Փոխում ենք մասնագիտությունը. գործազուրկ լինելուց մինչև ծրագրավորող | EUNewsletter

Փոխում ենք մասնագիտությունը. գործազուրկ լինելուց մինչև ծրագրավորող

23 January 2019

Ջութակահարներ, բժիշկներ, մենեջերներ, մարդիկ տարբեր ոլորտներից մասնակցում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրին։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող այս ծրագիրը բավարարում է տեղական ՏՏ ընկերությունների պահանջարկը՝ Շիրակի մարզում աշխատանք չունեցող երիտասարդներին որպես կրտսեր ծրագրավորողներ վերապատրաստելով: Ընդունելության առաջին փուլի տրամաբանության ու մաթեմատիկայի թեստերն անցած 80 ուսանողներից միայն 45-ն են անցել երկրորդ փուլ:

«Դա ընտրության բնական ընթացքն է», – ասում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը:

«Երբ դասընթացն անվճար է, դիմորդներից շատերի մոտ պարզապես փորձելու ցանկություն է լինում, առանց հստակ պատկերացնելու, թե ինչ է ծրագրավորումը, և որքան ժամանակ ու ջանք պետք է ներդնել»:

Ծրագրի ուսանողներից մեկը` Սոնա Իսրայելյանը, որն առաջին փուլից անմիջապես հետո պրակտիկա անցնելու հնարավորություն է ստացել, հաստատում է. «Ինչ-որ պահի հասկացա, որ եթե շարունակեի այնքան ժամանակ տրամադրել, որքան հատկացնում էի, պարզապես դուրս կմնայի: Ստիպված էի ավելի շատ աշխատել, որ ինչ-որ բանի հասնեմ` օրական 8-10 ժամ, Մայքրոսոֆթի խորհուրդ տված 4-5 ժամի փոխարեն: Մասամբ հաջողությանս համար պարտական եմ ուսուցչիս, ով միշտ հասանելի էր հարցերին պատասխանելու համար, նույնիսկ երբ գրում էինք ուշ գիշերին: Հատկապես ինտերնետի ժամանակաշրջանում, երբ հեշտ է ցրվելը կամ միանգամից բոլոր ուղղություններով շարժվելը, հստակ ուղղորդումը շատ արժեքավոր է»։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր նաև ճիշտ միջավայրի ստեղծումը: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, որը նորարարական տեխնոլոգիաների և ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն է, այս նպատակին լավ է ծառայում:

«Նման նախաձեռնությունն իրականացնելն այլ մարզերում՝ այսպիսի կենտրոնի բացակայության դեպքում ավելի բարդ կլինի: Ուսանողները մեծ մասամբ աշխատել են 4-5 հոգանոց թիմերով: Թիմային աշխատանքն ու համագործակցությունը քաջալերող մթնոլորտ ստեղծելը ուսանողների սովորելու ցանկությունը սատարելու համար էական էր մեզ համար», – ասում է Մարտիրոսյանը։

Սոնա Իսրայելյանի համար «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի իրականացման վայրը կարևոր գործոն էր: Նա վերադարձել էր հայրենի Գյումրի Ռուսաստանից, որտեղ մի քանի ամիս աշխատում էր ծնողների բիզնեսում: Գյումրի տեղափոխվելուց առաջ Սոնան որոշ ժամանակ աշխատել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

«Նախքան ընկերներիս ու քաղաքիս մոտ վերադառնալը հինգ տարի աշխատել եմ Ապարանում: Պլանավորում եմ մնալ ու աշխատել Գյումրիում: Այստեղ հանգիստ եմ զգում: Ապարանում բավականին բարձր վարձատություն, մեծ հնարավորություններ ունեի, բայց որոշ ժամանակ անց նկատեցի, որ նոր բան սովորելու, աճելու տեղ այլևս չկա: Դիմեցի, որ փոխադրեն Գյումրիի մասնաճյուղ, բայց մերժեցին. այնպես որ աշխատանքից դուրս գալու դիմում գրեցի: Կարծում էին՝ գժվել եմ, բայց գործատուներին միշտ զգուշացնում եմ հարցազրույցների ժամանակ, չնայած որ երբեմն այդ պատճառով ինձ չեն ընդունում, որ երբ սովորելու նոր հնարավորություններ էլ չկան, ես պարզապես վեր եմ կենում և գնում: Աճն իմ առաջնահերթությունն է»:

Ներքին փոփոխականության և արտաքին հետևողականության այս հետաքրքիր համադրությունը միշտ բնորոշ է նպատակասլացներին: Ռուսաստանից վերադառնալն արժեր. Սոնան ծրագրի այն ուսանողներից էր, ովքեր միայն վեցամսյա ուսումնական փուլից հետո արդեն աշխատում են համակարգչային ծրագրերի վրա, որոնք անընդհատ պահանջում են նոր հմտությունների զարգացում:

«Մեր խմբից ընտրեցին ինձ ու ևս մեկ ուսանողուհու: Ուսման գործընթացը շարունակվում է: Ինձ համար ծրագրավորումն արվեստ է. հաջորդ մարտահրավերին արձագանքելիս միշտ նոր նուրբ լուծումներ ես փնտրում: Հաճախ ինքս եմ սովորում նախագծերի համար անհրաժեշտ տեխնիկան: Մենք աշխատում ենք ծխախոտի ընկերության կայքի ստեղծման վրա: Հաջորդ առաջադրանքը տաքսի ծառայության թվայնացումն է: Ընտրածս մասնագիտությունը PHP-ն է՝ կայքի ծրագրավորումը: Մեկ այլ թիմ աշխատում է հեռախոսի հավելվածի ստեղծման վրա», – ասում է Սոնան:

Ուսանողներին առաջարկված մասնագիտությունները անմիջականորեն բավարարում են ՏՏ ընկերությունների պահանջարկը։ Նրանք կարող են սովորել Java, PHP կամ .NET: Ծրագրի երկրորդ փուլը «ինկուբացիոն լաբորատորիա» է` ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ուսումնական շրջանի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառել ՏՏ ընկերությունների կողմից ուսանողների ներուժն ու հմտությունները գնահատելու համար առաջադրված գործնական խնդիրների լուծման մեջ:

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրն աշխատում է նաև տարածաշրջանի ՏՏ ընկերությունների հետ, որպեսզի գնահատի նրանց պահանջարկը և օգնի ստեղծելու աշխատատեղեր նոր մասնագետների համար։ ԳՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը կանխատեսում է, որ Գյումրին կդառնա երկրի բարձր տեխնոլոգիաների կենտրոնը և հասվաստիացնում է, որ ծրագրավորողների տեղական պահանջ կա։ Մարզի խելացի երիտասարդները նման ծրագրերի կարիքն ունեն, որ պատասխանեն այդ պահանջարկին։

ՏՏ ոլորտը Հայաստանում մեծ թափ է հավաքում, իսկ մինչ այդ ոմանք դեռ մտավախություններ ունեն ապագայի մասին, որտեղ մենք ընդհանրապես տեղափոխվում ենք վիրտուալ իրականություն կամ կիսում ենք մեր ամենագաղտնի մտքերը ռոբոտների հետ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի ավարտին ակնկալում է, որ երեք ուսումնական փուլերից հետո Շիրակի մարզում կլինեն ավելի քան 200 աշխատող կրտսեր ծրագրավորողներ: Միանալը ուշ չէ. արդյունքները ցույց են տալիս, որ երբեք էլ ուշ չէ միանալ բարձր տեխնոլոգիաների հեղափոխությանը:

Փոխում ենք մասնագիտությունը. գործազուրկ լինելուց մինչև ծրագրավորող

Ջութակահարներ, բժիշկներ, մենեջերներ, մարդիկ տարբեր ոլորտներից մասնակցում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրին։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող այս ծրագիրը բավարարում է տեղական ՏՏ ընկերությունների պահանջարկը՝ Շիրակի մարզում աշխատանք չունեցող երիտասարդներին որպես կրտսեր ծրագրավորողներ վերապատրաստելով: Ընդունելության առաջին փուլի տրամաբանության ու մաթեմատիկայի թեստերն անցած 80 ուսանողներից միայն 45-ն են անցել երկրորդ փուլ:

«Դա ընտրության բնական ընթացքն է», - ասում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը:

«Երբ դասընթացն անվճար է, դիմորդներից շատերի մոտ պարզապես փորձելու ցանկություն է լինում, առանց հստակ պատկերացնելու, թե ինչ է ծրագրավորումը, և որքան ժամանակ ու ջանք պետք է ներդնել»:

Ծրագրի ուսանողներից մեկը` Սոնա Իսրայելյանը, որն առաջին փուլից անմիջապես հետո պրակտիկա անցնելու հնարավորություն է ստացել, հաստատում է. «Ինչ-որ պահի հասկացա, որ եթե շարունակեի այնքան ժամանակ տրամադրել, որքան հատկացնում էի, պարզապես դուրս կմնայի: Ստիպված էի ավելի շատ աշխատել, որ ինչ-որ բանի հասնեմ` օրական 8-10 ժամ, Մայքրոսոֆթի խորհուրդ տված 4-5 ժամի փոխարեն: Մասամբ հաջողությանս համար պարտական եմ ուսուցչիս, ով միշտ հասանելի էր հարցերին պատասխանելու համար, նույնիսկ երբ գրում էինք ուշ գիշերին: Հատկապես ինտերնետի ժամանակաշրջանում, երբ հեշտ է ցրվելը կամ միանգամից բոլոր ուղղություններով շարժվելը, հստակ ուղղորդումը շատ արժեքավոր է»։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր նաև ճիշտ միջավայրի ստեղծումը: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, որը նորարարական տեխնոլոգիաների և ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն է, այս նպատակին լավ է ծառայում:

«Նման նախաձեռնությունն իրականացնելն այլ մարզերում՝ այսպիսի կենտրոնի բացակայության դեպքում ավելի բարդ կլինի: Ուսանողները մեծ մասամբ աշխատել են 4-5 հոգանոց թիմերով: Թիմային աշխատանքն ու համագործակցությունը քաջալերող մթնոլորտ ստեղծելը ուսանողների սովորելու ցանկությունը սատարելու համար էական էր մեզ համար», - ասում է Մարտիրոսյանը։

Սոնա Իսրայելյանի համար «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի իրականացման վայրը կարևոր գործոն էր: Նա վերադարձել էր հայրենի Գյումրի Ռուսաստանից, որտեղ մի քանի ամիս աշխատում էր ծնողների բիզնեսում: Գյումրի տեղափոխվելուց առաջ Սոնան որոշ ժամանակ աշխատել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

«Նախքան ընկերներիս ու քաղաքիս մոտ վերադառնալը հինգ տարի աշխատել եմ Ապարանում: Պլանավորում եմ մնալ ու աշխատել Գյումրիում: Այստեղ հանգիստ եմ զգում: Ապարանում բավականին բարձր վարձատություն, մեծ հնարավորություններ ունեի, բայց որոշ ժամանակ անց նկատեցի, որ նոր բան սովորելու, աճելու տեղ այլևս չկա: Դիմեցի, որ փոխադրեն Գյումրիի մասնաճյուղ, բայց մերժեցին. այնպես որ աշխատանքից դուրս գալու դիմում գրեցի: Կարծում էին՝ գժվել եմ, բայց գործատուներին միշտ զգուշացնում եմ հարցազրույցների ժամանակ, չնայած որ երբեմն այդ պատճառով ինձ չեն ընդունում, որ երբ սովորելու նոր հնարավորություններ էլ չկան, ես պարզապես վեր եմ կենում և գնում: Աճն իմ առաջնահերթությունն է»:

Ներքին փոփոխականության և արտաքին հետևողականության այս հետաքրքիր համադրությունը միշտ բնորոշ է նպատակասլացներին: Ռուսաստանից վերադառնալն արժեր. Սոնան ծրագրի այն ուսանողներից էր, ովքեր միայն վեցամսյա ուսումնական փուլից հետո արդեն աշխատում են համակարգչային ծրագրերի վրա, որոնք անընդհատ պահանջում են նոր հմտությունների զարգացում:

«Մեր խմբից ընտրեցին ինձ ու ևս մեկ ուսանողուհու: Ուսման գործընթացը շարունակվում է: Ինձ համար ծրագրավորումն արվեստ է. հաջորդ մարտահրավերին արձագանքելիս միշտ նոր նուրբ լուծումներ ես փնտրում: Հաճախ ինքս եմ սովորում նախագծերի համար անհրաժեշտ տեխնիկան: Մենք աշխատում ենք ծխախոտի ընկերության կայքի ստեղծման վրա: Հաջորդ առաջադրանքը տաքսի ծառայության թվայնացումն է: Ընտրածս մասնագիտությունը PHP-ն է՝ կայքի ծրագրավորումը: Մեկ այլ թիմ աշխատում է հեռախոսի հավելվածի ստեղծման վրա», - ասում է Սոնան: