Քաղաքապետերը` հանուն տնտեսական զարգացման | EUNewsletter

Քաղաքապետերը` հանուն տնտեսական զարգացման

4 Մայիս 2017
ARS_4227

Արևելյան գործընկերության կայուն համայնքային զարգացման առաջնահերթ նախաձեռնության շրջանակում իրականացվող «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնությունը մեկնարկել է Երևանում անցյալ տարի հոկտեմբերին կայացած կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էին Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովը և Եվրոպական հանձնաժողովը:
«Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը մասնակիորեն ներշնչված է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» քաղաքային կլիմայի և էներգետիկ նախաձեռնությունից, որը կամավորության սկզբունքով միավորում է տեղական, տարածքային և ազգային իշխանություններին` իրականացնելու ԵՄ նպատակները կլիմայի և էներգիայի ոլորտներում: Արևելյան գործընկերության երկրներում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունը գրանցել է հաջողություններ` կամավորական բնույթի, մասնակցության մոտեցման և հստակ նպատակների շնորհիվ:
Ապրիլի 28-ին մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության հայտամրցույթը: Մի քանի երկրներում մեկնարկող այս հայտամրցույթն օգնում է հասնել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության նպատակներին` աջակցելով Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքներին:
Նախաձեռնության նպատակն է զարգացնել տեղական իշխանությունների կարողությունները, որպեսզի նրանք իրականացնեն խելացի տեղական տնտեսական զարգացում` հզորացված տեղական կառավարման, ավելի լավ պլանավորման և համայնքային ավելի արդյունավետ կառավարման միջոցով: Համայնքները նախաձեռնության միջոցով պետք է զարգացնեն և իրականացնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրեր` ստանալով տեխնիկական և գիտական աջակցություն Եվրոպական միությունից: Հաղթողները կստանան դրամաշնորհային աջակցություն՝ իրականացնելու տեղական տնտեսական զարգացման ծրագրերում ներառված պիլոտային ծրագրերը: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի կամ Մոլդովայի համար (խումբ 1) նախաձեռնության բյուջեն 5 միլիոն եվրո է:

ARS_4191Հայտամրցույթի մեկնարկը հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի անունից կցանկանայի վերահաստատել ԵՄ աջակցությունը տեղական իշխանություններին` որպես փոփոխությունների դերակատարներ, հավասարակշռություն ապահովողներ: ԵՄ-ն մարզերում սերտորեն աշխատել և շարունակելու է աշխատել տեղական իշխանություններին հետ: Այս ծրագիրը լրացնում է մինչև այժմ Եվրոպական միության անելիքները` մարզերում աջակցություն տրամադրելով տարբեր ոլորտների»:

ARS_4177Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունը ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում. ««Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը հնարավորություն կտա համայնքների ներկայացուցիչներին մտածելու տնտեսական բարելավմանը նպաստող համագործակցության նոր եղանակների մասին: Ես վստահ եմ, որ ԵՄ այլ նախաձեռնությունների և ծրագրերի հետ միասին «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը լավ հնարավորություն կլինի տեղական համայնքների համար և կտրամադրի խնդիրները լուծելու լրացուցիչ միջոցներ»:

Քաղաքապետերը` հանուն տնտեսական զարգացման

Արևելյան գործընկերության կայուն համայնքային զարգացման առաջնահերթ նախաձեռնության շրջանակում իրականացվող «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնությունը մեկնարկել է Երևանում անցյալ տարի հոկտեմբերին կայացած կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էին Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովը և Եվրոպական հանձնաժողովը: «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը մասնակիորեն ներշնչված է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» քաղաքային կլիմայի և էներգետիկ նախաձեռնությունից, որը կամավորության սկզբունքով միավորում է տեղական, տարածքային և ազգային իշխանություններին` իրականացնելու ԵՄ նպատակները կլիմայի և էներգիայի ոլորտներում: Արևելյան գործընկերության երկրներում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունը գրանցել է հաջողություններ` կամավորական բնույթի, մասնակցության մոտեցման և հստակ նպատակների շնորհիվ: Ապրիլի 28-ին մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության հայտամրցույթը: Մի քանի երկրներում մեկնարկող այս հայտամրցույթն օգնում է հասնել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության նպատակներին` աջակցելով Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքներին: Նախաձեռնության նպատակն է զարգացնել տեղական իշխանությունների կարողությունները, որպեսզի նրանք իրականացնեն խելացի տեղական տնտեսական զարգացում` հզորացված տեղական կառավարման, ավելի լավ պլանավորման և համայնքային ավելի արդյունավետ կառավարման միջոցով: Համայնքները նախաձեռնության միջոցով պետք է զարգացնեն և իրականացնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրեր` ստանալով տեխնիկական և գիտական աջակցություն Եվրոպական միությունից: Հաղթողները կստանան դրամաշնորհային աջակցություն՝ իրականացնելու տեղական տնտեսական զարգացման ծրագրերում ներառված պիլոտային ծրագրերը: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի կամ Մոլդովայի համար (խումբ 1) նախաձեռնության բյուջեն 5 միլիոն եվրո է: