ՓՄՁ-ների զարգացումը` որպես ԵՄ առաջնային նպատակ | EUNewsletter

ՓՄՁ-ների զարգացումը` որպես ԵՄ առաջնային նպատակ

30 October 2014

Հոկտեմբերի 22-ին Եվրոպական միությունն ու վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում քննարկվեցին տեղական փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աջակցության հնարավորություններն ու զարգացման մեխանիզմների հասանելիության ապահովումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը նշեց, որ ՓՄՁ-ների զարգացումը ԵՄ առաջնահերթ նպատակներից է Հայաստանի պես երկրների հետ համագործակցության կոնտեքստում. «Փոքր բիզնեսի աջակցության ԵՄ ծրագրերը, որոնք հնարավոր են դարձրել այս միջոցառումը, հատկապես կենտրոնանում են ՓՄՁ-ների աշխատանքը բարելավելու ու զարգացնելու վրա: Սա մի շարք ծրագրերից մեկն է, որոնք հասանելի են Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի շնորհիվ»:
ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարք Դևիսն ասաց. «Անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել կենսունակ մասնավոր հատված, որ կբարելավի մատակարարման շղթան ու արտահանումը»: Հզոր մասնավոր հատվածի զարգացման համար ՎԶԵԲ-ը Հայաստանում տրամադրում է աջակցություն ֆինանսների ու մեխանիզմների տեսքով՝ ներառյալ ֆինանսների հայթաթման վերաբերյալ ֆինանսական խորհրդատվությունը:
ԵՄ-ի ՓՄՁ-ներին աջակցելու նախաձեռնությունների շրջանակում ՎԶԵԲ-ը հրավիրել է միջազգային մասնագետ Գևին Ռայանին, ով ունի 25 տարվա փորձ ֆինանսական ոլորտում ու մասնավոր կապիտալի շուկայում: Նա կկիսվի իր փորձով տեղական ՓՄՁ-ներն ներդրումային հնարավորություններով ապահովելու և տեղական տնտեսության առաջընթացի խթանը դառնալու համար:
Ռայանը հոկտեմբերի 23-24-ը ներկայացրեց կառավարչական և ներդրողների տեղեկատվական թերթիկի մշակման թեմային նվիրված դասընթաց ֆինանսական խորհրդատուների համար, որի ընթացքում նշեց. «Ե՛վ երկրները, և՛ ընկերությունները մրցում են ներդրողների ուշադրության համար: Որակյալ տեղեկատվական թերթիկը պետք է գրավի ներդրողների ուշադրությունն ու նրանց մոտ առաջացնի ավելին իմանալու հետաքրքրություն: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե թերթիկը պարունակի արժանահավատ տեղեկատվություն ու միաժամանակ ճիշտ ներկայացնի այն: Հուսով եմ, որ իմ դասընթացը կօգնի ֆինանսական խորհրդատուներին հասնել այս նպատակին և, հետևաբար, ավելի լավ ծառայություններ մատուցել հաճախորդներին»:

ՓՄՁ-ների զարգացումը` որպես ԵՄ առաջնային նպատակ

Հոկտեմբերի 22-ին Եվրոպական միությունն ու վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում քննարկվեցին տեղական փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աջակցության հնարավորություններն ու զարգացման մեխանիզմների հասանելիության ապահովումը: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը նշեց, որ ՓՄՁ-ների զարգացումը ԵՄ առաջնահերթ նպատակներից է Հայաստանի պես երկրների հետ համագործակցության կոնտեքստում. «Փոքր բիզնեսի աջակցության ԵՄ ծրագրերը, որոնք հնարավոր են դարձրել այս միջոցառումը, հատկապես կենտրոնանում են ՓՄՁ-ների աշխատանքը բարելավելու ու զարգացնելու վրա: Սա մի շարք ծրագրերից մեկն է, որոնք հասանելի են Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի շնորհիվ»: ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարք Դևիսն ասաց. «Անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել կենսունակ մասնավոր հատված, որ կբարելավի մատակարարման շղթան ու արտահանումը»: Հզոր մասնավոր հատվածի զարգացման համար ՎԶԵԲ-ը Հայաստանում տրամադրում է աջակցություն ֆինանսների ու մեխանիզմների տեսքով՝ ներառյալ ֆինանսների հայթաթման վերաբերյալ ֆինանսական խորհրդատվությունը: ԵՄ-ի ՓՄՁ-ներին աջակցելու նախաձեռնությունների շրջանակում ՎԶԵԲ-ը հրավիրել է միջազգային մասնագետ Գևին Ռայանին, ով ունի 25 տարվա փորձ ֆինանսական ոլորտում ու մասնավոր կապիտալի շուկայում: Նա կկիսվի իր փորձով տեղական ՓՄՁ-ներն ներդրումային հնարավորություններով ապահովելու և տեղական տնտեսության առաջընթացի խթանը դառնալու համար: Ռայանը հոկտեմբերի 23-24-ը ներկայացրեց կառավարչական և ներդրողների տեղեկատվական թերթիկի մշակման թեմային նվիրված դասընթաց ֆինանսական խորհրդատուների համար, որի ընթացքում նշեց. «Ե՛վ երկրները, և՛ ընկերությունները մրցում են ներդրողների ուշադրության համար: Որակյալ տեղեկատվական թերթիկը պետք է գրավի ներդրողների ուշադրությունն ու նրանց մոտ առաջացնի ավելին իմանալու հետաքրքրություն: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե թերթիկը պարունակի արժանահավատ տեղեկատվություն ու միաժամանակ ճիշտ ներկայացնի այն: Հուսով եմ, որ իմ դասընթացը կօգնի ֆինանսական խորհրդատուներին հասնել այս նպատակին և, հետևաբար, ավելի լավ ծառայություններ մատուցել հաճախորդներին»: