ՏԶՊԾ ծրագրի ամփոփում | EUNewsletter

ՏԶՊԾ ծրագրի ամփոփում

17 July 2019

ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության շրջանակում հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ՏԶՊԾ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման ընթացքում բացվեց նաև կենսագազի մեծ կայան և ջերմատուն: Ներկա էին կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ և իրականացնողներ, շահառուներ և Գեղամասար համայնքի բնակիչներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը միջոցառմանը հանդես եկան բացման ելույթով։

Անդրեա Բաջջիոլին ընդգծեց էներգաարդյւնավետությանն ուղղված ծրագրի ներդրումը. «Ուրախ ենք ՏԶՊԾ ծրագրերից մեկի փակումը նշել կենսագազի կայանի և ջերմատան բացմամբ: ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 միջոցառումների ընթացքում Հայաստանում նշել ենք կայուն էներգիայի օրեր, որպեսզի օրինակ ծառայենք էներգիայի արդյունավետությունը առաջնություն համարելու ոչ միայն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, այլ նաև վերականգնվող էներգիան նորարարական տեխնոլոգիաների միջոցով խթանելու հարցում»:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կունենա շարունակություն. «Այս ծրագրի իրականացմամբ շատ կարևոր խնդիր է լուծվել գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Միաժամանակ համայնքում զբաղվածության խնդիր է լուծվել: Ուզում եմ վստահեցնել մեր գործընկերներին, որ մեր մարզում նախատեսված նոր ծրագրերի իրականացման ընթացքում մենք ցուցաբերելու ենք ամենալայն աջակցությունը»:

«Շեն» ԲՀԿ-ն 2016 թվականի դեկտեմբերից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գործընկերների հետ իրականացնում էր «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ՏԶՊԾ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 1,340,995 եվրո էր, որից ԵՄ ներդրումը կազմում էր 900,000 եվրո: Ծրագրի գործողությունները միտված էին շահառու համայնքներում տեղական տնտեսության աճին տարածքային մրցունակության բարձրացման և կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի հիմնական բաղադրիչներն էին 6 գյուղական կոոպերատիվների հզորացումը, գյուղատնտեսական արտադրության և վերամշակման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների ուսուցումն ու ներդրումը շահառու կոոպերատիվներում, ինչպես նաև կենսագազի արտադրության և կիրառության ներդրումը շահառու կոոպերատիվներում:

ՏԶՊԾ ծրագրի ամփոփում

ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության շրջանակում հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ՏԶՊԾ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման ընթացքում բացվեց նաև կենսագազի մեծ կայան և ջերմատուն: Ներկա էին կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ և իրականացնողներ, շահառուներ և Գեղամասար համայնքի բնակիչներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը միջոցառմանը հանդես եկան բացման ելույթով։ Անդրեա Բաջջիոլին ընդգծեց էներգաարդյւնավետությանն ուղղված ծրագրի ներդրումը. «Ուրախ ենք ՏԶՊԾ ծրագրերից մեկի փակումը նշել կենսագազի կայանի և ջերմատան բացմամբ: ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 միջոցառումների ընթացքում Հայաստանում նշել ենք կայուն էներգիայի օրեր, որպեսզի օրինակ ծառայենք էներգիայի արդյունավետությունը առաջնություն համարելու ոչ միայն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, այլ նաև վերականգնվող էներգիան նորարարական տեխնոլոգիաների միջոցով խթանելու հարցում»: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կունենա շարունակություն. «Այս ծրագրի իրականացմամբ շատ կարևոր խնդիր է լուծվել գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Միաժամանակ համայնքում զբաղվածության խնդիր է լուծվել: Ուզում եմ վստահեցնել մեր գործընկերներին, որ մեր մարզում նախատեսված նոր ծրագրերի իրականացման ընթացքում մենք ցուցաբերելու ենք ամենալայն աջակցությունը»: «Շեն» ԲՀԿ-ն 2016 թվականի դեկտեմբերից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գործընկերների հետ իրականացնում էր «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ՏԶՊԾ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 1,340,995 եվրո էր, որից ԵՄ ներդրումը կազմում էր 900,000 եվրո: Ծրագրի գործողությունները միտված էին շահառու համայնքներում տեղական տնտեսության աճին տարածքային մրցունակության բարձրացման և կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի հիմնական բաղադրիչներն էին 6 գյուղական կոոպերատիվների հզորացումը, գյուղատնտեսական արտադրության և վերամշակման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների ուսուցումն ու ներդրումը շահառու կոոպերատիվներում, ինչպես նաև կենսագազի արտադրության և կիրառության ներդրումը շահառու կոոպերատիվներում: