Փարիզյան համաձայնագիր. կարևոր քայլ Հայաստանի, մեծ առաջընթաց՝ շրջակա միջավայրի համար | EUNewsletter

Փարիզյան համաձայնագիր. կարևոր քայլ Հայաստանի, մեծ առաջընթաց՝ շրջակա միջավայրի համար

6 Սեպտեմբեր 2016
ARS_1424

Վերջին 300 տարիների ընթացքում` արդյունաբերական հեղափոխության մեկնարկից ի վեր, մթնոլորտում շեշտակիորեն բարձրացել է ածխածնի երկօքսիդի (CO₂) և ջերմոցային այլ գազերի արտանետման մակարդակը: Ջերմոցային գազերի շարունակական արտանետումները կլիմայական համակարգի բոլոր բաղադրիչների փոփոխության և ջերմաստիճանի հետագա բարձրացման պատճառ են դառնում: Այսօր կլիմայի փոփոխությունը մեծագույն մարտահրավեր է դարձել: Ահա թե ինչու պետք է փոխենք մեր կենսակերպը և նվազեցնենք ածխաթթու գազի արտանետումները՝ այսպիսով մեղմելով կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը:
Այս իրական և հրատապ վտանգին հակազդելու նպատակով 2015թ.-ի դեկտեմբերին աշխարհի տարբեր պետություններ հավաքվել էին Փարիզում՝ կլիմայի մասին նոր համաձայնագիրը քննարկելու համար: Սա հավակնոտ համաձայնագիր է, որն ունի երկարաժամկետ նպատակ, այն է՝ թույլ չտալ, որ մթնոլորտի գլոբալ տաքացումը գերազանցի 2 աստիճանը, և գործադրել շարունակական ջանքեր՝ ձգտելով 1.5 աստիճանի սահմանագծին:
2015թ. դեկտեմբերին՝ Փարիզյան համաձայնագրի բարեհաջող վավերացումից ի վեր, աշխարհի տարբեր երկրներ պատրաստակամ են համախմբվելու` Փարիզից հետո հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու համար: Շուրջ 190 երկիր ներկայացրել է իր ծրագրերը, որոնցից շատերը ներառում են հարմարվողականության միջոցառումներ:

Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղում են իրենց ջանքերը՝ մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը: Եվրոպական միությունը առաջատար է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացների համար իր ֆինանսական աջակցությամբ: 2014-2020թթ. ԵՄ բյուջեի 20%-ը հատկացվելու է Եվրոպական միության ներսում և նրա սահմաններից դուրս կլիմայի ծրագրերի իրականացմանը և քաղաքականության մշակմանը:
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Կլիմա Արևելք» ծրագիրը, որն ուղղված է ԵՀՔ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) կլիմայի փոփոխության առնչությամբ մշակվող քաղաքականությանն աջակցելուն: Այս ծրագիրը տրամադրել է փորձագիտական աջակցություն, որը ներկայացրել է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ) մշակման համար:

Օգոստոսի 31-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը «Կլիմա Արևելք» ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր աշխատաժողով՝ Հայաստանում կլիմայի փոփոխության և ազգային հարմարվողականության քաղաքականության հարցում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու և այն նրանց ուշադրությանը ներկայացնելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է Հայաստանի դերակատարումը կլիմայի գլոբալ փոփոխության հարցում. «2015թ. սեպտեմբերին՝ մինչ «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» ՄԱԿ-ի փարիզյան գագաթնաժողովը, մենք ներկայացրել էինք կլիմայի փոփոխության ազգային դիրքորոշումը»: Փոխնախարարը հավաստիացրել է, որ 2016թ. սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը կսկսի կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը:
Աշխատաժողովի ընթացքում բացման ելույթով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը. «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված միջոցառումների գործընթացում հանձնառու է օգնել Հայաստանին: Այս աջակցությունը կտրամադրվի բոլոր այն երկրներին, որոնք կվավերացնեն փարիզյան համաձայնագիրը»:

_____________________________________
2015թ. դեկտեմբերին՝ Կլիմայի փոփոխության փարիզյան գագաթնաժողովի ընթացքում, 195 երկիր վավերացրել է կլիմայի վերաբերյալ աշխարհում առաջին գլոբալ համաձայնագիրը, որն իրավական ուժ ունի: Ավելին իմանալու համար այցելեք հետևյալ կայքէջ. http://ec.europa.eu/clima/policies/international/negotiations/paris/index_en.htm

Փարիզյան համաձայնագիր. կարևոր քայլ Հայաստանի, մեծ առաջընթաց՝ շրջակա միջավայրի համար

Վերջին 300 տարիների ընթացքում` արդյունաբերական հեղափոխության մեկնարկից ի վեր, մթնոլորտում շեշտակիորեն բարձրացել է ածխածնի երկօքսիդի (CO₂) և ջերմոցային այլ գազերի արտանետման մակարդակը: Ջերմոցային գազերի շարունակական արտանետումները կլիմայական համակարգի բոլոր բաղադրիչների փոփոխության և ջերմաստիճանի հետագա բարձրացման պատճառ են դառնում: Այսօր կլիմայի փոփոխությունը մեծագույն մարտահրավեր է դարձել: Ահա թե ինչու պետք է փոխենք մեր կենսակերպը և նվազեցնենք ածխաթթու գազի արտանետումները՝ այսպիսով մեղմելով կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը: Այս իրական և հրատապ վտանգին հակազդելու նպատակով 2015թ.-ի դեկտեմբերին աշխարհի տարբեր պետություններ հավաքվել էին Փարիզում՝ կլիմայի մասին նոր համաձայնագիրը քննարկելու համար: Սա հավակնոտ համաձայնագիր է, որն ունի երկարաժամկետ նպատակ, այն է՝ թույլ չտալ, որ մթնոլորտի գլոբալ տաքացումը գերազանցի 2 աստիճանը, և գործադրել շարունակական ջանքեր՝ ձգտելով 1.5 աստիճանի սահմանագծին: 2015թ. դեկտեմբերին՝ Փարիզյան համաձայնագրի բարեհաջող վավերացումից ի վեր, աշխարհի տարբեր երկրներ պատրաստակամ են համախմբվելու` Փարիզից հետո հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու համար: Շուրջ 190 երկիր ներկայացրել է իր ծրագրերը, որոնցից շատերը ներառում են հարմարվողականության միջոցառումներ: Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղում են իրենց ջանքերը՝ մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը: Եվրոպական միությունը առաջատար է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացների համար իր ֆինանսական աջակցությամբ: 2014-2020թթ. ԵՄ բյուջեի 20%-ը հատկացվելու է Եվրոպական միության ներսում և նրա սահմաններից դուրս կլիմայի ծրագրերի իրականացմանը և քաղաքականության մշակմանը: Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Կլիմա Արևելք» ծրագիրը, որն ուղղված է ԵՀՔ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) կլիմայի փոփոխության առնչությամբ մշակվող քաղաքականությանն աջակցելուն: Այս ծրագիրը տրամադրել է փորձագիտական աջակցություն, որը ներկայացրել է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ) մշակման համար: Օգոստոսի 31-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը «Կլիմա Արևելք» ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր աշխատաժողով՝ Հայաստանում կլիմայի փոփոխության և ազգային հարմարվողականության քաղաքականության հարցում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու և այն նրանց ուշադրությանը ներկայացնելու համար: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է Հայաստանի դերակատարումը կլիմայի գլոբալ փոփոխության հարցում. «2015թ. սեպտեմբերին՝ մինչ «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» ՄԱԿ-ի փարիզյան գագաթնաժողովը, մենք ներկայացրել էինք կլիմայի փոփոխության ազգային դիրքորոշումը»: Փոխնախարարը հավաստիացրել է, որ 2016թ. սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը կսկսի կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը: Աշխատաժողովի ընթացքում բացման ելույթով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը. «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված միջոցառումների գործընթացում հանձնառու է օգնել Հայաստանին: Այս աջակցությունը կտրամադրվի բոլոր այն երկրներին, որոնք կվավերացնեն փարիզյան համաձայնագիրը»:
_____________________________________
2015թ. դեկտեմբերին՝ Կլիմայի փոփոխության փարիզյան գագաթնաժողովի ընթացքում, 195 երկիր վավերացրել է կլիմայի վերաբերյալ աշխարհում առաջին գլոբալ համաձայնագիրը, որն իրավական ուժ ունի: Ավելին իմանալու համար այցելեք հետևյալ կայքէջ. http://ec.europa.eu/clima/policies/international/negotiations/paris/index_en.htm