումներ` ուղղված հասարակության ուշադրության գրավմանն այդ խնդրին:
Միջազգային հանրության ներկայացուցիչները հավաքվել էին մեկնարկելու քարոզարշավն ու բարձրացնելու Հայաստանում կանանց և աղջիկների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական բռնության և ճնշումների մասին իրազեկվածությունը: Նրանք նաև վերահաստատեցին հայաստանյան գործընկերների հետ աշխատելու իրենց հանձնառությունը՝ ուղղված Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը և հզորացման խրախուսմանը:

ars_8098Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Լորենցը ողջունել է քարոզարշավի մեկնարկը. «Ընտանեկան բռնությունն ու կանանց հանդեպ բռնությունը շարունակում է մարտահրավեր մնալ: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին: Ահա թե ինչու մեկնարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության բյուջետային աջակցության առաջին ծրագիրը: Մենք նպաստում ենք բարեփոխումների ջանքերին, որոնցից մեկն էլ Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն է: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերը, բայց զգում ենք, որ իրավիճակը այնքան արագ չի զարգանում, ինչքան մենք կցանկանայինք: Ակնկալում ենք տեսնել Ընտանեկան բռնության մասին օրենքի նոր նախագիծը և այս գործընթացն ավարտելու թարմացված ջանքերը»:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանատների, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Երևանում Եվրոպայի խորհրդի համատեղ հայտարարությունը:
Քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 2-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Վանաձորում կազմակերպել էր մի շարք միջոցառումներ: Այդ օրը դեսպան Պյոտր Սվիտալսկին Վանաձորում հանդիպել է Եվրաակումբի անդամներին, ուսանողներին և քաղաքացիական հասարակության կազմակերություններին: Դեսպանը քննարկել է Հայաստանում ընտանեկան բռնությունը և պատասխանել է մասնակիցների հարցերին:
Ավելի ուշ դեսպան Սվիտալսկին Վանաձորում այցելել է «Ընտանեկան բռնության դեմ՝ նաև երաժշտությամբ» համեգին, Արամ Խաչատրյանի անվան եռյակի մասնակցությամբ, որտեղ կիսվել է Հայաստանում կանանց հզորացման ԵՄ տեսլականով. «Երբ նայում եք Հայաստանի օրենսդրությանը, ապա կարող ենք ասել, որ կանայք վայելում են հավասար իրավունքներ: Իրականում ճնշումը, խտրականությունն ու հին մտածելակերպը գերիշխում են կանանց հանդեպ: ԵՄ-ն նպաստում է կանանց հզորացմանը. կանայք Հայաստանում չօգտագործված ամենամեծ ներուժն են: Հետևաբար մենք ուզում ենք աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ, բիզնեսում և այլ ոլորտներում: Պատահական չէ, որ երաժշտական ստեղծագործությունների մեծ մասի հեղինակները, որ կլսենք այս երեկո, հիմնականում կանայք են»:
«Ակտիվության 16-օրյակը» անցկացվում է նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրվանից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը:

c2d82d83ebc734508ca3f4273870fab351c958e7ac40fd7aeapimgpsh_fullsize_distr

Քարոզարշավ գենդերահեն բռնության դեմ

Նոյեմբերի 25-ին աշխարհը միավորվեց գենդերահեն բռնության դեմ` մեկնարկելով «Ընդդեմ գենդերահեն բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավը: Սա ամենամյա իրադարձություն է՝ հրավիրելու անհատներին և կազմակերպություններին անցկացնելու միջոցառումներ` ուղղված հասարակության ուշադրության գրավմանն այդ խնդրին: Միջազգային հանրության ներկայացուցիչները հավաքվել էին մեկնարկելու քարոզարշավն ու բարձրացնելու Հայաստանում կանանց և աղջիկների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական բռնության և ճնշումների մասին իրազեկվածությունը: Նրանք նաև վերահաստատեցին հայաստանյան գործընկերների հետ աշխատելու իրենց հանձնառությունը՝ ուղղված Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը և հզորացման խրախուսմանը: ars_8098Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Լորենցը ողջունել է քարոզարշավի մեկնարկը. «Ընտանեկան բռնությունն ու կանանց հանդեպ բռնությունը շարունակում է մարտահրավեր մնալ: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին: Ահա թե ինչու մեկնարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության բյուջետային աջակցության առաջին ծրագիրը: Մենք նպաստում ենք բարեփոխումների ջանքերին, որոնցից մեկն էլ Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն է: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերը, բայց զգում ենք, որ իրավիճակը այնքան արագ չի զարգանում, ինչքան մենք կցանկանայինք: Ակնկալում ենք տեսնել Ընտանեկան բռնության մասին օրենքի նոր նախագիծը և այս գործընթացն ավարտելու թարմացված ջանքերը»: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանատների, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Երևանում Եվրոպայի խորհրդի համատեղ հայտարարությունը: Քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 2-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Վանաձորում կազմակերպել էր մի շարք միջոցառումներ: Այդ օրը դեսպան Պյոտր Սվիտալսկին Վանաձորում հանդիպել է Եվրաակումբի անդամներին, ուսանողներին և քաղաքացիական հասարակության կազմակերություններին: Դեսպանը քննարկել է Հայաստանում ընտանեկան բռնությունը և պատասխանել է մասնակիցների հարցերին: Ավելի ուշ դեսպան Սվիտալսկին Վանաձորում այցելել է «Ընտանեկան բռնության դեմ՝ նաև երաժշտությամբ» համեգին, Արամ Խաչատրյանի անվան եռյակի մասնակցությամբ, որտեղ կիսվել է Հայաստանում կանանց հզորացման ԵՄ տեսլականով. «Երբ նայում եք Հայաստանի օրենսդրությանը, ապա կարող ենք ասել, որ կանայք վայելում են հավասար իրավունքներ: Իրականում ճնշումը, խտրականությունն ու հին մտածելակերպը գերիշխում են կանանց հանդեպ: ԵՄ-ն նպաստում է կանանց հզորացմանը. կանայք Հայաստանում չօգտագործված ամենամեծ ներուժն են: Հետևաբար մենք ուզում ենք աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ, բիզնեսում և այլ ոլորտներում: Պատահական չէ, որ երաժշտական ստեղծագործությունների մեծ մասի հեղինակները, որ կլսենք այս երեկո, հիմնականում կանայք են»: «Ակտիվության 16-օրյակը» անցկացվում է նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրվանից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը: c2d82d83ebc734508ca3f4273870fab351c958e7ac40fd7aeapimgpsh_fullsize_distr