Տնտեսական անկախություն Հայաստանի կանանց | EUNewsletter

Տնտեսական անկախություն Հայաստանի կանանց

24 February 2015

Փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնության ենթարկված անձանց իրավունքների խթանում Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը: Այն ֆինանսավորել է Եվրոպական միությունը, և կիրականացվի Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից:  Ծրագրի հիմնական նպատակներն են ստեղծել տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն սեռերի միջև հավասարությունը և կպաշտպանեն կանանց սեռով պայմանավորված բռնությունից: Ծրագրի միջոցով հնարավոր կլինի օգնել բռնության զոհերին դառնալ իրենց համայնքի լիարժեք անդամ, ապահովել կանանց աշխատանք գտնելու կամ սեփական բիզնես սկսելու հնարավորությամբ:
ARS_2018Միջոցառման ընթացքում ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունը և դրանից ակնկալվող արդյունքները: «Այս ծրագիրն իրականացնելու համար մենք ընտրել ենք չորս գործընկեր հասարակական կազմակերպություն: Դրանք են Կանանց աջակցության կենտրոնը, Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը, Սպիտակի հելսինկյան խումբը և Կանանց ռեսուրսային կենտրոնը: Ծրագրի թիրախային խմբերը կլինեն հասարակական կազմակերպությունները, բռնություն վերապրած 200 կանայք, համայնքների 100 անդամներ և 80 գործատուներ:
Ծրագրի ընթացքում չորս հասարակական կազմակերպությունները կներգրավեն հանրությանը, աջակցող խմբերին, գործատուներին կամ ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների, կանցկացնեն երկխոսություններ և վարպետության դասեր նորմերի, ապահով աշխատավայրերի և պաշտպանվելու ռազմավարության վերաբերյալ՝ ուղղված տնտեսական կարողությունների զարգացմանը»:
ARS_2052Գավառում հիմնված Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի հիմնական նպատակն է շուկայի գնահատման միջոցով խթանել կայուն տնտեսական զարգացումը: Գավառի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արտյոմ Գրիգորյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը մեծ փորձ ունի փոքր բյուջե ունեցող բիզնես գաղափարների ստեղծման և իրականացման հարցում: Ի սկզբանե նրանք աշխատել են միայն Գեղարքունիքի մարզում, սակայն այժմ աշխատում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանում կանանց զբաղվածությանը, որովհետև հատկապես գյուղերում կանայք ունեն զբաղվածության խնդիր: Երևանում կանայք ունեն աշխատանքի ընտրության հնարավորություն, իսկ գյուղական համայնքներում դա բացակայում է: Մեր անձնական փորձը ցույց է տալիս, որ կանայք ոչ միայն կարող են լավ բիզնես գաղափարներ ունենալ, այլև կարողանում են դրանք իրականության կոչել: Մեր դասընթացների արդյունքում տղամարդիկ գրում են բիզնես դրամաշնորհների համար ծրագրեր, որոնք ավելի դժվար կլինի իրականացնել, իսկ կանանց դեպքում այդ ծրագրերն ավելի իրատեսական են, պահանջում են փոքր բյուջե և հեշտությամբ իրականացվող են»: «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնության ենթարկված անձանց իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիրը կնպաստի սեռով պայմանավորված բռնության կանխարգելմանը և կտարածի սեռերի հավասարությունը համայնքների ղեկավարների և գործատուների շրջանում:
ARS_2043Երկու տարվա ընթացքում սեռով պայմանավորված բռնության ենթարկված 200 կանանցից 60-ը  կանցնեն մասնագիտական վերապատրաստում՝ ստանալով հավաստագրեր, 120-ը կստանան նպատակային ֆինանսական աջակցություն՝ սկսելու իրենց սեփական փոքր բիզնեսը, և 80-ին կտրամադրվի աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագիրը կնպաստի նաև կանանց մոտ վսահության բարձրացմանը, որպեսզի նրանք կարողանան ընտրել իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող տարբերակները:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունվարի 20-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է  342,711եվրո, որի 95 տոկոսը ֆինանսավորվել է Եվրոպական միության Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գրասենյակի կողմից:

Տնտեսական անկախություն Հայաստանի կանանց

Փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնության ենթարկված անձանց իրավունքների խթանում Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը: Այն ֆինանսավորել է Եվրոպական միությունը, և կիրականացվի Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից:  Ծրագրի հիմնական նպատակներն են ստեղծել տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն սեռերի միջև հավասարությունը և կպաշտպանեն կանանց սեռով պայմանավորված բռնությունից: Ծրագրի միջոցով հնարավոր կլինի օգնել բռնության զոհերին դառնալ իրենց համայնքի լիարժեք անդամ, ապահովել կանանց աշխատանք գտնելու կամ սեփական բիզնես սկսելու հնարավորությամբ: ARS_2018Միջոցառման ընթացքում ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունը և դրանից ակնկալվող արդյունքները: «Այս ծրագիրն իրականացնելու համար մենք ընտրել ենք չորս գործընկեր հասարակական կազմակերպություն: Դրանք են Կանանց աջակցության կենտրոնը, Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը, Սպիտակի հելսինկյան խումբը և Կանանց ռեսուրսային կենտրոնը: Ծրագրի թիրախային խմբերը կլինեն հասարակական կազմակերպությունները, բռնություն վերապրած 200 կանայք, համայնքների 100 անդամներ և 80 գործատուներ: Ծրագրի ընթացքում չորս հասարակական կազմակերպությունները կներգրավեն հանրությանը, աջակցող խմբերին, գործատուներին կամ ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների, կանցկացնեն երկխոսություններ և վարպետության դասեր նորմերի, ապահով աշխատավայրերի և պաշտպանվելու ռազմավարության վերաբերյալ՝ ուղղված տնտեսական կարողությունների զարգացմանը»: ARS_2052Գավառում հիմնված Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի հիմնական նպատակն է շուկայի գնահատման միջոցով խթանել կայուն տնտեսական զարգացումը: Գավառի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արտյոմ Գրիգորյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը մեծ փորձ ունի փոքր բյուջե ունեցող բիզնես գաղափարների ստեղծման և իրականացման հարցում: Ի սկզբանե նրանք աշխատել են միայն Գեղարքունիքի մարզում, սակայն այժմ աշխատում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանում կանանց զբաղվածությանը, որովհետև հատկապես գյուղերում կանայք ունեն զբաղվածության խնդիր: Երևանում կանայք ունեն աշխատանքի ընտրության հնարավորություն, իսկ գյուղական համայնքներում դա բացակայում է: Մեր անձնական փորձը ցույց է տալիս, որ կանայք ոչ միայն կարող են լավ բիզնես գաղափարներ ունենալ, այլև կարողանում են դրանք իրականության կոչել: Մեր դասընթացների արդյունքում տղամարդիկ գրում են բիզնես դրամաշնորհների համար ծրագրեր, որոնք ավելի դժվար կլինի իրականացնել, իսկ կանանց դեպքում այդ ծրագրերն ավելի իրատեսական են, պահանջում են փոքր բյուջե և հեշտությամբ իրականացվող են»: «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնության ենթարկված անձանց իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիրը կնպաստի սեռով պայմանավորված բռնության կանխարգելմանը և կտարածի սեռերի հավասարությունը համայնքների ղեկավարների և գործատուների շրջանում: ARS_2043Երկու տարվա ընթացքում սեռով պայմանավորված բռնության ենթարկված 200 կանանցից 60-ը  կանցնեն մասնագիտական վերապատրաստում՝ ստանալով հավաստագրեր, 120-ը կստանան նպատակային ֆինանսական աջակցություն՝ սկսելու իրենց սեփական փոքր բիզնեսը, և 80-ին կտրամադրվի աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագիրը կնպաստի նաև կանանց մոտ վսահության բարձրացմանը, որպեսզի նրանք կարողանան ընտրել իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող տարբերակները: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունվարի 20-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է  342,711եվրո, որի 95 տոկոսը ֆինանսավորվել է Եվրոպական միության Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գրասենյակի կողմից: