ՓՄՁ մրցունակությունը Հայաստանում | EUNewsletter

ՓՄՁ մրցունակությունը Հայաստանում

9 Մարտ 2015
ARS_2856

Մարտի 4-ին կայացավ «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. Հայաստան» խորագրի ներքո հրատարակված «Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտի ՓՄՁ-ները գլոբալ արժեքի շղթաներին կապակցելը» և «Բազմազգ ընկերությունների և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների շնորհանդեսը: Միջոցառման բանախոսներն էին Դիրք Լորենցը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատարը, Գարեգին Մելքոնյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, Գրեգորի Լաքոմը՝ «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավարը, և Կոռնելիա Սկոկովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից:
Հայաստանը ներառվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում 2013թ. դեկտեմբերից: Այս զեկույցների հրապարակումն ապացույցն է աշխատանքի, որը տարվել է ՓՄՁ ձեռնարկությունների ոլորտում մասնագետների և աշխատանքային խմբերի կողմից: Զեկույցների վերնագրերն այն բարեփոխումների պլանն են, որոնք պետք է արվեն ագրոբիզնեսի և շինարարական նյութերի ոլորտում: «Եվրասիա» մրցունակության ծրագիրն իրականացնում է Տնտեսական ն համագործակցության և զարգացման կազմակերպությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ: Ծրագրի համաֆինանսավորողն է Եվրոպական միությունը:
ARS_2863Դիրք Լորենցն ընդգծեց ծրագրի կարևորությունն ու արտահայտեց վստահություն, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հզորացնել գործարար միջավայրը Հայաստանում. «Կարծում ենք, որ այս զեկույցները կարող են լավ գործիք դառնալ՝ հարթելու հետագա ճանապարհը ՓՄՁ-ների միջազգայնացման հարցում: Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ գործողությունները մնան ոչ միայն թղթի վրա, այլև ՓՄՁ-ները զգան արդյունքներն իրենց վրա: Այս առումով մենք անհամբեր սպասում ենք, թե երբ է նախարարությունը մեզ պարբերաբար թարմացումներ տրամադրելու ոլորտում տարվող գործողությունների մասին»:
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց նախարարության և այլ կազմակերպությունների դերը, որոնք ներգրավված են ծրագրում, և խոսեց այն իրականացնելու կարևորության մասին. «Երկու հիմնական ուղղություններ են ընտրվել ծրագրի համար` շինանյութերի արդյունաբերություն և ագրոբիզնես, որոնց ուսումնասիրման նպատակով կատարվել է ծավալուն աշխատանք, վեր են հանվել խնդիրները, մշակվել առաջարկները, և այս ամենն ամփոփվել է զեկույցներում: Տարբեր աշխատանքային խմբեր են ներգրավված եղել, որոնց թվում են ինչպես միջազգային, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն, այնպես էլ մասնավոր ոլորտից, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարելավել արտադրական հզորությունը: Ագրոբիզնեսի ոլորտում գլխավոր նպատակը փոքր և միջին ընկերությունների զարգացման խթանումն ու միջազգայնացումն է, որ նրանք կարողանան մեծացնել իրենց արտահանման ծավալները»:
ARS_2805«Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Լաքոմն ամփոփեց զեկույցների հիմնական առաջարկությունները. «Հայաստանի ՓՄՁ-ներին ագրոբիզնեսի գլոբալ արժեքի շղթային կապակցելու հարցում առկա են որոշակի մարտահրավերներ ու առաջարկություններ: Այդ մարտահրավերներից են՝ սահմանափակ գիտելիքները արտաքին շուկայի վերաբերյալ, արտահանման խթանմանն ուղղված ջանքերի ցածր արդյունավետությունը, արտահամանն առնչվող բիզնես հմտությունների պակասը: Զեկույցներում դուք կարող եք գտնել առաջարկություններ նման խնդիրների համար: Օրինակ՝ այս դեպքերում փորձագետները խորհուրդ են տալիս արտահանման խթանմանն ուղղված ջանքերի բարելավում և արտահանման մասով հմտությունների տարածում: Այս ոլորտում շատ ծավալուն հետազոտություն է արվել, և զեկույցները կարող են շատ կարևոր լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար»:

ՓՄՁ մրցունակությունը Հայաստանում

Մարտի 4-ին կայացավ «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. Հայաստան» խորագրի ներքո հրատարակված «Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտի ՓՄՁ-ները գլոբալ արժեքի շղթաներին կապակցելը» և «Բազմազգ ընկերությունների և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների շնորհանդեսը: Միջոցառման բանախոսներն էին Դիրք Լորենցը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատարը, Գարեգին Մելքոնյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, Գրեգորի Լաքոմը՝ «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավարը, և Կոռնելիա Սկոկովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից: Հայաստանը ներառվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում 2013թ. դեկտեմբերից: Այս զեկույցների հրապարակումն ապացույցն է աշխատանքի, որը տարվել է ՓՄՁ ձեռնարկությունների ոլորտում մասնագետների և աշխատանքային խմբերի կողմից: Զեկույցների վերնագրերն այն բարեփոխումների պլանն են, որոնք պետք է արվեն ագրոբիզնեսի և շինարարական նյութերի ոլորտում: «Եվրասիա» մրցունակության ծրագիրն իրականացնում է Տնտեսական ն համագործակցության և զարգացման կազմակերպությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ: Ծրագրի համաֆինանսավորողն է Եվրոպական միությունը: ARS_2863Դիրք Լորենցն ընդգծեց ծրագրի կարևորությունն ու արտահայտեց վստահություն, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հզորացնել գործարար միջավայրը Հայաստանում. «Կարծում ենք, որ այս զեկույցները կարող են լավ գործիք դառնալ՝ հարթելու հետագա ճանապարհը ՓՄՁ-ների միջազգայնացման հարցում: Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ գործողությունները մնան ոչ միայն թղթի վրա, այլև ՓՄՁ-ները զգան արդյունքներն իրենց վրա: Այս առումով մենք անհամբեր սպասում ենք, թե երբ է նախարարությունը մեզ պարբերաբար թարմացումներ տրամադրելու ոլորտում տարվող գործողությունների մասին»: ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց նախարարության և այլ կազմակերպությունների դերը, որոնք ներգրավված են ծրագրում, և խոսեց այն իրականացնելու կարևորության մասին. «Երկու հիմնական ուղղություններ են ընտրվել ծրագրի համար` շինանյութերի արդյունաբերություն և ագրոբիզնես, որոնց ուսումնասիրման նպատակով կատարվել է ծավալուն աշխատանք, վեր են հանվել խնդիրները, մշակվել առաջարկները, և այս ամենն ամփոփվել է զեկույցներում: Տարբեր աշխատանքային խմբեր են ներգրավված եղել, որոնց թվում են ինչպես միջազգային, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն, այնպես էլ մասնավոր ոլորտից, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարելավել արտադրական հզորությունը: Ագրոբիզնեսի ոլորտում գլխավոր նպատակը փոքր և միջին ընկերությունների զարգացման խթանումն ու միջազգայնացումն է, որ նրանք կարողանան մեծացնել իրենց արտահանման ծավալները»: ARS_2805«Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Լաքոմն ամփոփեց զեկույցների հիմնական առաջարկությունները. «Հայաստանի ՓՄՁ-ներին ագրոբիզնեսի գլոբալ արժեքի շղթային կապակցելու հարցում առկա են որոշակի մարտահրավերներ ու առաջարկություններ: Այդ մարտահրավերներից են՝ սահմանափակ գիտելիքները արտաքին շուկայի վերաբերյալ, արտահանման խթանմանն ուղղված ջանքերի ցածր արդյունավետությունը, արտահամանն առնչվող բիզնես հմտությունների պակասը: Զեկույցներում դուք կարող եք գտնել առաջարկություններ նման խնդիրների համար: Օրինակ՝ այս դեպքերում փորձագետները խորհուրդ են տալիս արտահանման խթանմանն ուղղված ջանքերի բարելավում և արտահանման մասով հմտությունների տարածում: Այս ոլորտում շատ ծավալուն հետազոտություն է արվել, և զեկույցները կարող են շատ կարևոր լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար»: