Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված կլոր-սեղան քննարկումներ | EUNewsletter

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված կլոր-սեղան քննարկումներ

5 Հոկտեմբեր 2017
ARS_0365

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանի մասնակցությամբ ամփոփվեցին Հայաստանում Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված չորս կլոր-սեղան քննարկումները։ Իրազեկման բարձրացմանն ուղղված արշավը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրի» շրջանակում:

ARS_1990Արշավն ընդգծում էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կատարած աշխատանքը և Եվրոպական միության նախաձեռնությունները, ծրագրերը՝ ուղղված նպաստելու այս ոլորտի զարգացմանը: Բոլոր չորս կլոր սեղանները-քննարկումները՝ «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանում տնտեսության զարգացման այլընտրանքային ուղի», որը ներկայացնում էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագիրը, «Սոցիալական ներառման խնդիրները Հայաստանում», որը ներկայացնում էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը, «ՔՀԿ-ների դերը պետական քաղաքականության ձևավորման գործում», որը ներկայացնում էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը և «Երիտասարդների ներուժի զարգացումը Հայաստանի ապագան է. նոր համգործակցություններ, նոր կամուրջներ», որը ներկայացնում էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՔՀԿամուրջ ծրագիրը, գրանցեցին էական արդյունքներ։ Կլոր սեղաններից յուրաքանչյուրի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ՝ հնարավորություն տալով մասնակիցներին ներկայացնել նորարար գաղափարներ: Յուրաքանչյուր կլոր-սեղան անդրադառնում էր կարևոր հարցերի և ներկայացնում դրական սոցիալական փոփոխություն մտցնելու նոր հնարավորություններ:

ARS_0399Վերջին կլոր սեղանի ժամանակ դեսպան Սվիտալսկին ընդգծեց ԵՄ-ի, Հայաստանի կառավարության և ՔՀԿ-ների միջև փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը. «Երիտասարդների թեման շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ երկրների համար: Հայաստանի համար երիտասարդները երկրի զարգացման ամենից շատ չօգտագործված ներուժն են: Երիտասարդները ցանկացած երկրի ապագան են, բայց Հայաստանում ավելի խորը իմաստ կա, իմաստ, որին կառավարությունն այժմ ավելի լրջորեն է մոտենում: Եվրոպական միությունը ուզում է օգտակար լինել. դուք գիտեք, թե ինչպես ենք առաջարկում աջակցություն: Այնուամենայնիվ, եթե դասակարգենք մեր օգնությունը, ապա կասեմ, որ այն երեք կարևոր խնդրի մասին է՝ կրթություն, աշխատանք և ձայն: Եթե այս երեք հարցերին էլ ճիշտ մոտեցում ցուցաբերվի, ապա կարող ենք դրական արդյունքներ ակնկալել»: