Տուրիստական փաթեթներ ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Տուրիստական փաթեթներ ԵՄ աջակցությամբ

24 March 2015

«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակներում մշակված «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ»-ի («ՏԱՄ» փաթեթ) շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 19-ին: «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը տարածաշրջանային է և ուղղված է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սևծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի) միջև գործընկերության հաստատմանը:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը ֆինանասավորվում է Եվրամիության կողմից: Այն իրականացնում է Հեյֆեր Հայաստանը՝ որպես առաջատար գործընկեր Վրաստանի (Հեյֆեր Վրաստան), Թուրքիայի (Գյումուշանի ազգային կրթական վարչություն) և Բուլղարիայի (Վառնայի տնտեսական զարգացման գործակալություն) գործընկերների համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռքբերումը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է «ՏԱՄ» փաթեթ, որն ընդգրկում է տուրիստական շուրջ տասը երթուղի: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի զբոսաշրջային գործակալությունները հնարավորություն կունենան վաճառելու «ՏԱՄ» փաթեթը, և զբոսաշրջիկները կարող են այցելել այս չորս երկրներ մեկ միասնական փաթեթով: Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում հաստատեց ԵՄ-ի պատրաստակամությունը սատարելու Հայաստանին մի շարք ոլորտներում: «Ես ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակներում արվող գործողությունների արդյունքում կլինի ավելի ուժեղ համագործակցություն ու գործընկերություն ինտեգրված մարդկային և ֆիզիկական ռեսուրսների և լավագույն փորձի փոխանակման միջոցով, որոնք ուղղված են զբոսաշրջային արտադրանքի և ծառայությունների մատուցման չափանիշների ընդլայնմանը: Այս ամենը կնպաստի Սևծովյան ավազանի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը, որը ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի առանցքային նպատակներից է»:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն իր ելույթում նշել է, որ ծրագիրը հաջողության հասցնելու համար շատ ջանքեր են գործադրվել. «Այս ծրագիրը թիրախավորում է ոչ միայն տուրիզմի ոլորտի զարգացումը, այլև մեր տարածաշրջանում գործընկերության հաստատումը: Մեր տարածաշրջանը եզակի է, և Հայաստանը մասնավորապես եզակի է իր հարուստ ժառանգությամբ, մշակույթով, որը մենք պետք է ցուցադրենք աշխարհին: Այս տեսակ նախաձեռնությունները սատարում են մեզ ցուցադրելու այն բոլոր առավելությունները, որոնք կան Հայաստանում: Այնքան բաներ կան, որ մենք կարող ենք ցույց տալ»:
Միջոցառմանը ներկա էին նաև գործընկերներ և հյուրեր Բուլղարիայից, Վրաստանից և Թուրքիայից: Ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից, գործընկեր երկրների կառավարությունից, արտասահմանյան առաքելություններից և դեսպանատներից, միջազգային և տեղական գործընկեր կազմակերպություններից:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից 473 000 եվրո գումարի չափով Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին և կտևի 18 ամիս: Այն ուղղված է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սևծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի) միջև գործընկերության հաստատմանը: Այս ծրագրի շրջանակներում համատեղ ռեսուրսներով ստեղծվում են գյուղական զբոսաշրջության համակարգեր՝ միասնական, նորարարական և ավանդական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները խթանելու նպատակով:
Բացման ելույթներից հետո ծրագրի ղեկավար Անահիտ Ղազանչյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները, ցուցադրեց կայքը և գովազդային հոլովակները: Միջոցառումը ուղեկցվեց ժողովրդական երաժշտության, ինչպես նաև ազգային և ավանդական արտադրանքի ու արվեստի ցուցադրությամբ:
ARS_5033

Տուրիստական փաթեթներ ԵՄ աջակցությամբ

«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակներում մշակված «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ»-ի («ՏԱՄ» փաթեթ) շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 19-ին: «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը տարածաշրջանային է և ուղղված է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սևծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի) միջև գործընկերության հաստատմանը: «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը ֆինանասավորվում է Եվրամիության կողմից: Այն իրականացնում է Հեյֆեր Հայաստանը՝ որպես առաջատար գործընկեր Վրաստանի (Հեյֆեր Վրաստան), Թուրքիայի (Գյումուշանի ազգային կրթական վարչություն) և Բուլղարիայի (Վառնայի տնտեսական զարգացման գործակալություն) գործընկերների համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռքբերումը: Ծրագրի շրջանակներում մշակվել է «ՏԱՄ» փաթեթ, որն ընդգրկում է տուրիստական շուրջ տասը երթուղի: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի զբոսաշրջային գործակալությունները հնարավորություն կունենան վաճառելու «ՏԱՄ» փաթեթը, և զբոսաշրջիկները կարող են այցելել այս չորս երկրներ մեկ միասնական փաթեթով: Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում հաստատեց ԵՄ-ի պատրաստակամությունը սատարելու Հայաստանին մի շարք ոլորտներում: «Ես ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակներում արվող գործողությունների արդյունքում կլինի ավելի ուժեղ համագործակցություն ու գործընկերություն ինտեգրված մարդկային և ֆիզիկական ռեսուրսների և լավագույն փորձի փոխանակման միջոցով, որոնք ուղղված են զբոսաշրջային արտադրանքի և ծառայությունների մատուցման չափանիշների ընդլայնմանը: Այս ամենը կնպաստի Սևծովյան ավազանի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը, որը ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի առանցքային նպատակներից է»: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն իր ելույթում նշել է, որ ծրագիրը հաջողության հասցնելու համար շատ ջանքեր են գործադրվել. «Այս ծրագիրը թիրախավորում է ոչ միայն տուրիզմի ոլորտի զարգացումը, այլև մեր տարածաշրջանում գործընկերության հաստատումը: Մեր տարածաշրջանը եզակի է, և Հայաստանը մասնավորապես եզակի է իր հարուստ ժառանգությամբ, մշակույթով, որը մենք պետք է ցուցադրենք աշխարհին: Այս տեսակ նախաձեռնությունները սատարում են մեզ ցուցադրելու այն բոլոր առավելությունները, որոնք կան Հայաստանում: Այնքան բաներ կան, որ մենք կարող ենք ցույց տալ»: Միջոցառմանը ներկա էին նաև գործընկերներ և հյուրեր Բուլղարիայից, Վրաստանից և Թուրքիայից: Ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից, գործընկեր երկրների կառավարությունից, արտասահմանյան առաքելություններից և դեսպանատներից, միջազգային և տեղական գործընկեր կազմակերպություններից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից 473 000 եվրո գումարի չափով Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին և կտևի 18 ամիս: Այն ուղղված է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սևծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի) միջև գործընկերության հաստատմանը: Այս ծրագրի շրջանակներում համատեղ ռեսուրսներով ստեղծվում են գյուղական զբոսաշրջության համակարգեր՝ միասնական, նորարարական և ավանդական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները խթանելու նպատակով: Բացման ելույթներից հետո ծրագրի ղեկավար Անահիտ Ղազանչյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները, ցուցադրեց կայքը և գովազդային հոլովակները: Միջոցառումը ուղեկցվեց ժողովրդական երաժշտության, ինչպես նաև ազգային և ավանդական արտադրանքի ու արվեստի ցուցադրությամբ: ARS_5033