Տեղեկատվական միջոցառում` նվիրված «GSP+»-ին | EUNewsletter

Տեղեկատվական միջոցառում` նվիրված «GSP+»-ին

12 November 2015

Նոյեմբերի 10-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը բիզնես ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք արտահանում են ԵՄ կամ ունեն ցանկություն ու ներուժ ԵՄ արտահանելու համար, և լրագրողներին հրավիրել էր ներկա գտնվելու ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառմանը:
Միջոցառման նպատակն էր բարելավել «GSP+»-ի կիրառումը Հայաստանում, բարձրացնել, մասնավորապես՝ ընդլայնել ԵՄ արտահանվող ապրանքների տեսականին, Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ:
Խոսնակներն անդրադարձել են «GSP+» ռեժիմի գործընթացին ու նպատակներին, «GSP+» առևտրի օգուտներին, ներկայացվել են ԵՄ արտահանման տեղեկատուն, «GSP+» ծագման կանոնները ու մաքսային ձևակերպումները, ինչպես նաև «GSP+» համակարգի գործնական կիրառումը:
ARS_7568Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն անդրադարձել է Հայաստանի և հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար «GSP+»-ի օգուտներին: «Այսօր մենք պատրաստվում ենք «GSP+»-ը ներկայացնել հայկական բիզնես համայնքին: ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ գործընկերներից է: Հայաստանը ԵՄ է արտահանում մետաղ, մետաքս, տարբեր գործվածքներ: Հայաստանը ԵՄ շուկա արտահանելու ավելի մեծ ներուժ ունի: Ահա ինչու ենք մենք այսօր այստեղ: Այս արտոնությունները տրամադրվում են խիստ սահմանափակ թվով երկրների, որոնք բավարարում են ԵՄ-ի կողմից սահմանված որոշակի չափանիշները՝ մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքի, բնապահպանության և լավ պետական կառավարման վերաբերյալ միջազգային 27 գլխավոր կոնվենցիաների արդյունավետ իրականացումը»:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, եվրոպական և հայկական բիզնես միությունների ներկայացուցիչներ:
ARS_7577Տեղեկատվական միջոցառման հիմնական զեկուցողը Ալինա Բոյչուկն էր՝ Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության առևտրի և կայուն զարգացման, ընդհանրացված արտոնությունների համակարգի (GSP) քաղաքականության համակարգողը: Իր պրեզենտացիայի ընթացքում Բոյչուկը խոսել է ԵՄ GSP և GSP+ համակարգերի, ԵՄ-Հայաստան առևտրի, GSP+-ի կիրառման և այլ հարցերի մասին: «GSP+-ի օգնությամբ Հայաստանը մուտք կունենա դեպի եվրոպական շուկա, ուր կա 28 երկիր և ավելի քան 500 միլիոն սպառող: Այժմ, երբ հայ գործարարները արտահանում են ԵՄ և չեն հայտարարագրում իրենց ապրաքները GSP+ -ի ներքո, նրանք չեն օգտվում արտոնյալ ռեժիմից: Ահա ինչու ենք մենք ցանկանում պատմել այս համակարգի առավելությունների մասին»:
Անդրեա Շեյդլը՝ Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության քաղաքականության հարցերով պատասխանատուն և Արտահանման տեղեկատուի գործունեության համակարգողը, ներկայացրել է արտահանման տեղեկատուն: «ԵՄ արտահանելը հնարավոր է 6 պարզ քայլով: Նախ հարկավոր է ստուգել արտադրանքի մաքսային ծածկագիրը, ուր և կհայտնվեն ապրանքի արդյունքները: Այնուհետև հարկավոր է ստուգել մաքսատուրքերը և արտադրանքի ծագման կանոնները: Վիճակագրական տվյալներն էլ ստուգելուց հետո պետք է սեղմել «ռեսուրս» կոճակը՝ արտադրանքի ծածկագրերի, ԵՄ առևտրային պալատների և մաքսային մարմինների մասին ավելին իմանալու համար, և լրացուցիչ տեղեկություն ստանալ ձեր երկրին տրվող արտոնությունների մասին: Այս ամենը կարող եք անել՝ այցելելով www.exporthelp.europa.eu»:
ԵՄ-ն ջանում է առավել սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ հասնելով տնտեսական ինտեգրման և համագործակցության խորացման:
Անկախ այն փաստից, որ Հայաստանը որոշեց չշարունակել ավելի արտոնյալ առևտրային հարաբերություններ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման միջոցով, 2014թ.-ի հունվարի 1-ից Հայաստանն ընդգրկվել է ԵՄ «GSP+» ռեժիմի նոր նախաձեռնության մեջ, որը նշանակում է, որ 6000-ից ավել հայկական ծագման ապրանքներ կարող են ԵՄ ներմուծվել «GSP+»-ի շրջանակներում տրված արտոնյալ` զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:
«GSP+» ռեժիմից օգտվելու համար Հայաստանը դիմել է ԵՄ-ին` ներկայացնելով պահանջվող չափանիշների բավարարումը հավաստող ամբողջական փաթեթը: «GSP+» ռեժիմից օգտվող երկրները հնարավորություն են ստանում ավելի լայն ծածկույթով ապրանքատեսակներ (ԵՄ ապրանքների դասակարգման 9.655 ապրանքատեսակներից 6.291-ը) ԵՄ շուկա արտահանել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:
GSP+ արտոնությունները լավագույնս օգտագործելու և դեպի ԵՄ արտահանումներն ավելի բազմազան դարձնելու համար Հայաստանը պետք է շարունակի առևտրին առնչվող օրենսդրության և ընթացակարգերի մոտարկումը ԵՄ-ի և միջազգային առևտրի պահանջներին և ստանդարտներին:

Տեղեկատվական միջոցառում` նվիրված «GSP+»-ին

Նոյեմբերի 10-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը բիզնես ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք արտահանում են ԵՄ կամ ունեն ցանկություն ու ներուժ ԵՄ արտահանելու համար, և լրագրողներին հրավիրել էր ներկա գտնվելու ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառմանը: Միջոցառման նպատակն էր բարելավել «GSP+»-ի կիրառումը Հայաստանում, բարձրացնել, մասնավորապես՝ ընդլայնել ԵՄ արտահանվող ապրանքների տեսականին, Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ: Խոսնակներն անդրադարձել են «GSP+» ռեժիմի գործընթացին ու նպատակներին, «GSP+» առևտրի օգուտներին, ներկայացվել են ԵՄ արտահանման տեղեկատուն, «GSP+» ծագման կանոնները ու մաքսային ձևակերպումները, ինչպես նաև «GSP+» համակարգի գործնական կիրառումը: ARS_7568Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն անդրադարձել է Հայաստանի և հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար «GSP+»-ի օգուտներին: «Այսօր մենք պատրաստվում ենք «GSP+»-ը ներկայացնել հայկական բիզնես համայնքին: ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ գործընկերներից է: Հայաստանը ԵՄ է արտահանում մետաղ, մետաքս, տարբեր գործվածքներ: Հայաստանը ԵՄ շուկա արտահանելու ավելի մեծ ներուժ ունի: Ահա ինչու ենք մենք այսօր այստեղ: Այս արտոնությունները տրամադրվում են խիստ սահմանափակ թվով երկրների, որոնք բավարարում են ԵՄ-ի կողմից սահմանված որոշակի չափանիշները՝ մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքի, բնապահպանության և լավ պետական կառավարման վերաբերյալ միջազգային 27 գլխավոր կոնվենցիաների արդյունավետ իրականացումը»: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, եվրոպական և հայկական բիզնես միությունների ներկայացուցիչներ: ARS_7577Տեղեկատվական միջոցառման հիմնական զեկուցողը Ալինա Բոյչուկն էր՝ Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության առևտրի և կայուն զարգացման, ընդհանրացված արտոնությունների համակարգի (GSP) քաղաքականության համակարգողը: Իր պրեզենտացիայի ընթացքում Բոյչուկը խոսել է ԵՄ GSP և GSP+ համակարգերի, ԵՄ-Հայաստան առևտրի, GSP+-ի կիրառման և այլ հարցերի մասին: «GSP+-ի օգնությամբ Հայաստանը մուտք կունենա դեպի եվրոպական շուկա, ուր կա 28 երկիր և ավելի քան 500 միլիոն սպառող: Այժմ, երբ հայ գործարարները արտահանում են ԵՄ և չեն հայտարարագրում իրենց ապրաքները GSP+ -ի ներքո, նրանք չեն օգտվում արտոնյալ ռեժիմից: Ահա ինչու ենք մենք ցանկանում պատմել այս համակարգի առավելությունների մասին»: Անդրեա Շեյդլը՝ Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության քաղաքականության հարցերով պատասխանատուն և Արտահանման տեղեկատուի գործունեության համակարգողը, ներկայացրել է արտահանման տեղեկատուն: «ԵՄ արտահանելը հնարավոր է 6 պարզ քայլով: Նախ հարկավոր է ստուգել արտադրանքի մաքսային ծածկագիրը, ուր և կհայտնվեն ապրանքի արդյունքները: Այնուհետև հարկավոր է ստուգել մաքսատուրքերը և արտադրանքի ծագման կանոնները: Վիճակագրական տվյալներն էլ ստուգելուց հետո պետք է սեղմել «ռեսուրս» կոճակը՝ արտադրանքի ծածկագրերի, ԵՄ առևտրային պալատների և մաքսային մարմինների մասին ավելին իմանալու համար, և լրացուցիչ տեղեկություն ստանալ ձեր երկրին տրվող արտոնությունների մասին: Այս ամենը կարող եք անել՝ այցելելով www.exporthelp.europa.eu»: ԵՄ-ն ջանում է առավել սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ հասնելով տնտեսական ինտեգրման և համագործակցության խորացման: Անկախ այն փաստից, որ Հայաստանը որոշեց չշարունակել ավելի արտոնյալ առևտրային հարաբերություններ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման միջոցով, 2014թ.-ի հունվարի 1-ից Հայաստանն ընդգրկվել է ԵՄ «GSP+» ռեժիմի նոր նախաձեռնության մեջ, որը նշանակում է, որ 6000-ից ավել հայկական ծագման ապրանքներ կարող են ԵՄ ներմուծվել «GSP+»-ի շրջանակներում տրված արտոնյալ` զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով: «GSP+» ռեժիմից օգտվելու համար Հայաստանը դիմել է ԵՄ-ին` ներկայացնելով պահանջվող չափանիշների բավարարումը հավաստող ամբողջական փաթեթը: «GSP+» ռեժիմից օգտվող երկրները հնարավորություն են ստանում ավելի լայն ծածկույթով ապրանքատեսակներ (ԵՄ ապրանքների դասակարգման 9.655 ապրանքատեսակներից 6.291-ը) ԵՄ շուկա արտահանել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով: GSP+ արտոնությունները լավագույնս օգտագործելու և դեպի ԵՄ արտահանումներն ավելի բազմազան դարձնելու համար Հայաստանը պետք է շարունակի առևտրին առնչվող օրենսդրության և ընթացակարգերի մոտարկումը ԵՄ-ի և միջազգային առևտրի պահանջներին և ստանդարտներին: