Փոխըմբռնման հուշագրի ստորագրում | EUNewsletter

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում

12 Հոկտեմբեր 2015
ARS_1682

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Գերմանիայի համագործակցության ընկերությունը և Հայաստանի Վերահսկիչ պալատը ստորագրեցին Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախությանը, արդյունավետությանը և թափանցիկության հզորացմանն ուղղված աշխատանքները վերահսկելու և մոնիտորինգի ենթարկելու նպատակով Վերստուգիչ կառույց ստեղծելու փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի ստորագրմանը նախորդել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի» շրջանակում Եվրոպական միության պատվիրակության հետ ստորագրված համաֆինանսավորման համաձայնագիրը: ԵՄ աջակցությունը ծրագրին կազմում է 880.000 եվրո: Ծրագիրն ուղղված է ընդհանուր նպատակի, այն է՝ համապատասխանացնել Կատարողական աուդիտի և Կառավարության կատարողականի ընդհանուր տարեկան հաշվետվության աուդիտի գործընթացները, ինչպես նաև համապատասխան հաջորդող մեխանիզմները INTOSAI ստանդարտներին և եվրոպական լավագույն փորձին:
ARS_1662Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշել է աուդիտի կարևորությունը. «Մենք հավատացած ենք, որ այս վերստուգիչ կառույցի ստեղծումը Հայաստանում ոչ միայն կբարելավի կառավարման արդյունավետությունը, այլև կստեղծի ավելի թափանցիկ կառավարում Հայաստանում»:
ԳՄՀԸ ՀՖԿ թիմի ղեկավար Դավիդ Ֆրանցրեբը ներկայացրել է իրենց ընթացիկ ձերքբերումները: «Մենք այսօր կազմակերպել ենք այս հանդիպումը, որպեսզի ներկայացնենք, թե ինչ է արվել այս նախորդ տարվա ընթացքում, իսկ հանդիպումը կավարտենք հուշագրի ստորագրմամբ: Այս կանոնավոր հանդիպման ընթացքում մենք կունենանք հիմնական պրեզենտացիա և հակիրճ կներկայացնենք հուշագրի բնույթը: Մեր աշխատանքի ընթացքում մենք բազում ներքին և արտաքին դժվարություններ ենք ունենում, որոնք կարողանում ենք հաղթահարել»:
ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը խոսել է ծրագրի կարևորության մասին. «Սա ամենակարևոր ծրագիրն է, որ մենք երբևէ արել ենք: Մեր համագործակցությունը ԳՄՀԸ-ի հետ շատ բազմաշերտ և բազմաֆունկցիոնալ է: Մենք շատ դժվար և երկար ճանապարհ ենք միասին անցել, շատ դժվարություններ ունեցել, բայց և շատ ձեռբերումներ ունենք: Այժմ մենք կարող ենք մեր ընդհանուր մտքերը տեսնել ՀՀ Սահմանադրության նախագծում և հույս ունենք տեսնել դրանք նաև վերջնական տարբերակի մեջ, դա շատ կարևոր է մեզ համար»:
Բոլոր ելույթներից հետո ԳՄՀԸ խորհրդատու Գոռ Խաչատրյանը ներկայացրեց իր հիմնական պրեզենտացիան` Բազմակողմ համագործակցություն Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացման վերաբերյալ (ստատուս քվո, գործողությունների ծրագրեր, հաջորդող քայլեր):
Բոլոր ներկաները հնարավորություն ունեցան հարցեր տալու խոսնակներին: Հանդիպման ընթացքում խոսվեց առաջիկա գործողությունների ծրագրերի մասին և այն ձեռքբերումների, որոնք նախատեսվում են մինչև վերստուգիչ կառույցի հաջորդ կանոնավոր հանդիպումը, որը նախնական տվյալներով պլանավորված է 2015 թվականի դեկտեմբերին:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Գերմանիայի համագործակցության ընկերությունը և Հայաստանի Վերահսկիչ պալատը ստորագրեցին Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախությանը, արդյունավետությանը և թափանցիկության հզորացմանն ուղղված աշխատանքները վերահսկելու և մոնիտորինգի ենթարկելու նպատակով Վերստուգիչ կառույց ստեղծելու փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմանը նախորդել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի» շրջանակում Եվրոպական միության պատվիրակության հետ ստորագրված համաֆինանսավորման համաձայնագիրը: ԵՄ աջակցությունը ծրագրին կազմում է 880.000 եվրո: Ծրագիրն ուղղված է ընդհանուր նպատակի, այն է՝ համապատասխանացնել Կատարողական աուդիտի և Կառավարության կատարողականի ընդհանուր տարեկան հաշվետվության աուդիտի գործընթացները, ինչպես նաև համապատասխան հաջորդող մեխանիզմները INTOSAI ստանդարտներին և եվրոպական լավագույն փորձին: ARS_1662Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշել է աուդիտի կարևորությունը. «Մենք հավատացած ենք, որ այս վերստուգիչ կառույցի ստեղծումը Հայաստանում ոչ միայն կբարելավի կառավարման արդյունավետությունը, այլև կստեղծի ավելի թափանցիկ կառավարում Հայաստանում»: ԳՄՀԸ ՀՖԿ թիմի ղեկավար Դավիդ Ֆրանցրեբը ներկայացրել է իրենց ընթացիկ ձերքբերումները: «Մենք այսօր կազմակերպել ենք այս հանդիպումը, որպեսզի ներկայացնենք, թե ինչ է արվել այս նախորդ տարվա ընթացքում, իսկ հանդիպումը կավարտենք հուշագրի ստորագրմամբ: Այս կանոնավոր հանդիպման ընթացքում մենք կունենանք հիմնական պրեզենտացիա և հակիրճ կներկայացնենք հուշագրի բնույթը: Մեր աշխատանքի ընթացքում մենք բազում ներքին և արտաքին դժվարություններ ենք ունենում, որոնք կարողանում ենք հաղթահարել»: ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը խոսել է ծրագրի կարևորության մասին. «Սա ամենակարևոր ծրագիրն է, որ մենք երբևէ արել ենք: Մեր համագործակցությունը ԳՄՀԸ-ի հետ շատ բազմաշերտ և բազմաֆունկցիոնալ է: Մենք շատ դժվար և երկար ճանապարհ ենք միասին անցել, շատ դժվարություններ ունեցել, բայց և շատ ձեռբերումներ ունենք: Այժմ մենք կարող ենք մեր ընդհանուր մտքերը տեսնել ՀՀ Սահմանադրության նախագծում և հույս ունենք տեսնել դրանք նաև վերջնական տարբերակի մեջ, դա շատ կարևոր է մեզ համար»: Բոլոր ելույթներից հետո ԳՄՀԸ խորհրդատու Գոռ Խաչատրյանը ներկայացրեց իր հիմնական պրեզենտացիան` Բազմակողմ համագործակցություն Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացման վերաբերյալ (ստատուս քվո, գործողությունների ծրագրեր, հաջորդող քայլեր): Բոլոր ներկաները հնարավորություն ունեցան հարցեր տալու խոսնակներին: Հանդիպման ընթացքում խոսվեց առաջիկա գործողությունների ծրագրերի մասին և այն ձեռքբերումների, որոնք նախատեսվում են մինչև վերստուգիչ կառույցի հաջորդ կանոնավոր հանդիպումը, որը նախնական տվյալներով պլանավորված է 2015 թվականի դեկտեմբերին: