ՓՄՁ քաղաքականության ինդեքս. Արևելյան գործընկերության երկրներ 2016 | EUNewsletter

ՓՄՁ քաղաքականության ինդեքս. Արևելյան գործընկերության երկրներ 2016

26 February 2016

Փետրվարի 22-ին մեկնարկեց ԵՄ բիզնես շաբաթը: Ողջ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, փորձագետների պրեզենտացիաներ, կլոր սեղաններ ու քննարկումներ, որոնք կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունն իր գործընկերների հետ միասին:
Բիզնես շաբաթի շրջանակներում փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԵՄ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Վերապատրաստման եվրոպական հիմնադրամի կողմից համատեղ պատրաստված «ՓՄՁ քաղաքականության համաթիվ. Արևելյան գործընկերության երկրներ 2016» զեկույցի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը, միջազգային փորձագետներ և բիզնեսի ներկայացուցիչներ:
ARS_6494Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանում մասնավոր բիզնեսին սատարելն առաջնահերթություն է:
«Փոքր և միջին ձեռնարկությունները մեր կողմից դիտարկվում են որպես Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժ և Հայաստանի չիրացված ներուժ: Եթե օգտագործվեն հայերի ձեռնարկատիրական բոլոր կարողություններն ու ստեղծարարությունը, նրանց ներգրավվածությունը ՓՄՁ-ներում, դա մեծ արդյունքներ կբերի Հայաստանի տնտեսության համար: Հիմա բարդ ժամանակներ են Հայաստանի տնտեսության համար, սակայն ռազմավարական տեսանկյունից կարևոր է, որ ԵՄ-ն աշխատում է ՀՀ Կառավարության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ` աջակցելով ՓՄՁ-ների զարգացմանը: Զեկույցում նշված ցուցանիշները կարող են հանդես գալ որպես ելման կետ, որի շնորհիվ Կառավարությունը կարող է ստուգել՝ արդյոք ճիշտ է այն ուղղությունը, որով շարժվում է երկիրը: Մենք գիտենք, որ Հայաստանը շատ ոլորտներում առաջընթաց է արձանագրել, բայց հարցի մյուս կողմն այն է՝ արդյոք այդ առաջընթացը արդարացնում է հայաստանցիների սպասելիքները, մասնավորապես գործարարների սպասելիքները: Իսկապես կա ընկալման բաց: Ինդեքսները լավ են, բայց եթե քաղաքի փողոցներում հարցնես մարդկանց, հատկապես երիտասարդներին, ովքեր ցանկանում են բիզնես հիմնել, ապա պատասխանը կլինի այսպիսին՝ կարող էր ավելի լավ լինել: Եվ ես կհամաձայնեմ նրանց հետ: Դեռ շատ անելիքներ կան: Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք առաջընթաց արձանագրել, որովհետև միջազգային կառույցները Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմամբ հետաքրքրված են: Ինչո՞ւ է այդպես: Երբ օտարերկրյա ներդրողները տեսնում են, որ ՓՄՁ ինդեքսն ապահով տեսք ունի, նրանք ավելի հակված են ներդրումներ անել»:
ARS_6455ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է ինդեքսն ու խոսել Հայաստանի համար դրա կարևորության մասին: «Գնահատման շրջանակներում մշտադիտարկվում է Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի(ՓԲԱ) տասը սկզբունքների իրականացման առաջընթացը և չափվում է մոտարկվածությունը ԵՄ աշխատակարգերին ու ստանդարտներին: ՓԲԱ սկզբունքները նախատեսված են ՓՄՁ սուբյեկտների համար խաղի հավասար պայմաններ ստեղծելու և ձեռնարկատիրությունն ու մրցունակությունը խթանելու համար: ՓԲԱ գնահատականը մանրամասն տեղեկություն է տալիս քաղաքականության պատասխանատուներին ՓՄՁ քաղաքականության արդյունքների մասին և բարելավումներ է առաջարկում քաղաքականության բոլոր ուղղություններում: Ավելին, այն նախանշում է քաղաքականությունների և աջակցության ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման ուժեղ և թույլ կողմերը` միաժամանակ համեմատելով տվյալ երկրի առաջընթացը նախորդ գնահատման արդյունքների համեմատ: 2016 թվականի գնահատումը բացահայտում է զգալի, թեև անհավասար առաջընթաց: Շատ ուղղություններում անելիքներ կան, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսության ամրապնդումը: Կան նաև ՓՄՁ ոլորտի թույլ և ուժեղ կողմեր, որոնք պետք է հաշվի առնվեն»:
Բացման ելույթներից հետո ծրագրի ղեկավար Դենիել Քվեդբեքը ներկայացրել է ՓՄՁ քաղաքականության ինդեքս. Արևելյան գործընկերության երկրներ 2016-ի արդյունքները, հիմնական ուղերձները և հեռանկարային քայլերը:

ՓՄՁ քաղաքականության ինդեքս. Արևելյան գործընկերության երկրներ 2016

Փետրվարի 22-ին մեկնարկեց ԵՄ բիզնես շաբաթը: Ողջ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, փորձագետների պրեզենտացիաներ, կլոր սեղաններ ու քննարկումներ, որոնք կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունն իր գործընկերների հետ միասին: Բիզնես շաբաթի շրջանակներում փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԵՄ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Վերապատրաստման եվրոպական հիմնադրամի կողմից համատեղ պատրաստված «ՓՄՁ քաղաքականության համաթիվ. Արևելյան գործընկերության երկրներ 2016» զեկույցի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը, միջազգային փորձագետներ և բիզնեսի ներկայացուցիչներ: ARS_6494Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանում մասնավոր բիզնեսին սատարելն առաջնահերթություն է: «Փոքր և միջին ձեռնարկությունները մեր կողմից դիտարկվում են որպես Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժ և Հայաստանի չիրացված ներուժ: Եթե օգտագործվեն հայերի ձեռնարկատիրական բոլոր կարողություններն ու ստեղծարարությունը, նրանց ներգրավվածությունը ՓՄՁ-ներում, դա մեծ արդյունքներ կբերի Հայաստանի տնտեսության համար: Հիմա բարդ ժամանակներ են Հայաստանի տնտեսության համար, սակայն ռազմավարական տեսանկյունից կարևոր է, որ ԵՄ-ն աշխատում է ՀՀ Կառավարության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ` աջակցելով ՓՄՁ-ների զարգացմանը: Զեկույցում նշված ցուցանիշները կարող են հանդես գալ որպես ելման կետ, որի շնորհիվ Կառավարությունը կարող է ստուգել՝ արդյոք ճիշտ է այն ուղղությունը, որով շարժվում է երկիրը: Մենք գիտենք, որ Հայաստանը շատ ոլորտներում առաջընթաց է արձանագրել, բայց հարցի մյուս կողմն այն է՝ արդյոք այդ առաջընթացը արդարացնում է հայաստանցիների սպասելիքները, մասնավորապես գործարարների սպասելիքները: Իսկապես կա ընկալման բաց: Ինդեքսները լավ են, բայց եթե քաղաքի փողոցներում հարցնես մարդկանց, հատկապես երիտասարդներին, ովքեր ցանկանում են բիզնես հիմնել, ապա պատասխանը կլինի այսպիսին՝ կարող էր ավելի լավ լինել: Եվ ես կհամաձայնեմ նրանց հետ: Դեռ շատ անելիքներ կան: Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք առաջընթաց արձանագրել, որովհետև միջազգային կառույցները Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմամբ հետաքրքրված են: Ինչո՞ւ է այդպես: Երբ օտարերկրյա ներդրողները տեսնում են, որ ՓՄՁ ինդեքսն ապահով տեսք ունի, նրանք ավելի հակված են ներդրումներ անել»: ARS_6455ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է ինդեքսն ու խոսել Հայաստանի համար դրա կարևորության մասին: «Գնահատման շրջանակներում մշտադիտարկվում է Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի(ՓԲԱ) տասը սկզբունքների իրականացման առաջընթացը և չափվում է մոտարկվածությունը ԵՄ աշխատակարգերին ու ստանդարտներին: ՓԲԱ սկզբունքները նախատեսված են ՓՄՁ սուբյեկտների համար խաղի հավասար պայմաններ ստեղծելու և ձեռնարկատիրությունն ու մրցունակությունը խթանելու համար: ՓԲԱ գնահատականը մանրամասն տեղեկություն է տալիս քաղաքականության պատասխանատուներին ՓՄՁ քաղաքականության արդյունքների մասին և բարելավումներ է առաջարկում քաղաքականության բոլոր ուղղություններում: Ավելին, այն նախանշում է քաղաքականությունների և աջակցության ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման ուժեղ և թույլ կողմերը` միաժամանակ համեմատելով տվյալ երկրի առաջընթացը նախորդ գնահատման արդյունքների համեմատ: 2016 թվականի գնահատումը բացահայտում է զգալի, թեև անհավասար առաջընթաց: Շատ ուղղություններում անելիքներ կան, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսության ամրապնդումը: Կան նաև ՓՄՁ ոլորտի թույլ և ուժեղ կողմեր, որոնք պետք է հաշվի առնվեն»: Բացման ելույթներից հետո ծրագրի ղեկավար Դենիել Քվեդբեքը ներկայացրել է ՓՄՁ քաղաքականության ինդեքս. Արևելյան գործընկերության երկրներ 2016-ի արդյունքները, հիմնական ուղերձները և հեռանկարային քայլերը: